Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտես­վա­րող­ներն ունեն պե­տա­կան աջակ­ցու­թյան կա­րիք»

INTERVIEW

Ճգնաժամային իրավիճակները պետություններին ստիպում են վերանայել իրենց քաղաքականությունը տարբեր, բայց ամենաառաջնայինը՝ տնտեսության ոլորտում: Հայաստանի նման փոքր երկրների դեպքում հատկապես շատ է կարևորվում տեղական արտադրանքի կարևորությունը, շատ ապրանքների արտադրության իմաստով ինքնաբավ լինելը: 

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշում է՝ 1997թ.-ին արժույթի միջազգային հիմնադրամը և համաշխարհային բանկը համատեղ նիստի ժամանակ եկել էին այն եզրահանգման, որ ազատ շուկան առանց սահմանների չի տվել իր դրական արդյունքները, և առաջարկել նոր թեզ՝ արդյունավետ կառավարում-ուժեղ տնտեսություն: «Հիմա խնդիրն արդյունավետ կառավարումն է: 

Բայց այս թեզից հատկապես հետխորհրդային երկրները հետևություններ չեն արել և շարունակել են ազատ շուկայական հարաբերությունները: Արդյունքում ունենք տնտեսություն, որն ունի վերանայման կարիք: Կորցրել ենք մեր արդյունաբերական շատ ճյուղեր: Եթե խորհրդային տարիներին թեթև արդյունաբերությունը կազմում էր մեր ՀՆԱ-ի 23,5 տոկոսը, հիմա դա չնչին տոկոս է կազմում: 

Մեր կառավարման համակարգում պետք է կատարվեն ինստիտուցիոնալ փոփոխություններ: Ժամանակին ունեինք արդյունաբերության և առևտրի նախարարություն, որն աստիճանաբար ձուլվեց այլ նախարարություններին, և արդյունաբերություն բառն էլ կարծես վերացավ: 2011 թ.-ի դեկտեմբերի 15-ին կառավարությունն ընդունեց արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որով նախատեսեց պետական միջոցներով ստեղծել արդյունաբերության հիմնադրամ, որը սուբսիդավորում էր արդյունաբերական վարկերը: Նման գործելաոճը հնարավորություն տվեց մեծացնել արտահանման ծավալները: Այդ դրական բաները, որոնք արվել են, սակայն ժամանակի ընթացքում վերացվել են, պետք է վերականգնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաֆարյանը: 

Նրա խոսքով՝ հիմա ժամանակն է, որ իրականացվեն բոլոր չիրացված հնարավորությունները, և փորձ արվի իրականացնել տնտեսական նոր քաղաքականություն՝ շեշտը դնելով արտահանմանն ուղղված ապրանքների արտադրության ծավալների և, բնականաբար, համախառն ներքին արդյունքի մեծացմանը: «Խորհրդային տարիներին կոշիկի, տեքստիլի արտադրության մեջ ունեցել ենք լուրջ հաջողություններ: 

Օրինակ՝ արտադրել ենք 78 մլն զույգ գուլպեղեն, 20,2 մլն հատ տրիկոտաժի վերնազգեստ, 13,5 մլն զույգ կոշիկ: Միևնույն ժամանակ մեծ քանակությամբ կաշվե ապրանքներ, սպիտակեղեն է արտադրվել: 

Տեսեք՝ անցած տարի Թուրքիայից ներմուծել ենք 268 մլն, Չինաստանից՝ 751 մլն դոլարի ապրանք: Այդ ներմուծվող ապրանքների մի մասը թեթև արդյունաբերության ապրանքներ են՝ շոր, կոշիկ, տրիկոտաժ և այլն: 

Մենք պետք է կազմակերպենք դրանց արտադրությունը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տեղական շուկայի պահանջմունքները: Կառավարությունը պետք է քննարկի այս խնդիրները»,-նշում է մեր զրուցակիցը:

Սաֆարյանը հիշեցնում է՝ Խորհրդային Հայաստանն ունեցել է հագուստի հզոր ֆաբրիկաներ, զբաղվել է դրանց արտադրությամբ: «Խորհրդային տարիներին միութենական գործարաններն ապահովում էին համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը տեղական արդյունաբերությունն էր, որի հիմնական մասը թեթև արդյունաբերությունն էր: Թեթև արդյունաբերությունը մեծ ռեզերվներ ունի վերականգնվելու համար: Դրա կողքին պետք է զարգացնենք նաև ծանր արդյունաբերությունը»,-ընդգծում է միության նախագահը: 

Սաֆարյանն ասում է՝ այսօր մենք ազոտական պարարտանյութ ենք ներմուծում Վրաստանից, մինչդեռ եթե ներմուծման ուղղությամբ ծախսվող գումարները «ներարկենք» տնտեսության մեջ, կարող ենք «Վանաձորի քիմպրոմում» ազոտական պարարտանյութ արտադրել. 

«Նույն պատկերն է նաև ամոնիակի պարագայում, որը կրկին ներմուծում ենք: Հենց այս ապրանքների արտադրությանը պետությունը պետք է առավել ուշադրություն դարձնի: 

Արտադրությունները պետք է վերականգնվեն այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Պետություն-մասնավոր գործընկերության գործառույթը պետք է դառնա գլխավոր գործիքակազմը: Այն չաշխատող գործարանները, որոնք ունեն հնարավորություն վերագործարկվելու, ունեն կապեր, որ իրենց արտադրանքը կարող է ինչ-որ տեղ իրացվել, պետությունը պետք է դրանց ինչ-որ կերպ ֆինանսավորի, վարկավորի, ինքն էլ դառնա բաժնետեր՝ վերակազմավորելով նրանց բաժնետիրական միավորումները: 

Պետության մասնակցությամբ այդ գործարանները կամ տնտեսվարողները դառնան աշխատող, պետական միջոցները օգտագործեն ոչ թե վարկի ձևով, այլ իրենց բաժնետոմսերը պետությունը գնի, այդ դեպքում պետությունը պատասխանատվություն կունենա նրանց պետական պատվերով ապահովելու, նրանց ապրանքներն իրացնելու համար շուկաներ գտնելու, մեր դեսպանատներում արտաքին առևտրի կցորդների ինստիտուտը զարգացնելու և աշխարհի տարբեր տարածաշրջաններում մեր ապրանքները գովազդելու և դրանց իրացման համար շուկաներ հայթայթելու գործում»,-ընդգծում է Սաֆարյանը: 

 

Նա կրկին շեշտում է՝ գլխավոր գործիքակազմը պետք է լինի պետություն-մասնավոր գործընկերությունը: «Տնտեսվարողները պետական աջակցության կարիք ունեն: Անցել են այն ժամանակները, երբ ասում էին՝ թող պետությունը չխառնվի մեր գործերին: 30 տարի չխառնվեց, ի՞նչ ունեցանք արդյունքում՝ գործազրկություն, հիասթափություն, չաշխատող գործարաններ: Հիմա պետք է փոխել այս վերաբերմունքը: 

Դրա համար մենք պետք է գույքագրենք մեր արդյունաբերական պոտենցիալը, հասկանանք, թե ինչ է պահպանվել: Ի՞նչ կարող են իրենք արտադրել, դա կարո՞ղ է իրացվել այս կամ այն երկրում, որքա՞ն ներդրում պետք է կատարի պետությունը նրանց անհրաժեշտ արդյունաբերական մակարդակի, արտադրական վիճակի բերելու համար: Այս դեպքում արդյունքներն էլ ապագայում տեսանելի կլինեն»,-եզրափակում է Վազգեն Սաֆարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal