Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քա­ղա­քա­կա­նու­թյան իրա­կա­նաց­ման որա­կա­կան փո­փո­խու­թյուն չկա, խնդի­րը նաև երկ­խո­սու­թյան բա­ցա­կա­յու­թյունն է»

INTERVIEW

Կառավարման համակարգի, քաղաքական տեխնոլոգիաների ազդեցության, քաղաքական երկխոսության մակարդակի ու այժմեական՝ ճգնաժամային հարցերից բխող մի շարք խնդիրների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Կնյազ Սարոյանի հետ: Անցած երկու տարիների ու արդեն ներկա փուլի իրողությունների միջև զուգահեռներ անցկացնելով՝ քաղաքագետը նախ ընդգծեց. 

«Երբ սկզբնական փուլում էյֆորիկ տրամադրություններն ավելի դոմինանտ էին, այդ ժամանակ կառավարման որակի և համընդհանուր սպասելիքների մասին պատկերացումները մի քիչ ավելի աղոտ էին: 

Այդ ժամանակ հիմնականում գերակշռող էին հին համակարգից հրաժարվելու վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ցանկությունները: Ժամանակի ընթացքում որոշ ոլորտներում դրական փոփոխություններ եղան, նաև կարևոր էր այն գիտակցումը, որ իշխանության լեգիտիմության հարցը բացառապես քաղաքացիների որոշելիքների խնդիրն է: Բայց այդ ամենի հետ մետեղ, կառավարման տեսանկյունից որոշակի խնդիրների ականատես եղանք: 

Երկու տարիների ամենամեծ թերացումն այն էր, որ մենք Հայաստանում կառավարման և քաղաքականության իրականացման էական որակական փոփոխություններ չտեսանք: Մի շարք ոլորտներում տարվող քաղաքականությունները, շատ այլ հարցերի վերաբերյալ կառավարության կողմից ընդունված, ինչպես նաև բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր հետապնդող որոշումները, ըստ էության, ցույց են տալիս, որ որակական տեսանկյունից 2018թ.-ից առաջ և դրանից հետո Հայաստանում մեծ պրոգրես տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ այսօր առաջարկվող լուծումներում զարմանքի տարրեր չկան՝ դրանք կարող էին առաջարկվել նաև նախորդ իշխանությունների կողմից:

«Մյուս բացթողումը, որը տեղի ունեցավ, վերաբերում է քաղաքական երկխոսության մշակույթին. 2018թ.-ից հետո իշխանության կողմից մեծամասամբ այն չորդեգրվեց որպես քաղաքականության կերտման կարևոր մեթոդ: Երբ թվում էր, թե մի շարք հարցեր կարելի է լուծել քաղաքական երկխոսության, համաձայնության, կառավարման նոր տեխնոլոգիաների միջոցով, այնուամենայնիվ, այդ բոլոր հանգամանքներն անտեսվեցին: Փոխարենը՝ իշխող ուժին խանգարեց նախորդներից կառչած մնալու իդեա ֆիքսը, ըստ որի՝ նախորդներին փնտրում են ամենուրեք և ցանկացած ձախողում փորձում են պայմանավորել նախորդներով: 

Եթե մի կողմ թողնենք այդ թեմային անընդհատ հղում անելու զուտ քաղաքական շարժառիթները, ապա զուտ մասնագիտորեն սա կարելի է բացատրել ընդամենը հաջող փորձարկված կառավարման տեխնոլոգիայի տրամաբանությամբ, ինչը սկզբնական շրջանում ցույց տվեց իր արդյունավետությունը, որից աստիճանաբար սկսեցին ավելի շատ օգտվել»,-ընդգծեց նա՝ նկատելով, որ այս տեխնոլոգիայի կիրառմանը հաջորդում է հանրության որոշ հատվածի դրական արձագանքը, որը կապված է այդ պահի էմոցիոնալ փուլի ֆոնի հետ: 

«Բայց քանի որ ներկա փուլում ամեն ինչ ծնվում է մի օրում ու արդեն երեկոյան մահանում թե՛ սոցիալական ցանցերում, թե՛, ցավոք, նաև իրականության մեջ, հետևողականության ու շարունակականության խնդիրը կորչում է այս անվերջության մեջ: 

Այս պարզ քաղաքական տեխնոլոգիան կարճաժամկետ տեսանկյունից իր ազդեցությունն ունենում է, բայց երկարաժամկետ առումով կորցնում է իր արդյունավետությունը: Ինչո՞ւ, որովհետև հանրությունն է այդ տեխնոլոգիայի սպառողը, որը աստիճանաբար հոգնում է այդ իրավիճակից ու կոնկրետ քայլեր է պահանջում: Երբ այդ քայլերը չեն արվում, որոշակի լուծումներ չեն տրվում, չի բացառվում, որ այդ առումով խնդիրներ կան: 

Առաջինը կոմպետենցիաներն են, երկրորդը, կամ էլ այդ մեղադրանքների և հայտարարությունների մեծ մասը եղել են պոպուլիստական, դրանից շատերը իրականությանը չեն համապատասխանել, և այս փուլում դժվար է դրանք իրականության վերածել: Հետևաբար, մենք ինչոր փակ ցիկլի մեջ ենք մտնում, երբ անընդհատ նույն տեխնոլոգիան է կիրառվում, որը, սակայն, այսօր արդեն այլևս իրեն չի արդարացնում: 

Նշվածի հաջորդ ելքը շատ ավելի վատ ելք է, երբ այդ տեխնոլոգիան կիրառողները, ելնելով զուտ քաղաքական նկատառումներից, ստիպված կլինեն անտեսել բոլոր քաղաքական, իրավական և բարոյական սահմանները և անել այնպիսի գործողություններ, որոնք չեն տեղավորվում վերոնշյալ սահմաններում: Սա արդեն վատագույն սցենարը կլինի, որը կխոսի կառավարման համակարգի ճգնաժամի մասին: Այդուհանդերձ, հուսով եմ՝ այդ փուլի հետ մենք գործ չենք ունենա, թեև որոշակի ցուցիչներ նկատելի են»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Կ. Սարոյանը մատնանշեց նաև այլ խնդիրների մասին, որոնց թվում նաև հասարակության և իշխանության միջև աստիճանաբար առաջացող խզվածքն է. 

«Երբ ի հայտ է գալիս բողոքի ձայն, մարդիկ դժգոհում են տարբեր խնդիրներից, բայց իշխանության կողմից այդ ամենի վերաբերյալ անադեկվատ արձագանք չի լինում: Իրականում խնդիրը հենց երկխոսության բացակայությունն է»:

 

Նա հավելեց՝ սուպերվարչապետական համակարգից հրաժարում ևս չեղավ. «Ինչպես տարբեր փուլերում, այս պահին, ցավոք, քաղաքական կառավարման մեջ կրկին դոմինանտ է մեկ անձի տեսակետը: 

Մեծ հաշվով, եթե համադրում ենք զուգահեռ իրականությունները և տեսնում նաև այն դրական փոփոխությունները, որոնք եղել են, ամեն դեպքում, դրանք այն սպասվածը չէին, որի ակնկալիքն ունեին շատերը թե՛ 2018թ. ապրիլ յան իրադարձությունների ժամանակ, թե՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»:

Անդրադարձանք նաև այսօր առկա հիմնական՝ համավարակով պայմանավորված խնդիրներին: Կ. Սարոյանը շեշտեց, որ ակնհայտորեն գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ, իսկ ցանկացած համակարգ ճգնաժամին արձագանքում է ինչպես այսրոպեական, օպերատիվ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն թողնող լուծումներով:

Քաղաքագետն այս առումով առաջին հերթին առանձնացրեց պատասխանատուների կոմպետենտության խնդիրը:

«Թեև համաճարակով պայմանավորված «lockdown»-ի երկրորդ ամսվա վերջին ենք մոտենում, բայց մենք արդեն իսկ տեսնում ենք կոմպետենտության մի շարք ցուցիչներ: Օրինակ՝ դժգոհություններ սոցիալական տարբեր ծրագրերի հասցեականության վերաբերյալ: 

Բացի այդ, համաճարակի ողնաշարը կոտրելու մասին շատ տարբեր հայտարարություններ են հնչում, բայց, ցավոք, այս պահին այդ շղթան ոչ միայն փակված չէ, այլև տարածումը անկառավարելի է դարձել, կան բազմաթիվ օջախներ:

 Դեռ կա նաև թեստավորման անհամաչափության խնդիրը: Այս և շատ ու շատ խնդիրներ հարցեր են առաջացնում: Լավ է, որ կառավարությունը սոցիալական ծրագրեր է իրականացնում, բայց արդեն գնահատականների փուլում մենք ակնհայտ խնդիրներ ենք տեսնում: Ժամանակը կանցնի, և կգա ավելի շատ գնահատականներ տալու, ինչպես նաև պատասխանատվության փուլը:

 Եվ այստեղ երկու գործոն է շատ կարևոր. ոչ միայն ընդհանուր իշխանությունն է պատասխանատվություն կրելու հանրության առջև, այլև ներթիմային պատասխանատվության խնդիրն է ի հայտ գալու, որովհետև մենք այստեղ ակնհայտորեն գործ ունենք տնտեսական, առողջապահական ոլորտների պատասխանատուների աշխատանքի հետ: 

Բնականաբար, կախված նրանից, թե ինչ ելքով ենք դուրս եկել «lockdown»-ից, հետո արդեն թիմի ներսում կմատնանշվեն պատասխանատուներ՝ համապատասխան ոլորտային ուղղություններով»,-շեշտեց Կ. Սարոյանը:

Անդրադառնալով հաճախ իրավիճակներին անհավասարակշիռ մոտեցումներ ցուցաբերելու, որոշ հարցեր տեսանելի դաշտում անպատասխան թողնելու խնդրին՝ քաղաքագետը ընդգծեց. «Հավանաբար, չի բացառվում, որ երկու տարիների ընթացքում, ի վերջո, աստիճանաբար մոտեցանք մի կետի, երբ կառավարությունն իրականում սկսեց շոշափել բավականին լայն խնդիրների շրջանակ: 

Եթե մեծամասնությունը նախկինում չի ունեցել պետական ապարատում աշխատելու փորձ և, հետևաբար, չի կրել այդպիսի պատասխանատվություն, ըստ էության, հիմա, աստիճանաբար իրականությանն առերեսվելու փուլին մոտենալով՝ տեսնում է խնդիրների բավականին լայն շրջանակ: 

Հաշվի առնենք կոմպետենցիաները, ինչպես նաև միանգամից իրական խնդիրներին բախվելու ու հանրությանն անընդհատ տրվող խոստումների մեծ շրջանակը: Բացառված չէ, որ հենց այս երեք գործոնների համադրության արդյունքում է, որ այսօր ամենավերին օղակով զուգահեռ իրականության մեջ ապրող մարդիկ են, կա նաև շատ խնդիրների վերաբերյալ ադեկվատ արձագանքի և իրականությունն ընկալելու բացակայություն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal