Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թանգարանները և գրադարանները՝ ձեր տանը

CULTURE

Past.am

Վերջին շաբաթներին մեր իրականության մեջ թերևս ամեն ինչ կատարվում է օնլայն, հեռավար տարբերակով՝ գնումներ, բանկային գործարքներ, հեռավար ուսուցում և այլն: Սոցիալական ցանցերը հատկապես լավ միջոց են տեղեկատվության տարածման, հետաքրքիր նախաձեռնություններն ավելի մատչելի դարձնելու առումով: Վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Տնից թանգարան և գրադարան» խումբը: Մի քանի օրում դրա մասնակիցների թիվը հատել է 1000-ը: Երևանյան և մարզային թանգարաններն ու գրադարաններն այս խմբում հանդես են գալիս դասախոսություններով, կազմակերպում տարբեր հարցումներ, ներկայացնում լուսանկարների ու ցուցանշումների պատմություններ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչները ներկայացնում են գրողների ստեղծագործությունները: Եվ սա ամբողջ չէ:

Թանգարանագետ, ԿԳՄՍնախարարիտեղակալիօգնականՀայկՄկրտչյանը նշում է՝ սոցիալական ցանցում այս խմբի ստեղծումը պայմանավորված էր համավարակի տարածմամբ: «Խնդիր ունեինք մի հարթակ բերել թանգարանների և գրադարանների բոլոր տիպի ծրագրերը, որոնք նրանք իրականացնում էին իրենց անհատական էջերի կամ էլ կայքերի միջոցով: Այս ամբողջը մեկ տեղում հավաքելու, բոլորին մեկ հարթակ բերելու միտք առաջացավ: Նրանք այսուհետ նաև այս հարթակում կներկայացնեն ծրագրերը՝ միաժամանակ զարգացնելով իրենց էջերը և կայքերը»,-«Past.am»-ի հետ զրույցում ասում է Մկրտչյանը: Նա նշում է՝ իրենց այս առաջարկին արձագանքել են թանգարանները և գրադարանները, որոնք, ըստ էության, ենթակա են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Ստեղծումից մի քանի օր անց ակնհայտ է, որ խումբը բավականին ակտիվ է, այնտեղ անընդհատ մշակութային հետաքրքիր նորություններ ենք տեսնում: «Սկզբում ինձ թվում էր, որ կսահմանափակվենք միայն թանգարանների և գրադարանների ներկայացուցիչներով, կլինի պասիվ տեսանելիություն, բայց խմբին միացան նաև հասարակության ներկայացուցիչները: Դիտելիությունն անցնում է 30 հազարը, այն դեպքում, երբ խումբը միայն վերջերս է ստեղծվել: Ամեն շաբաթ հաշվետվություններ ենք հավաքագրում թանգարաններից, թե ինչ նորություններ ունեն, ինչ աշխատանք են տանում: Այդ աշխատանքը հետաքրքիր մեթոդով կանոնակարգեցինք, քանի որ սկզբնական շրջանում ամեն տեսակի նյութ հայտնվում էր խմբում: Մեկնարկից մեկ շաբաթ անց առաջարկեցինք թանգարաններին ներկայացնել իրենց ամենօրյա ծրագիրը, թե որ ժամին ինչ են ուզում ներկայացնել: Այն պետք է լինի ինտերակտիվ, այսինքն հնարավորինս պետք է ապահովենք մեր վիրտուալ այցելուի մասնակցությունը՝ կլինի դա դիալոգ, խաղ, թե մեկ ուրիշ բան: Մեր այս առաջարկին թանգարաններն ընդառաջ գնացին և սկսեցին իրենց աշխատանքը վերափոխել այս ձևով»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է՝ թանգարանը կրթական ոչ ֆորմալ տարածք է: «Խնդիր ունեինք հեռավար ուսուցման կարգն ակտիվացնել նաև թվային հարթակում: Ընդ որում, թվայնացման գործընթացը մեր բոլոր թանգարանների և գրադարանների դեպքում աշխատանքի ակտիվ բաղադրիչ է եղել: Այս օրերին այդ աշխատանքներն ավելի արագացել են: Հիմա բավականին հետաքրքիր ծրագրեր են անում և դա լրացուցիչ ազդակ է, որ երբ ամեն ինչ կարգավորվի, իրական հերթեր կգոյանան թանգարաններում և գրադարաններում՝ մասնակցելու այն ծրագրերին, որոնք օնլայն են իրականացվում: Թանգարանների և գրադարանների համար սա շատ կարևոր մարտահրավեր էր, որպեսզի իրենք փորձեն հասկանալ, թե որքանո՞վ են գրավիչ իրենց սոցցանցային էջերը: Այստեղ մեդիագրագիտության կարևոր բաղադրիչ առաջ եկավ՝ որքանո՞վ են իրենք կարողանում գրավչություն ապահովել վիրտուալ հարթակում»,-ընդգծում է թանգարանագետը:

Նա հավելում է՝ այս պահին նախաձեռնությունը բավականին հաջող ընթացքի մեջ է: «Այս խումբը կգործի նաև հետագայում՝ շարունակելով մնալ որպես միասնական պլատֆորմ մարդկանց համար, ընդ որում, նաև տարբեր միջոցառումների մասին տեղեկատվություն տարածելու առումով»,-եզրափակում է Հայկ Մկրտչյանը:

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal