Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մին­չև հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի նոր­մալ գոր­ծու­նե­ու­թյու­նը պետք է ընդ­հան­րա­պես վե­րաց­վեր «կար­միր գծե­րի» վճա­րը»

INTERVIEW

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրերս տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկայում շրջանառության մեջ կդրվի իր և պատգամավոր Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը։ 

Ինչպես իրազեկում է Գաբրիելյանը, դրանով գրեթե 80 տոկոսով Երևանում վերջ կդրվի «կարմիր գծերին»: Մասնավորապես՝ 12 վարչական շրջաններից այս փուլում «կարմիր գծեր» կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ 

Լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, առնվազն 15 րոպեանոց տեսանյութը պարտադիր կլինի, առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք, վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը կարգելվի, դրանց համար կլինեն հատուկ վայրեր, կգործի հատուկ սակագին։ Այս ամենի հետ մեկտեղ սակագների փոփոխություն չի լինի: 

Սրանք առաջիկայում ներկայացվելիք նախագծով առաջարկվող բոլոր փոփոխությունները չեն, առավել մանրամասն պատկեր կունենանք թերևս առաջիկա օրերին, երբ նախագծին ծանոթանալու հնարավորություն կունենան թե՛ հանրությունը, թե ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, թե՛ անհատները:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ դեռևս մեկ տարի առաջ իրենք առաջարկում էին քաղաքապետարանին՝ որպես առաջին քայլ բոլոր վարչական շրջաններից հանել «կարմիր գծերը», բացի Կենտրոնից և Արաբկիրի մի երկու փողոցից, որոնք շատ ծանրաբեռնված են:

 «Սրա պատճառն այն չէր, որ սա երթևեկությունն էր թեթևացնելու կամ այլ հարց լուծելու, այլ հիմնավոր կասկածներ ունեինք, որ այդ թաղամասերում քաղաքային իշխանություններն ուղղակի «փող են կորցնում»: 

Բացի դա, տեղեկություններ ունեինք, որ այդտեղ շրջիկ մեքենաներն ընդհանրապես վերահսկողություն, ծառայություն չէին իրականացնում, և մարդիկ, կարծես թե, անիմաստ «կարմիր գծերի» գումարներն էին մուծում, երբ շատ դեպքերում դրանք մաշված էին կամ տեսանելի չէին, վերահսկողություն չէր իրականացվում, իսկ այն գումարները, որոնք մուտք էին արվում բյուջե, ավելի քիչ էին, քան նրանք, որոնք տարեկան ծախսվում էին կահավորումը թարմացնելու կամ էլ սպասարկող ընկերություններին աշխատավարձ վճարելու վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը՝ ընդգծելով, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից «կարմիր գծերը» հանելու առաջարկն իրենք արել էին քաղաքապետարանին՝ հետագա քննարկումները սկսելու համար: 

«Նշել էինք՝ առանց երկմտելու արեք այս քայլը, որպեսզի հետո շարունակենք քննարկել մյուս հարցերը, քանի որ սա բխում է բոլոր քաղաքացիների շահերից»,-հավելում է մեր զրուցակիցը: 

Հաճախ է լինում, երբ հանրային քննարկման ներկայացվող նախագծերը պատշաճ չեն քննարկվում շահագրգիռ կողմերի հետ, անգամ ընդունվում են ԱԺ-ում՝ առանց լայն քննարկումների: Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում քննարկումներ եղե՞լ են «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի հետ: «Քննարկումներ այս նախագիծը ներկայացնող պատգամավորների կամ նրանց ներկայացուցիչների հետ երբեք չեն եղել, գուցե հանդիպել ենք, հպանցիկ ինչ-որ բան քննարկել, բայց լուրջ քննարկումներ չեն եղել: 

Երկու տարի առաջ քննարկում էր եղել Երևանի ավագանու անդամների հետ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, միասին աշխատել էինք ու փոփոխությունների կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլան էինք նախատեսել, ընդ որում, դրա մեջ մտնում էր նաև փոփոխությունների առաջին կետը, որը վերաբերում էր «կարմիր գծերը» հանելուն: Քննարկումներ էին արվել, տարբեր մարդիկ ու ՀԿ-ներ ներկայացրել էին իրենց առաջարկները, տարբեր երկրների փորձը: 

Մեր ներկայացրած առաջարկներից գրեթե որևէ մեկը չկա այս նախագծում, արվել են մի քանի շտկումներ, որոնք իրենք պետք է վաղուց անեին, որովհետև օբյեկտիվ վարչարարության համար դա պետք էր, օրինակ՝ ունենալ 15 րոպեանոց տեսանյութ: 

Սա, իհարկե, լավ է քաղաքացիների համար, բայց առաջին հերթին սա անհրաժեշտ է վարչական մարմիններին՝ քաղաքապետարանին՝ վարչարարության համար, ոստիկանությանը՝ հետաքննություններն ավելի որակով անելու համար»,- ասում է ՀԿ-ի փոխնախագահը՝ հավելելով, որ ժամանակին նաև քննարկումներ են եղել քաղաքապետի տեղակալներ Հրաչ Սարգսյանի և Հայկ Սարգսյանի հետ: 

«Փորձել ենք քննարկումներ նախաձեռնել, նաև իրենց կողմից ենք նկատել պատրաստակամություն, բայց որքան էլ քննարկումների ավարտին մեզ թվացել է, թե դրանք արդյունավետ են ու պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, արդյունքում որևէ խոստում, պայմանավորվածություն կյանքի չի կոչվել»,-ասում է Պեդանյանը:

Նա նշում է՝ կա հասարակական տրանսպորտ, էկոլոգիա, խցանումներ և այլ խնդիրներ կոնցեպտը: «Պետությունն ամեն կերպ «խոչընդոտում է», որ մարդիկ չօգտվեն սեփական տրանսպորտային միջոցներից կամ էլ օգտվեն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Պետք է իրականացվեն նաև միջոցառումներ ապակենտրոնացման հետ կապված, օրինակ՝ Կենտրոնից շատ հաճախելիություն ունեցող օբյեկտները տեղափոխվեն ծայրամասեր կամ քաղաքից դուրս: 

Պետք են նաև շրջանցիկ ճանապարհներ, որպեսզի քաղաքացիները մի կետից մյուսը հասնելու համար ստիպված չլինեն կենտրոնով անցնել: Վստահ եմ, որ կան այլ կարևոր խնդիրներ ևս, որոնք պետք է լուծել: 

Մոդելն այս կերպ է աշխատում, այսինքն՝ պետք է լինի այլընտրանք, հետո պետությունը քաղաքացուն ասի՝ մեքենայով մի գնա քաղաք, քանի որ խցանում ես ստեղծում, օդի աղտոտվածության մակարդակը բարձր է: Հիմա դա չկա: 

Ավելի տրամաբանական ու ճիշտ կլինի, եթե կայանման համար վճարները հանվեն: Այժմ ներկայացվում է նախագիծ, որը միտված է թեթևացնել վարչական մարմնի հոգսերը, որտեղ մեկ-երկու կետ վերաբերում է քաղաքացիներին: Լավագույն լուծումն այն կլիներ, որ մինչև հասարակական տրանսպորտի նորմալ գործունեությունն ընդհանրապես վերացվեր «կարմիր գծերի» վճարը: 

Բացի դա, հուսով եմ, որ նախագծի մեջ կլինի կետ, թե ինչպես է կարգավորվելու անօրինական զավթած կայանատեղիների հարցը: Հիմա հայտնվելու են մարդիկ, որոնք զավթելու են այդ կայանատեղիները»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal