Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լուրջ վե­րա­փո­խում­նե­րի կա­րիք կա, քա­նի դեռ առար­կա­յա­կան խնդիր­նե­րի չենք բախ­վել.

ANALYSIS

Հայաստանի անվտանգության ապահովումը և տնտեսական զարգացումը մեծապես կախված են մեր երկրի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունից։ Շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կառուցումն ու զարգացումը առաջնային նշանակություն ունի։

Եվ նույնիսկ համավարակի տարածման պայմաններում Հայաստանը պետք է շարունակի սերտ փոխգործակցությունը արտաքին գործընկերների հետ։ Իսկ եթե փորձենք ընդհանուր առմամբ ներկայացնել գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արդյունքները, ապա հետաքրքիր պատկեր է ստացվում։

Երկու տարվա իշխանությունը բավական էր, որ Փաշինյանի կառավարությունը զգալի աշխատանքներ տաներ և ամրապնդեր գործընկերների հետ հարաբերությունները։ Այս ուղղությամբ հիմնասյունային նշանակություն ունի այն, որ Փաշինյանը շարունակ հայտարարում էր, թե Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծի կտրուկ փոփոխություն չի լինելու։ Արդյունքում ներկա իշխանությունները շարունակեցին նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգիծը։

 Եվ չնայած շատ մեծ խոստումներին և բարձրագոչ հայտարարություններին, թե իրենք հայամետ արտաքին քաղաքականություն են վարում, Փաշինյանը և իր թիմակիցներն այդպես էլ լուրջ արդյունքներ չեն կարողանում ունենալ այս ուղղությամբ։

Այնինչ իշխանափոխությունից էական ժամանակ է անցել, սակայն մեր արտաքին քաղաքականությունը շարունակվում է իներցիայի ուժով, իսկ Հայաստանում տեղի ունեցած միջազգային խոշոր իրադարձությունները (Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով, WCIT համաշխարհային ՏՏ համաժողով) գալիս էին նախկինների ժամանակաշրջանից։

Հատկանշական է, որ այս ընթացքում չդրսևորվեց իշխանությունների նախաձեռնողականությունը նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու և Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարցում։ Հատուկ դավադրապաշտների համար շեշտում ենք՝ խոսքը նախակորոնավիրուսային ժամանակաշրջանի մասին է:

 Սրա հետ մեկտեղ ամենամտահոգիչը դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա իրավիճակն է։ Ինչքան էլ Փաշինյանը փորձում է հավաստիացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, միևնույն է, այդ գործընկերային փոխհարաբերություններում տեսանելի է սառնությունը և  անվստահությունը։ 

ՌԴ նախագահ Պուտինը, որին վարչապետ Փաշինյանը հրավիրել էր Հայաստան, այդպես էլ պաշտոնական այցով չժամանեց Երևան։ Եվ միայն 2019 թվականի հոկտեմբերին վերջինս ընդամենը մի քանի ժամով գտնվեց Հայաստանում՝ այն էլ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ 

Եվ եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն լինեին, ապա ՌԴ արտգործնախարար Լավրովը ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ չէր անի, որոնք հայկական կողմի շահերից չեն բխում՝ լինի դա Արցախյան հիմնախնդրի, գազի գնի, թե այլ հարցի շուրջ։

Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակ ունենային, ապա դա չէր կարող ենթադրել, որ Հայաստանը պետք է լարված հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ։ Ընդհակառակը, այդ հարաբերությունները պետք է լինեն իրար փոխլրացնող։

Իսկ ի՞նչ ունենք արևմտյան երկրների հետ հարաբերություններում։ Արդեն երկու տարի է՝ խոսվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման մասին, նույնիսկ Փաշինյանը մի շարք այցեր ունեցավ ԵՄ երկրներ, սակայն ՀՀ-ԵՄ փոխգործակցության մեջ տեսանելի տեղաշարժ չի նկատվում՝ մանավանդ որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը դեռևս չի վավերացվել բոլոր ԵՄ անդամ երկրների կողմից և ուժի մեջ չի մտել։

Իսկ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները նվազագույն սանդղակի վրա են։ ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ձևավորել փոխգործակցության այն շրջանակը, որի բովանդակության շուրջ էլ պետք է տեղի ունենան ամերիկյան կառավարող շրջանակների հետ հանդիպումները։

Այսքանով հանդերձ՝ իր ուղիղ եթերների ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենց արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել։ Եվ դրանից է, որ, ըստ նրա, հիասթափվածների շրջանակի մեջ են տեղավորվում արևմտամետները և ռուսամետները, քանի որ իրենք ո՛չ արևմտամետ են, ո՛չ էլ ռուսամետ և միայն ՀՀ ինքնիշխանությունից բխող արտաքին քաղաքականություն են վարել

Սակայն, եթե հայտարարությունները մի կողմ ենք դնում, ապա պարզ է դառնում, որ մեր արտաքին քաղաքականությունը ակտիվացման և լուրջ վերափոխումների կարիք ունի, այլապես Հայաստանը միջազգային հարթակում կարող է առարկայական խնդիրների առաջ կանգնել։ 

Եվ այս ճանապարհին առաջին հերթին պետք է ձևավորել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ապա անցնել պրոֆեսիոնալ կադրերի ներուժն այս գործում ներգրավելու հարցին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal