Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քչերն են օգտվում այն դրականից, որ կարող են քաղել այս արտակարգ դրության պայմաններում»

CULTURE

Past.am

Արտակարգ դրության պայմաններն ու մեկուսացած աշխատելը ստիպեց մարդկանց փոխել իրենց կյանքի բնականոն ռիթմը, իրերին ու իրադարձություններին այլ կերպ նայել: Հաճախ ենք խոսում այն մասին, որ լավ կլինի, եթե այս ժամանակաշրջանը դառնա հասարակությունների ու պետությունների կյանքը վերարժևորելու ժամանակ: Ակնհայտ է՝ այսօրվա փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենալու մեր կյանքի հետագա ընթացքի վրա: Այստեղ, իհարկե, կարևոր է մեր ինքնագիտակցության բարձրացումը, այն, որ գուցե ինչ-որ մի ուժ ստիպեց կանգ առնել և փոխել մեր կյանքի ընթացքը: Բայց ամենակարևորն այն է, որ կարողանանք օգտվել այս «հնարավորությունից»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ ստեղծված իրավիճակը շատ բան է փոխելու և արդեն փոխել է համաշխարհային տնտեսության, մարդկանց գիտակցության, վարք ու բարքի մեջ: «Բայց կցանկանայի շեշտել մի հանգամանք, որ մեզանից քչերն են օգտվում այն դրականից, որ կարող են քաղել այս արտակարգ դրության պայմաններում: Եթե սկզբնական շրջանում փոքր-ինչ հույս կար, բայց հիմա եկա այն համոզման, որ ցանկացած լավ բան մեր հասարակության մեջ ներդնելը բարդ է, որովհետև գիտակցության մակարդակը շատ բարձր չէ՝ և՛ անվտանգության, և՛ իրավիճակից դրականը քաղելու տեսանկյունից: Երբ նախկինում լինում էին դրական նախաձեռնություններ՝ կապված ինքնազարգացման, ինտելեկտի, գրքի ընթերցանության հետ, էլի, ըստ էության, արձագանքում էր հասարակության այն մասը, որն այսօր արձագանքում է «տանը մնալու» կոչերին: Հիմա շատ են ասում՝ փողոցները բազմամարդ են, դա ևս ինքնագիտակցության մակարդակ է, դրա հետ ուղղակի չես կարող կռվել: Այսօր տեսնում ենք «տանը մնացած», իր և հասարակության համար որևէ արդյունավետ գործով զբաղվող մարդկանց, նրանք այն նույն մարդիկ են, որոնց հետ մշտապես աշխատել ենք, հաշվի առել ու նկատի ունեցել: Գիտակից մարդիկ այսօր կատարում են այն պայմանները, որոնք թելադրում է պարետը՝ պայմանավորված արտակարգ դրությամբ՝ մնում են տանը, աշխատանքի են գնում բացառապես այն դեպքում, երբ դա թույլատրված է պարետատան որոշումներով, իսկ եթե չեն գնում, ապա տանը զբաղվում են որևէ օգտակար գործունեությամբ: Այս ընթացքում որքան տաղանդավոր մարդիկ ուղիղ միացումների միջոցով մեզ հետ կիսեցին իրենց տաղանդը: Նախկինում միշտ չէ, որ մարդիկ հնարավորություն են ունեցել կենդանի համերգների հաճախել, պետք էր վճարել, գնալ թատրոն և այլն: Այսօր ամեն ինչ բաց է մարդկանց համար: Շատերը կարող են ուղիղ եթերում ունկնդրել Անդրեա Բոչելիի համերգը: Սա բացառիկ բան էր, քանիսի՞ն էր նախկինում այս հնարավորությունն ընձեռվում: Բայց ցավալի է, որ դրանից օգտվում են այն մարդիկ, որոնք նախկինում էլ են օգտվել: Եթե, օրինակ՝ Բոչելիի համերգին անձամբ ներկա չեն գտնվել, ապա համացանցի միջոցով նրա կատարումներն ունկնդրել են: Թվում էր, թե այս օրերին ընթերցողների քանակը պետք է ավելանար, բայց շարունակում են կարդալ այն մարդիկ, որոնք նախկինում էլ կարդում էին կամ ցանկանում էին գիրք ընթերցել, բայց ուղղակի դրա ժամանակը չունեին: Այսինքն՝ հասարակության մեջ շերտավորումը, ցավոք, դրանից չի փոխվել»,- Past.am-ի հետ զրույցում ասում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա նշում է՝ լավատես մարդ է և կարծում է՝ այս ընթացքը մարդը կարող է օգտագործել երկուստեք օգտակար գործողություն անելու համար: «Առաջին՝ մնալով տանը և չվտանգելով իր և մյուսների առողջությունը, կորոնավիրուսի հետ կապված թվերը, որոնք տեսնում ենք վերջին օրերին, կարող էին չլինել և երկրորդ՝ տանը մնալով մարդիկ կարող էին զարգացնել տարբեր ոլորտներում իրենց կարողությունները, ով կրթության պակաս ուներ, կարող էր կրթվել, ճաշակն էր թերի, կարող էր այս ընթացքում փորձել այդ բացը լրացնել: Այս պարագայում արտակարգ դրությունից դուրս կգայինք քիչ թե շատ շահած: Բայց վախենամ, որ, այնուամենայնիվ, մեր մտածողությունը հաշվի առնելով՝ այս համավարակից դուրս կգանք նույն պատկերով՝ պարզապես կունենանք հիվանդներ և, ցավոք, մահեր»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ է՝ մշակույթը տեղափոխվել է օնլայն հարթակ, ինչը դրական արդյունքներ կտա արվեստի տարբեր ճյուղերի հեղինակների ճանաչելիության տեսանկյունից: Նիկողոսյանը նշում է՝ վստահ է, որ մարդկանց որոշակի տոկոս ինչ-որ բան քաղեց այս ամենից, իսկ մշակույթը շատ կարևոր մի բան ցույց տվեց: «Աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումներ, մարդկության կյանքում ինչ-որ փոփոխություններ լինեն, թե ոչ, մշակույթը շարունակում է մնալ ամենագործուն դերն ունեցող երևույթը մարդկության պատմության մեջ, այն մարդու ինտելեկտուալ ժամանցի ամենակարևոր միջոցն է: Կարևորում եմ այն, որ այս ընթացքում թե՛ մեր ժողովրդին, թե՛ մյուս ազգերին ու պետություններին մշակույթը հրամցրեց իր լավագույնը: Օրինակ՝ կառավարության էջում հեռարձակվող ոչ պաշտոնական համերգներում ուղղակի չկան պատահական մարդիկ: Սա հրաշալի առիթ է, որ ճանաչենք մեր կողքին գտնվող արվեստագետներին: Մեր կողքին Տիգրան Համասյանի, Նարեկ Հախնազարյանի պես երաժիշտներ ունենք, և ապշում եմ, որ շատերը կարող է ուղղակի նրանց անունը լսած չլինեն կամ չճանաչեն: Մեկ-մեկ հնչում էին հոռետեսական մտքեր՝ ո՞ւր է այսօր գրող, երաժիշտ կամ դերասան, հանճարները մնացել են 19-րդ դարում, լավագույն դեպքում 20-րդ դարասկզբին կամ էլ երկրորդ կեսին: Սա հրաշալի առիթ է, որ տեսնենք, թե այսօր ինչ տաղանդավոր մարդիկ ունենք մեր կողքին: Հուսով եմ՝ թերահավատների մոտ այդ «բարիեր» կոչվածը ջնջվեց և հուսով եմ, որ այս ամեն ինչից հետո մարդիկ ավելի հաճախ կգնան թատրոն, համերգասրահներ: Մյուս կողմից սա մշակույթի համար գովազդվելու լավ առիթ էր»,-եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal