Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրավական առումով ծայրահեղ խնդրահարույց նախագիծ՝ առանց կարծիքները հաշվի առնելու

ANALYSIS

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության պայմաններում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքով են սահմանված արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները։

Սակայն պարզվում է, որ այս օրենքով նախատեսված սահմանափակումներն ու միջոցառումները կառավարության համար բավարար չեն, և կառավարությունը իրավական որոշակիության և միջոցառումների կիրառման սահմանների և ծավալների հստակեցման առումով նպատակահարմար է գտել առավել համապարփակ կարգավորումներ նախատեսել սահմանափակման ենթակա իրավունքների, ազատությունների և կիրառվող միջոցառումների առումով:

Եվ այսպես, ապրիլի 23-ին կառավարության նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագծին հավանություն տալու մասին որոշում, որով մեկուսացման ընթացակարգ սահմանելուն զուգահեռ՝ նաև պետական մարմնին բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին փաստացի ազատությունից զրկելու հնարավորություն տվեց։ 

Նախագծի համաձայն՝ անձին ազատությունից զրկել կարող է արտակարգ դրության պայմաններում միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինը՝ դրա մասին անձին բանավոր հայտնելով։

Նախագծի ընդունումը մասնագետների կողմից խնդրահարույց է համարվում։

 Նախ` նախագծում հստակեցված չէ, թե կոնկրետ որ պետական մարմնի բանավոր կարգադրությամբ է քաղաքացիներին ազատությունից զրկելու հնարավորություն տրվում և կոնկրետ ինչ սահմանափակումների մասին է խոսքը։

Բացի այդ, նախագծի կիրառումը լուրջ խնդիրներ է ստեղծում։ 

Օրինակ՝ եթե քաղաքացին հայտարարի, թե իրեն բանավոր հրահանգ չի տրվել պետական մարմնի կողմից, ապա դժվար է լինելու ապացուցել, թե կոնկրետ ո՞ր մարդուն է տրվել այդ հրահանգը կամ բանավոր հրահանգը կոնկրետ ինչ սահմանափակումներ է ներառել։ Այսպիսով՝ բանավոր հրահանգի կատարումը կարող է հարցականի տակ դրվել։

 

Ճիշտ է՝ համաճարակի ժամանակ Սահմանադրությունը թույլ է տալիս մարդու ազատության սահմանափակում: Բայց նույնիսկ այդ պայմաններում Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի ապահովվի, օրինակ՝ անձի՝ դատական կարգով բողոքարկման իրավունքը: Սակայն բանավոր կարգադրության դեպքում հարցական է, թե այդ կարգադրությունը ո՞նց է բողոքարկվելու, ո՞նց է ապահովվելու փաստաբանի մասնակցությունն այդ բողոքարկմանը և այլն:

Դրա համար նպատակահարմար է, որ երբ մարդու ազատությունը համաճարակային պայմաններում սահմանափակվում է, ապա դրա մասին առնվազն որոշում պիտի լինի, պետք է սահմանված լինի, թե նա այդ ընթացքում ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ հրահանգը լինի գրավոր և իրավական առումով մաքսիմալ որոշակի:

Մասնագետներն արձանագրում են, որ ներկայացված տեսքով նախագիծն ուղղակի հակասահմանադրական է։ Եվ պատահական չէ, որ մասնագետները կոշտ գնահատականներ են հնչեցնում կառավարության կողմից ընդունված նախագծի շուրջ՝ այն համարելով նաև հակամարդկային և մարդու իրավունքների պաշտպանությունից չբխող։

Իսկ այն, որ կառավարության և ԱԺ-ի կողմից նման փնթի, կիսատ-պռատ ու խնդրահարույց նախագծեր են ընդունվում, իշխանությունների մեծամտության արդյունք է, քանի որ նրանք չեն ցանկանում այդ նախագծերը պատշաճ մակարդակով հանրային քննարկման դնել և լսել դրանց շուրջ մասնագետների կարծիքները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal