Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դիսոնանս տեղի ունեցավ». ի՞նչն է արգելակում պետական համակարգի արդյունավետ գործունեությունը

INTERVIEW

Պետական համակարգի գործունեության արդյունավետությունն առաջին հերթին որակյալ կադրերով է պայմանավորվում: Եթե պետական համակարգում կա արդյունավետության ցածր աստիճան, առաջին պատճառը պետք է փնտրել կադրերի մեջ: Այս կարծիքին է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, որը միաժամանակ նկատում է՝ հետհեղափոխական շրջանի տրամաբանությունը մի փոքր այլ է:

«Մենք տեսանք հետևյալ իրողությունը. պետական համակարգում վերնախավը փոխվեց, բայց միջին օղակները, որոնց ընդունված է անվանել հմուտ բյուրոկրատներ, չփոխվեցին: Եվ, բնականաբար, նոր եկածները՝ ղեկավար պաշտոններ ստանձնածները, պետք է կարողանային կառավարել նաև միջին օղակները, որոնք, ըստ էության, ապահովում են պետական ապարատի կենսունակության գործընթացը: 

Սակայն այստեղ դիսոնանս տեղի ունեցավ: Ինչո՞ւ, որովհետև նախկին իշխանությունների շրջանում ձևավորված միջին օղակները մնացին, ու փոխվեց միայն վերին շերտը: Հետևապես, ինչպես ցույց տվեցին զարգացումները, այս երկու շերտերի միջև հետագա կապի ապահովման արդյունավետության առումով խնդիր առաջացավ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նման իրավիճակներում բյուրոկրատական ապարատը դե ֆակտո փորձում է իշխանությունն իր ձեռքը վերցնել:

«Այսինքն, հրահանգները իջնում են վերևից, որոնք պետք է միջնորդավորվեն միջին օղակներով ու գնան դեպի կառավարում, բայց որոշակի խողովակների խցանում էր տեղի ունենում: Սա հենց այն դիմադրությունն էր, որի մասին խոսվել է բազմիցս, այդ թվում՝ նաև վարչապետի կողմից: Ստացվեց այնպես, որ միջին օղակները, որոնք քաղաքական որոշումներ իրականացնելու տեսանկյունից ավելի լավ են տիրապետում գործընթացներին, փորձում էին խոչընդոտել, դիմադրել և այլն: 

Ու սա ինքնին արգելափակում էր պետական համակարգի արդյունավետ գործունեությունը: Դրա համար նպատակահարմար կլիներ անհրաժեշտ զտումներն իրականացնել շատ ավելի վաղ շրջանում»,-ընդգծեց քաղաքագետը:

Էմիլ Օրդուխանյանը շեշտեց՝ որպեսզի այնպես չստացվի, որ պետական համակարգում միջին շերտերի բոլոր աշխատողները նույնացվեն «դավադիրների» կամ «դիմադրողների» հետ, խնդիրը պետք է նաև այլ տեսանկյունից դիտարկել. «Խնդրին պետք է ուշադրություն դարձնել նաև հեղափոխությունից հետո պետական համակարգը համալրած կադրերի մասնագիտական կարողությունների, պրոֆեսիոնալիզմի և պաշտոնների համապատասխանության տեսանկյունից, որովհետև եթե վերոնշյալ հատվածը կարող է դիմադրել, այս մի հատվածն էլ կարող է արդյունավետ չաշխատել՝ դեռ լիարժեք չտիրապետելով հմտություններին: 

Այս երկու գործոնների համադրությունն էլ բերում է պետական համակարգի ոչ արդյունավետ գործունեության փաստարկմանը: Այդուհանդերձ, նշեմ, որ շատ, այդ թվում՝ զարգացած պետությունների համեմատ նույն արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀում, կարծես թե, պետական կառավարման իմաստով ճգնաժամային իրավիճակ չկա: Հաջողվում է գոնե ինչ-որ չափով վերահսկելի պահել գործընթացը»:

Անդրադառնալով վերոնշյալ օղակներում կադրերին փոխելու և նոր կադրեր ներգրավելու հնարավորությանը՝ Է. Օրդուխանյանը նշեց. «Ցանկացած իշխանություն ուզում է իր համար վերահսկելի կառավարման համակարգ ունենալ: 

Հետևապես, այս իմաստով ոչ փորձառու կադրերին վերահսկելը վերին օղակի համար շատ ավելի հեշտ է դառնում: Մենք կադրային բանկի նախաձեռնությունը տեսանք, բայց ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում. ընդգրկվեցին ինչ-որ մարդիկ, բայց, վստահեցնում եմ, այն որակյալ կադրերին, որոնք ուղարկել էին իրենց կենսագրությունները, նույնիսկ չեն էլ կանչել կամ հրավիրել: Խոսքը տարբեր բնագավառների որակյալ կադրերի մասին է: 

Եվ այստեղ ի՞նչն է հարցը. այն օղակները, որոնք այդ գործընթացը պետք է կազմակերպեին ու վերահսկեին, արդյո՞ք այնքան կոմպետենտ էին, որ կարողանային ընտրել կոմպետենտ մասնագետների՝ պետական կառավարման համակարգը համալրելու նպատակով: 

Սա էլ է շատ կարևոր խնդիր, որովհետև այնպես չէ, որ համակարգն այսօր բացառապես համալրվել է պրոֆեսիոնալներով: Մեծամասամբ համալրված է այնպիսի մարդկանցով, որոնք կարևոր կառույցներում ընդգրկվելու շանս ստանալուց հետո երախտապարտության մեծ զգացումով են լցվում այն մարդկանց հանդեպ, որոնք տվել են այդ շանսը»:

Նա հավելեց, որ արդյունքում այդ մարդիկ ավելի վերահսկելի են լինում իշխանության համար. «Բայց վերահսկելիությունը արդյունավետություն չի ենթադրում: Արդյունավետությունը պայմանավորվում է պրոֆեսիոնալիզմով: 

Այնպես որ, միայն դավադիրներին կամ դիմադրողներին դուրս բերելով՝ պետական համակարգը արդյունավետ չի դառնա: Այն արդյունավետ է դառնալու ոչ միայն պրոֆեսիոնալներին դուրս բերելու, այլ համակարգը կրկին պրոֆեսիոնալներով համալրելու միջոցով: Եթե նրանց փոխարեն համակարգը նորից պետք է համալրեն լոյալ, ոչ պրոֆեսիոնալ կադրերով, մենք հստակ արդյունավետություն չենք ունենալու:

Ինչո՞ւ, որովհետև քաղաքագիտությունը հստակ սահմանում է, որ կարևորը ո՛չ կառավարման համակարգն է, ո՛չ էլ մոդելը: Կարևոր է կառավարելիության աստիճանը, իսկ կառավարելիության աստիճանը կախված է կադրերի պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև նվիրվածությամբ: Սա շեշտում եմ՝ հաշվի առնելով, որ այս ֆոնին շատ է շեշտադրվում, թե պրոֆեսիոնալը չի գա ու ցածր աշխատավարձով չի աշխատի: 

Այստեղ մի թեզ կա, որը պետք է կոտրել: Պետական համակարգում աշխատողն առաջին հերթին պետք է իր պետության նվիրյալը լինի և, եթե ուզում է ծառայել պետությանը, պետք է պատրաստ լինի աշխատել նաև ոչ այդքան բարձր աշխատավարձով, որը, ենթադրենք, ինքն է ցանկանում: Եթե աշխատանքի հիմքում անձնական շահերը բավարարելու նպատակն է, ապա կարելի է ավելի բարձր աշխատավարձով աշխատել մասնավոր ոլորտում»:

Խոսելով նույն «դիմադրողների» ու «դավադիրների» վերաբերյալ հայտարարությունների և դրանց հասցեականության խնդրի մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «Որպեսզի չլինի անհատականացված մոտեցում, պետք է ընտրել հստակ չափանիշը: 

Այն է՝ բոլոր նրանք, ովքեր աշխատել են և այսօր էլ աշխատում են պետական շահերի դեմ, պետք է դուրս գան պետական կառավարման համակարգից: Սա պետք է լինի չափանիշը: Իսկ նրանց կարելի է բացահայտել իրենց արած կամ չարած աշխատանքով, լիազորությունների գերազանցման և չկատարված պարտականությունների շրջանակներում: 

Այսօր իսկապես շատ ոլորտներում կան մարդիկ, որոնք շարունակում են աշխատել այն նույն մեթոդներով, որոնցով աշխատում էին նախկինում: Պետական համակարգից նրանց հեռացումը ողջունելի կլինի, և այդ հանգամանքը պետք է դիտարկել պետության հիմքերն ամրապնդելու համատեքստում»:

Իսկ թե ի՞նչն է խանգարում պետական համակարգում այլ իրավիճակ ստեղծել, ինչո՞ւ է անընդհատ հայտարարվում նման խնդրի մասին, բայց այն լուծում չի ստանում, քաղաքագետը նկատեց.

«Նախ՝ այս ամենը պահանջում է մի քանի էտապ՝ դիտարկում, վերլուծություն, ախտորոշում ու կանխատեսում. իշխանությունն այս տրամաբանությամբ պետք է աշխատի: Բայց մենք ե՞րբ ենք տեսնում իշխանության արձագանքը: Տեսնում ենք այն ժամանակ, երբ պետական համակարգի դիմադրությունը կոնկրետ իշխանության դեմ է ուղղված լինում: Բայց չէ՞ որ պետական համակարգի դիմադրությունը կարող է լինել իր ենթակայության ինստիտուտների դեմ: 

Օրինակ՝ եթե ինչ-որ գործընթացներ ժամանակին չեն կազմակերպվում, ձախողվում են կամ թերի են լինում, այդ ժամանակ էլ է պետական ապարատը դիմադրում: Այսինքն, պետական համակարգը հենց պետությանն է դիմադրում:

 Բայց, ինչպես նշեցի, արձագանքը միայն իշխանությանը դիմադրելու ժամանակ է լինում: Իրականում կարևոր է, որ խոսքը վերածվի գործի: Ցանկացած իշխանության լեգիտիմության կարևորագույն ցուցիչն իր խոսույթի և գործունեության համապատասխանությունն է: 

Եթե տևականորեն խոսույթը տարբերվելու է գործողություններից՝ դա նույն իշխանության նկատմամբ անվստահության նախադրյալներ է ստեղծելու: Այնպես որ, իշխանությունը պետք է ողջախոհ լինի ու խոսքից գործի անցնի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal