Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծանոթ հարիսայի պատմության անծանոթ էջերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարիսան հայկական ազգային կերակրատեսակ է։ Այն պատրաստելու համար ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը կճուճի մեջ թոնրում եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ, երբեմն նաև համեմունքներ։ Հնում համարվել է ծիսական ու տոնական կերակուր, և պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն), կերել են մեծամասամբ կիրակի առավոտյան, ինչպես, ի դեպ, խաշը։ 

Հարիսան համարվել է Նավասարդյան ուտեստ: Այն ամբողջ գիշեր եփել են Նավասարդ ամսի մեկին (օգոստոսի 11), երբ հայերը համաժողովրդական տոնախմբությամբ նշել են Նոր տարին: Հարիսան ծիսական ուտեստ լինելուց բացի նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Այդ շիլայանման ուտեստը եղել է հայոց բանակի հիմնական ուտեստներից մեկը, քանի որ շատ սննդարար է և ունի օգտակար հատկություններ: 

Բացի դա, հայերը ռազմական հաղթանակները նշել են հենց հարիսայի սեղանների շուրջ: Այս ամենից բացի, այն նաև առօրյա սննդակարգում է եղել շատ հարգի: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար է և դժվար: Միսը ձավարի հետ լավ եփում են` անընդհատ հարելով փայտե թիակով, մինչև համասեռ զանգված ստացվի, որից էլ առաջացել է ուտեստի անվանումը` հարիսա: Մատուցելիս ավելացվում է յուղ: Հարիսան Հայաստանի տարբեր վայրերում տարբեր կերպ են պատրաստում:

Տարածված է նաև դրա մի այլ տարատեսակը` քաշիկան: Դա հարիսայի տեսակ է, որ պատրաստվում է թոնրի մեջ և պատրաստման ժամանակ չի խառնվում: Հայերը դրա մեջ խորհուրդ են դրել: Ամանորյա հարիսան չի կարելի խառնել, որպեսզի նոր տարին խառնակ չլինի և խաղաղություն տիրի: 

Հարիսայի հետ կապված նաև ավանդապատումներ կան: Ըստ դրանցից մեկի, երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր վիրապից դուրս է եկել, մտել է Վաղարշապատ և վաթսուն օր շարունակ քարոզ կարդացել տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսել են նրան։ 

Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին ձավար, յուղ ու ոչխարներ բերել։ Ապա մորթել է տվել ոչխարները, մեծ-մեծ կաթսաներ դրել կրակին և միսն ու ձավարը լցրել մեջը։ Այնուհետև հրամայել է շիլա պատրաստողներին խառնել կաթսայում եղածը, այսինքն՝ հարել շիլան։ 

Ըստ այդ ավանդության, հենց այսպես էլ առաջացել է հարիսա անվանումը։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ հայերը այդ շիլան եփել են նաև նախաքրիստոնեական շրջանում, և, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ էլ է այն կոչվել հարիսա, այսինքն՝ հարված:

 Հարիսան, որպես ուտեստ, մեծ դեր է խաղացել Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ, քանի որ լեռան լանջին պաշտպանվող մուսալեռցիները, բացի ցորենից ու գառան մսից, ուտելու ուրիշ ոչինչ չեն ունեցել: Եվ հարիսան փրկել է նրանց: 

Ներկայիս Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրն այստեղ հարիսա են եփում և նման կերպ նշում Մուսա լեռան հաղթական ինքնապաշտպանությունը: Հարիսան եփելու իրավունք ունի միայն 14 մուսալեռցի ընտանիք, և այդ իրավունքը ժառանգաբար անցնում է հորից որդուն: 

Վերջին շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարիսան ճանաչել է որպես թուրքական ազգային կերակուր: Սա արդեն գնահատվել է որպես սխալ որոշում, որովհետև հայերը հարիսա են եփել դեռ այն ժամանակ, երբ թուրքերը դեռ որպես ազգ ձևավորված չեն եղել: 

Բացի դա, նրանք չեն կարող հարիսա ունենալ, քանի որ նրանց ծանոթ չի եղել հացահատիկը, տվյալ դեպքում՝ ձավարը:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded