Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունները գյուղատնտեսության մասին հիշեցին կորոնավիրուսի պատճառով»

INTERVIEW

Գյուղատնտեսության ոլորտի, առկա խնդիրների, անհրաժեշտ քայլերի մասին բազմիցս ահազանգել ենք: Փորձագետները մեզ հետ զրույցում խոսել են անհրաժեշտ լուծումների մասին, ամեն անգամ իրենց դժգոհությունն արտահայտելով, թե ինչու լուծարվեց գյուղատնտեսության նախարարությունը: Մինչդեռ կորոնավիրուսը, կարծես թե, ստիպում է նաև դրական լուծումներ գտնել հողի հետ աշխատող, գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվող մարդկանց համար:

«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է՝ շատ ուրախալի է այն, որ այժմ գյուղացիները կարող են մինչև մեկ մլն դրամի վարկ ստանալ, առաջ նվազագույն շեմը երեք միլիոնի սահմանում էր: «Սա շատերի համար դժվարություններ էր ստեղծում բանկից այդքան գումար վերցնելու առումով, ինչ-որ բան պետք է գրավ դնեին, հենց այստեղ էլ խնդիրներ էին առաջանում: 

Բացի դա, շատ դեպքերում գյուղացիները նշում էին, որ իրենք, օրինակ՝ չեն ցանկանում 3 միլիոն վարկ վերցնել, քանի որ իրենց տնտեսությունը փոքր է: Ինչ վերաբերում է մյուս վարկերին, դրանցից սովորական գյուղացիները չեն օգտվում, այլ ունևորները: Եթե գյուղացին հնարավորություն չունի վարկ վերցնելու, մեծ հաշվով, նրա համար ինչ տարբերություն՝ 0 տոկոս է վճարելու վարկի համար, թե ավելի բարձր տոկոսադրույք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը:

Անդրադառնալով գյուղոլորտում իրականացվող նորարար ծրագրերին, նա նշում է, որ պետք է հաշվարկել, թե քանի միլիոն է պետք այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: «Գյուղացին փող չունի, բանկից գումար ստանալու հնարավորություն էլ չունի: Այդ ծրագրերի մեկնարկի համար պետք է մի քանի միլիոն դրամ գումար ունենաս: 

Գործում է, իհարկե, գումարի վերադարձի մեխանիզմ, բայց դրա դեպքում էլ ամեն ինչ պարզ չէ: Երբ խոսում ես գյուղացու հետ, նա ասում է՝ «իմ ուժը չի պատի, որքան էլ այդ ծրագիրը լավը լինի»: 

Տեսականորեն ամեն ինչ շատ գեղեցիկ է հնչում, բայց կան բացեր: Տեսեք, թե ինչ ասաց վարչապետը: Այն գյուղացիները, որոնք վարկերից օգտվելու հնարավորություն չունեն, թող միավորվեն, կոոպերատիվներ ստեղծեն, մենք կաջակցենք դրանց: Կոոպերատիվներ ստեղծելու մասին մենք էլ էինք խոսում, բայց այժմյան պայմաններում այս գաղափարն ուշացած է և լավ չի աշխատի: 

Դրա փոխարեն ես, օրինակ՝ կառաջարկեի հետևյալ տարբերակը: Խոշորացված համայնքներում ստեղծվի մեքենատրակտորային պարկ՝ մասնավոր և պետություն համագործակցությամբ, որը մատչելի գներով ծառայություններ կմատուցի գյուղացիներին: Օրինակ՝ հիմա վարն անում են իքս գնով, իրենք ավելի քիչ գնով կանեն նույն գործը: Թող պետությունը սուբսիդավորի նման նախաձեռնությունները»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ այսօր գյուղոլորտի չլուծված հարցերից մեկը գյուղտեխնիկայի բացակայությունը կամ էլ մաշված լինելն է: 

«Ասում են՝ վարեք ու ցանեք, բայց ինչպե՞ս, ձեռքո՞վ: 21-րդ դարում, երբ տարբեր երկրներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ տրակտորը ինքն իրեն վար է անում, իսկ կոմբայնն էլ առանց կոմբայնավարի է աշխատում, մենք շատ դեպքերում մարզերում տարրական գյուղտեխնիկա չունենք: 

Գյուղատնտեսության մեջ ամենաառաջնային խնդիրը տեխնիկայի առկայությունն է»,-ասում է ՀԿ-ի նախագահը: Նա փաստում է՝ գյուղատնտեսության նախարարությունը լուծարեցին, գյուղատնտեսության մեխանիզացիայի անունն ընդհանրապես չեն տալիս:

Փաստում ենք՝ տարբեր հաշվարկներով ՀՀ տարածքում վարելահողերի 60-70 տոկոսը չի մշակվում, սերմացուն բավականին թանկ է, գյուղտեխնիկայի արդիականացման խնդիր ունենք: 

Սեդրակյանն ընդգծում է՝ այս բոլոր խնդիրները մեկտեղվել են: «Գյուղատնտեսության մասին այս իշխանությունները հիշեցին կորոնավիրուսի պատճառով: Խոսվում է արտադրություն ստեղծելու, ոլորտն արդիականացնելու մասին: 

Բայց սա անելու համար պետք է պարտադիր խորհրդակցել մասնագետների հետ, կարծիքներ լսել, թե ինչպես անել, որ գյուղացին արդյունքում շահող դուրս գա»,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ գումարները պետք է նպատակային ծախսել:

 

Սեդրակյանն ընդգծում է, որ ոլորտում, ավելի ճիշտ կառավարող սեկտորում մասնագետների պակաս կա, իսկ այն փորձագետները, որոնք կարող են հիմնավորված ներկայացնել ոլորտային խնդիրների լուծումները, նրանց ձայնը լսելի չէ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal