Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես եւ ամուսինս կրկնապատկել ենք Տաթեւի հանդեպ մեր ուշադրությունը». Հասմիկ Կարապետյանը՝ որդու անվան ընտրության եւ դստեր խանդի մասին

LIFE

Past.am

Ապրիլի 22-ին երգչուհի Հասմիկ Կարապետյանի եւ նրա ամուսնու՝ Շանթ Կիրմիզյանի ընտանիքում տեղի է ունեցել երկրորդ սպասված համալրումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երգչուհին ամուսնուն որդի է պարգեւել:

 

Հասմիկն ու Շանթը երեխայի անունն ընտրել են նրա ծնունդից մի քանի օր անց, որպեսզի այն հնարավորինս համահունչ լիներ իրենց նորածին զավակին:

 

Հասմիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, երգչուհին հիվանդանոցից հետո տեղափոխվել է ծնողների բնակարան, որտեղ կանցկացնի մի քանի շաբաթ, մինչեւ որ կկարողանա ամբողջությամբ վերականգնել ուժերը:
Որդու անվան ընտրության, դստեր՝ փոքրիկ Տաթեւի ու եղբոր առաջին հանդիպման ու նրա մանկական խանդի մասին Հասմիկն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին:

 

 

«Մենք արդեն տանն ենք, մոտ երկու շաբաթ ես եւ փոքրիկը կբնակվենք ծնողներիս տանը, Տաթեւն էլ մեզ պարբերաբար կայցելի հայրիկի հետ: Փառք Աստծո՝ ես եւ փոքրիկը մեզ լավ ենք զգում: Բնականաբար, մի փոքր ժամանակ է պետք, որ ավելի կազդուրվեմ, բայց ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ լավ է»,-տեղեկացրեց երջանիկ մայրիկը՝ ոգեւորությամբ անդրադառնալով նաեւ որդու անվան ընտրությանը.

 

«Ի սկզբանե, երբ արդեն գիտեինք, որ որդի ենք ունենալու, ես եւ Շանթը մի քանի անուն էինք քննարկում: Ես միշտ ավելի կողմ եմ միջազգային անունների ընտրությանը, որոնք հարմահունչ են յուրաքանչյուր երկրում: Բայց գաղտնիք չէ, որ ամուսինս ավելի շատ հայկական անունների կողմնակից է: Երկու անուն էինք քննարկում՝ Արեգ եւ Գրիգոր: Շանթը հենց սկզբից Գրիգոր անվանն էր ավելի հակված: Մի պատճառ էլ կա, թե ինչու հենց Գրիգոր անունն ընտրեցինք: Ամուսնուս հոր անունը Գրեգորի է, նա ամերիկահայ է, բնակվում է ԱՄՆ-ում, եւ մենք որոշեցինք ընտրել Գրեգի հայկական տարբերակը, որը Գրիգորն է: Իհարկե, մեր տղային անվանակոչել ենք նաեւ՝ ի պատիվ Գրիգոր Լուսավորչի: Շանթին ասել էի՝ թող երեխան ծնվի, տեսնենք, կհասկանանք, թե որ անունն է իրեն ավելի սազում: Կարծում եմ՝ ճիշտ է, երբ երեխային տեսնելուց հետո ես անունն ընտրում, եւ այս դեպքում հասկացանք, որ Գրիգորը, միանշանակ, ճիշտ ընտրություն էր: Շանթն, իհարկե, դեմ չէր լինի, եթե ես կանգ առնեի Արեգ անվան վրա, սակայն այս դեպքում նա շատ ուրախացավ, որ երեխային հենց Գրիգոր անունն էր ավելի սազում: Չեմ կարծում, թե ուշացրել էինք անվան ընտրությունը: Շատ նորմալ եմ համարում, որ ծնողները երեխային տեսնելուց մեկ-երկու օր հետո են անունն ընտրում»:

 

 

Անդրադառնալով դստեր՝ 3 ու կես տարեկան Տաթեւի եւ եղբոր՝ Գրիգորի հանդիպմանը՝ Հասմիկը խոստովանեց, որ այն այնքան էլ ջերմ չի անցել: Պատճառը Տաթեւի խանդն է փոքրիկ եղբոր նկատմամբ:

 

«Ինչպես սպասում էինք՝ Տաթեւն այնքան էլ ուրախ չէր, երբ տուն մտանք Գրիգորի հետ միասին: Նա դեռ 3 ու կես տարեկան է, ու, բնականաբար, չի կարող շատ ուրախ լինել, որովհետեւ արդեն պետք է «կիսի» իր մայրիկին ու հայրիկին այլ երեխայի հետ: Նա դեռ չի գիտակցում, որ Գրիգորն իր եղբայրն է: Շատ դժվար է նրա համար դա ընդունելն ու միանգամից համակերպվելը: Փորձում եմ մաքսիմալ ուշադիր լինել Տաթեւի նկատմամբ: Ես եւ ամուսինս կրկնապատկել ենք նրա հանդեպ մեր ուշադրությունը, որպեսզի թույլ չտանք, որ նա իրեն քիչ սիրված զգա: Ես իմ դստրիկին շատ-շատ եմ սիրում, իսկապես ծանր է, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացում, եթե մենք էլ՝ որպես ծնողներ, մեզ ճիշտ դրսեւորենք, փորձենք Տաթեւին էլ ներգրավել փոքրիկի խնամքի ընթացքին, մի քանի ամսից, ինքն էլ կունենա փոքրիկիի հանդեպ հետաքրքրություն, կամաց-կամաց կմտերմանա ու կսիրի նրան»,-ասում է նա ու հավելում,-«Այս ամենի մեջ կա մի շատ դրական կողմ եւս, որով ես ինձ սփոփոում եմ. տարիները կանցնեն ու Տաթեւը չի լինի միայնակ, նա կունենա եղբայր: Ցավալի փաստ է, բայց ծնողները հավերժ չեն լինում, իսկ նրանք միմյանց համար թեւ ու թիկունք կլինեն: Հենց դրանով եմ ինձ անընդհատ սփոփում»:

 

 

Հասմիկը նշում է, որ թեեւ առաջին երեխայից հետո երկրորդ բալիկի ծնունդն իրեն ավելի հեշտ է տրվել, մայր լինելն, ամեն դեպքում, դժվար ու պատասխանատու երեւույթ է.

 

«Երբ արդեն մեկ երեխա ունես, քիչ, թե շատ փորձառու մայր ես, ու արդեն գիտես՝ ինչ է քեզ սպասվում: Բնականաբար, երկրորդ բալիկ ունենալու ընթացքն այդ առումով ավելի հեշտ էր, որովհետեւ հոգեբանորեն արդեն պատրաստված ես, գիտես անելիքներդ: Բայց, եթե անկեղծ լինեմ, Տաթեւի հետ կապված՝ թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես այնքան էլ պատրաստ չէի ունենալ երկրորդ զավակին, բայց նա մեզ համար, ասես, նվեր լիներ: Շատ կցանկանայի, որ Տաթեւն ավելի մեծ լիներ, գիտակցեր ամեն ինչ, նոր երկրորդ բալիկը ծնվեր, բայց Աստծո գործողություններն անքննելի են, ուրեմն՝ այդպես պետք է լիներ: Գիտեմ, որ երկու երեխա մեծացնելը հեշտ բան չէ, առհասարակ, մայրությունն ամենաանձնազոհ, համբերություն պահանջող, հաճելի, բայց, միեւնույն ժամանակ, դժվար երեւույթ է»:

 

Հասմիկն ասում է՝ այն, որ որդի ունենալու է, պատկերացրել է շատ վաղուց.

 

 

«Շատ երիտասարդ տարիքից միշտ մտածել եմ, թե միայն որդի եմ ունենալու, որ առաջին զավակս, հատկապես, տղա է լինելու, բայց սխալվել եմ, որովհետեւ առաջնեկս աղջիկ է, ու ես այնքան ուրախ եմ այդ փաստից: Հրաշալի է, երբ ունես աղջիկ երեխա, նրա մեջ տեսնում ես քո ապագան, հանձին նրա՝ ունես ընկերուհի, դու՝ ինքդ էլ հենարան ես նրա համար. երբ միասին եք, ամեն ինչ ավելի հեշտ է թվում…Թեեւ մեր տարիքային տարբերությունը բավական շատ է, վստահ եմ, որ երբ նա դառնա 16 տարեկան, մենք ընկերուհիներ կլինենք: Որդի ունենալն էլ, բնականաբար, այլ հետաքրքիր զգացողություն է: Երբ իմացա, որ որդի եմ ունենալու, ինձ սկսեցի այնքան պաշտպանված զգալ. երեւի այդ զգացողությունը որդի ունեցող մայրերի պարգեւն է, որովհետեւ յուրաքանչյուր մայր էլ ենթագիտակցաբար մտածում է, որ իր որդին պետք է իրեն շատ սիրի, պաշտպանի, ու գիտեմ, որ նա կլինի նաեւ Տաթեւի պաշտպանը: Ես եւ ամուսինս ամեն ինչ անելու ենք, որ նրանք միմյանց հանդեպ մեծ սիրով մեծանան»:

 

Որդի ունենալու փաստը շատ է ուրախացրել երգչուհու ամուսնուն, որը Հասմիկի խոսքով՝ միշտ նշել է, որ իրենք պետք է նաեւ տղա երեխա ունենան.

 

 

«Շանթի զգացողությունները ֆանտաստիկ դրական են: Երբ ունեցանք Տաթեւին, նա միշտ ասում էր, որ մենք պետք է նաեւ տղա ունենանք: Անընդհատ այդ մասին խոսում էր ու ինձ հիշեցնում, որ մի երեխայով չենք սահմանափակվելու: Նա հիմա ուրախությունից 7-րդ երկնքում է, բայց նաեւ զգում եմ, որ կրկնակի ուշադիր է դարձել Տաթեւի նկատմամբ: Նա իր աղջկա համար, ուղղակի, խելագարվում է»:

Շարունակությունն՝  այստեղ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer