Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ինչ եղավ լճա­ցած ու իրա­կա­նու­թյու­նից իս­պառ կտրված իշ­խա­նու­թյան հետ, բո­լորս ենք ակա­նա­տես եղել

ANALYSIS

Լրատվամիջոցները շատ մեծ դեր են կատարում ժամանակակից հասարակության կյանքում՝ տեղեկատվություն ապահովելով հանրությանը և վեր հանելով հասարակության ներսում կուտակված հարցերն ու խնդիրները։ 

Բացի դրանից, ԶԼՄ-ները յուրահատուկ առաքելություն են կատարում իշխանությունների գործունեության հետ կապված հանրային վերահսկողություն իրականացնելու հարցում։ Թերևս դրանով է պայմանավորված, որ մեդիայում տեղ են գտնում քննադատական հրապարակումներ, որոնք պետք է արժանանան իշխանությունների ուշադրությանը և քայլեր ձեռնարկվեն հետևություններ անելու ուղղությամբ։

Սակայն պարադոքսալն այն է, որ իրենց ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած ՀՀ իշխանությունները հաճախ անհանդուրժողական մոտեցում են որդեգրում լրատվամիջոցների նկատմամբ այն պատճառով, որ լրատվամիջոցների կողմից իրենց քաղաքականությունը քննադատության է ենթարկվում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ այս ընթացքում իշխանական շրջանակների կողմից խտրական վերաբերմունք է ձևավորվել մեդիայի ներկայացուցիչների մեծամասնության նկատմամբ, և անգամ լրատվամիջոցներն են տեղավորվում սևի ու սպիտակի տրամաբանության մեջ, նրանց նկատմամբ բացահայտ թշնամանք է տարածվում հասարակության մեջ։ 

Սակայն Նիկոլ Փաշինյանը, նախկինում լինելով լրագրող, պետք է շատ լավ գիտակցեր քննադատությունների կարևորությունը իրենց իշխանության նկատմամբ վստահության պահպանման տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ հենց մամուլում տեղ գտած քննադատությունների արդյունքում է, որ իշխանությունը ստիպված է լինում զգոն լինել, հասցեական օգտագործել հանրային միջոցները և փորձել իրականություն դարձնել հասարակության ակնկալիքները։

Չէ՞ որ հենց նույն Փաշինյանն էր ամեն պատեհ առիթով հպարտանում, թե Հայաստանում մամուլն ազատ է, բայց հաշվի առնելով Փաշինյանի վերջին ուղիղ եթերների բովանդակությունը, եկել է մի պահ, երբ վերջինիս մոտ տպավորություն է առաջացել, թե իրենք արդյունավետ են աշխատում, սակայն մամուլն ավելորդ հիասթափություն է տարածում հանրության շրջանում։

Այնինչ, եթե հանրությունը գոհ լինի իշխանությունների աշխատանքից, կառավարությունը կարողանա տեսանելի արդյունքներ ապահովել ու քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների հասնել, ապա լրատվամիջոցներում տեղ գտած քննադատությունները չեն կարող հավել յալ հիասթափություն առաջացնել։ Բացի դրանից, եթե քննադատությունները անհարկի ու անհիմն լինեն, ապա դրանք լուրջ արձագանքի չեն էլ արժանանա հանրության շրջանում։

Բայց եթե անհրաժեշտ իրավիճակներում իշխանություններն անգործություն ու դանդաղաշարժություն են դրսևորում կամ չարաշահում են իրենց լիազորությունները, ապա ԶԼՄներում տեղ գտած քննադատությունները արտացոլում են հանրային տրամադրությունները, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն, սթափվեն ու դասեր քաղեն։

Իսկ եթե իշխանություններին թվում է, թե իրենք անսխալական են, և լրատվամիջոցներն ուղղակի պարտավոր են միայն դրական լույսի ներքո ներկայացնել իրենց գործունեությունը, ապա սխալ ճանապարհ են ընտրել, քանի որ այդ դեպքում կձևավորվի կեղծ լրատվական միջավայր, որը թույլ չի տա, որ հանրության ներսում կուտակված խնդիրները վեր հանվեն, և արդյունքում հասարակության տարբեր հատվածների դժգոհության «գոլորշիները» դուրս գան։ 

Մյուս կողմից՝ այդ պարագայում վտանգ կա ունենալ լճացած ու իրականությունից իսպառ կտրված իշխանություն: Այդպիսի օրինակ արդեն ունենք: Իսկ թե ինչ եղավ նրանց հետ, բոլորս ենք ականատես եղել: Թեպետ, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, հիմա արդեն իսկ նկատելի են իրականությունից կտրվելու խիստ առարկայական նշաններ: Ընդամենը երկու տարում:

Մյուս կողմից՝ եթե հանրային դժգոհություններն անտեսվեն կամ անուշադրության մատնվեն, ապա կուտակվելով՝ դրանք մի օր ամպրոպի նման կպարպվեն՝ իրենց վտանգավոր հետևանքներով հանդերձ։

Այո, իշխանությունները լրատվամիջոցների հետ աշխատանքի բավականին տեղ ունեն, սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե լրատվամիջոցներին ճնշելու և նրանց պիտակավորելու միջոցով, այլ ԶԼՄ-ների միջոցով իշխանությունները պետք է հասկանան հանրության ակնկալիքներն ու դժգոհությունները և իրենց քաղաքականությունը կառուցելիս ելնեն այս հանգամանքից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal