Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարությունը պետք է ոչ միայն կոչեր հնչեցնի, այլև վստահ լինի, որ դրանք հասնում են հասցեատերերին

ANALYSIS

«Закону тут не место» ֆիլմը դիտե՞լ եք: Հիշո՞ւմ եք՝ ինչի մասին է այն: Իտալական փոքրիկ քաղաքի բնակիչները դժգոհ են իշխանություններից, ընտրությունների միջոցով քաղաքապետին «գահընկեց» են անում, նորին ընտրում, որը կարգ ու կանոն է հաստատում քաղաքում, սակայն որոշ ժամանակ անց նրանք հիշում են հին քաղաքապետի մասին և ամեն ինչ անում նրան նախկին պաշտոնին վերադարձնելու համար: Եվ միայն մի պատճառով, որ նախկինի օրոք արել են ամենը, ինչ ուզել են, չեն հետևել օրենքներին, խիստ անկարգապահ են եղել: Վերջին օրերին հատկապես այս ֆիլմի սցենարը պարբերաբար ուղեկցում է ինձ, բայց ոչ դրա քաղաքական ենթատեքստերը, այլ քաղաքացու անկարգապահությանը, օրենքին չհետևելու ցանկությանը վերաբերող մտքերը, հատկապես այս օրերին, երբ մեր երկրում արտակարգ դրություն է: Արտակարգ դրությո՞ւն, ինքնամեկուսացո՞ւմ: Չէ, չենք լսել: 

Ցերեկային ժամերին, օրինակ՝ մի հպանցիկ հայացք Շինարարների փողոցում գտնվող շուկային ու խանութներին, իսկ երեկոյան էլ Հալաբյան փողոցի ողջ երկայնքով կայանված և երթևեկող մեքենաներին և տպավորություն է, թե Հայաստանում ո՛չ արտակարգ դրություն է, ո՛չ էլ կորոնավիրուսի վարակ է տարածված: Է՜, եթե մարդկանց մի ստվար զանգված ոչ մի կանոնի չի հետևում, էլ ի՞նչ իմաստ ունի բժիշկների այդքան չարչարանքն ու տառապանքը, սեփական առողջության և ընտանիքի հաշվին հիվանդների մասին հոգ տանելը, ի՞նչ իմաստ ունի ոստիկանների շուրջօրյա աշխատանքը, ի՞նչ իմաստ ունի շատերիս ինքնամեկուսացումը կամ էլ տնից աշխատելը:

Օրերս կլրանա մեկ ամիսը, ինչ տնից եմ աշխատում: Դուրս եմ գալիս խիստ անհրաժեշտության դեպքում՝ գնումներ կատարելու կամ էլ աղբը թափելու համար: Երբեմն մեկտեղում եմ այս երկու գործողությունը, որ կարևորագույն իրադարձության են վերածվել իմ կյանքում: Երբեմն անգամ ուզում եմ մազերս հարդարել, դիմահարդարում անել, տոնական զգեստ ու բարձրակրունկներ հագնել այս «արարողությունն» էլ ավելի նշանակալի դարձնելու համար: Սա, իհարկե, կատակով: 

Երբեմն նաև դուրս եմ գալիս բակ մաքուր օդ շնչելու: Միայն այսքանը: Վերջ: Հավատացեք՝ շատերս ենք ուզում գնալ զբոսնելու, ընկերուհու ու բարեկամի տուն, մեծահասակ բարեկամին այցելության և այլն: 

Բայց ո՛չ, մենք այդպես չենք վարվում, քանի որ կարծում ենք՝ թեկուզ քչերս, մեր ինքնամեկուսացումով, տանից աշխատելով կարող ենք նպաստել մղձավանջի վերացմանը: Մեր հաշվին կորոնավիրուսով վարակվածի կամ էլ վարակակրի թիվը չի մեծանա: Սա է թերևս սոցիալական պատասխանատվություն ասվածը:

Փողոցում հերթապահող ոստիկանական մեքենաներից ոստիկանները, հեռուստացույցից պարետը և առողջապահական գերատեսչությունը մեզ կոչ են անում կանխել վարակի տարածումը և սահմանափակել մեր գործողությունները, ավելի պարզ ասած՝ մնալ տանը: Եվ այստեղ ուզում ես ասել՝ հարգելիներս, վաղուց արդեն տանն եմ մնացել, ի դեպ, բոլոր առումներով (դե, այս օրերին հումորը որևէ մեկիս չի խանգարի): 

Չշեղվելով բուն նյութից՝ կառավարության, պետության, կուզեք՝ պարետի կամ էլ առողջապահության նախարարի կոչն ինձ ուղղված չէ, նրանց կոչի հասցեատերը ես չեմ, նրանց կոչն, ավաղ, տեղ չի հասնում: Ինչո՞ւ: Բայց արդյոք այդ հարցի պատասխանն էլ պետք է քաղաքացիները տան:

Այսպես թե այնպես, այն մարդիկ, որոնք ավելի զգոն են, որոնց գուցե վախն է առաջնորդում, հետևում են իրենց անձնական հիգիենային, անհրաժեշտության դեպքում դիմում են բժշկի, պահպանում են սոցիալական հեռավորություն, իսկ ձեռքերն էլ այնքան են լվացել, որ անսովոր սպիտակ երանգ են ստացել: 

Մեզ անընդհատ ասում են, որ իրավիճակը, վիճակագրությունը կարող է փոխել մեկ մարդ, և այդ մեկ մարդը մենք ենք: Լավ է ասված: Բայց վիճակագրություն փոխող քաղաքացին չի հետևում ձեր և ոչ մի հրահանգի, այդ մեկ մարդը նրանք չեն: Տարբեր ժամերի այցելեք սուպերմարկետներ ու քաղաքի տարբեր հատվածներ և կհամոզվեք դրանում:

Ես ներքին կանխազգացում ունեմ, որ մայրաքաղաքում ու երկրում նման իրարանցումը գուցե նախընտրելի է իշխանությունների համար, չէ որ այս կերպ նաև գումարի տեղաշարժ է տեղի ունենում, վերաբացվել են տնտեսական խանութները, շինարարական աշխատանքներ են իրականացվում, քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն կյանքին և սկսում ապրել վիրուսի գոյության հետ զուգահեռ: Գուցե այս ակտիվության թողտվությունը նաև հասունացող սոցիալական դժգոհությունները կանխելո՞ւ միջոց է: 

Մարդիկ չեն աշխատում, որպես պետական օժանդակություն տրվող ֆինանսական միջոցները բավականին շուտ են սպառվում: Սա ընդամենը վարկած է՝ պարզաբանելու, թե ինչու, օրինակ՝ շատ երկրների նման Հայաստանում էլ պարետային հստակ ժամ չսահմանվեց, ինչո՞ւ մարդկանց տեղաշարժը ավելի խիստ հսկողության ներքո չէ: 

Ստացվում է, որ «տուժողները» ռեստորանները, սրճարանները, ժամանցի այլ վայրերն ու դրանց աշխատակիցներն են: Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ երկրում գաղտնի պայմաններում ռեստորան էլ է գործել: Այո, ինքնամեկուսացումը նպաստում է դավադրության տեսությունների առաջ գալուն:

Ասածս ի՞նչ է: Կառավարությունը պետք է ոչ միայն կոչեր հնչեցնի, այլև վստահ լինի, որ դրանք հասնում են իրական հասցեատերերին: Խոսքը ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի մասին է: Ի վերջո, կորոնավիրուսից հետո վստահաբար կյանք կա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal