Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անո­րո­շու­թյուն­ներ, որոնք այդ­պես էլ հան­գու­ցա­լու­ծում չեն ստա­նում

ANALYSIS

Արդեն 12 տարի է անցել Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից, սակայն դրա շուրջ գործի քննությունը դեռևս չի ավարտվել։ Եվ չնայած այս գործը չափից ավելի հանրային հնչեղություն է ստացել, սակայն քննությունը դեռևս ի զորու չէ տալ մի շարք հարցերի պատասխաններ։

Այսպես, հանրությանը ամենից շատ հուզող թեման այն է, թե ովքեր են եղել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 զոհերին սպանողները։ Գործի քննությունը ակտիվ ընթացքի մեջ է, սակայն այդպես էլ չեն բացահայտվում կոնկրետ սպանությունները կատարողները և սպանությունների հանգամանքները։

Եթե սպանությունները չեն բացահայտվում, ապա դժվար թե կարելի է համարել, որ գործի քննությունն առաջընթաց է արձանագրել։ Ավելին՝ իրավաբանների ու ընդհանրապես հանրության լայն շրջանակների համոզմամբ, այն շարունակում է դոփել տեղում, սակայն որոշ ժամանակ անց արդեն հանրությունը փորձելու է պատասխաններ պահանջել, թե ինչո՞ւ սպանությունները չեն բացահայտվում և եթե չեն բացահայտվում, ապա ի՞նչն է քննության ենթարկվում արդեն տևական ժամանակ։

Ու չնայած Մարտի 1-ի վերաբերյալ հիմնական հարցերը մնում են անպատասխան, սակայն սա չի խանգարում, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Առավել ևս կորոնավիրուսի վարակման վտանգի պարագայում, է՛լ առավել ևս, որ 60-ից բարձր տարիք ունեցող անձինք գտնվում են խոցելի խմբում։ Սրան գումարած, որ պարբերաբար տեղեկություններ են տարածվում նաև վերջինիս ունեցած առողջական խնդիրների մասին։ 

Օրերս էլ երկրորդ նախագահը նորից տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էլ ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի:

Պետք է նկատի ունենալ, որ Մարտի 1-ի գործի շարունակաբար ձգձգումը, երբ հանգուցալուծումն այդպես էլ տեսանելի չէ, ոչ նպատակահարմար է դառնում, քանի որ ի վերջո հարցեր են առաջ գալիս, թե քննության նպատակն իրոք գործի բացահայտման մեջ է, թե այն պետք է տեսնել մեկ այլ տեղում, մասնավորապես քաղաքական հարթության վրա։ Առավել ևս, որ նույնիսկ «իմքայլական» պատգամավորն է իր հարցազրույցում անդրադառնալով Վեհափառի հայտնի կոչին՝ նշում, թե «դա քաղաքական պրոցես է»:

Եվ պատահական չէ, որ շատ փորձագետներ այս հարցում խնդիրներ են տեսնում նաև ռուսական կողմի հետ։ Դեռևս 2018 թվականի ամռանը ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։

Սակայն ամեն ինչ միայն այս հայտարարությամբ չի սահմանափակվում, և ռուսական կողմը ժամանակ առ ժամանակ ակնարկում է այս գործի մասին, ավելի ստույգ՝ ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին երկարատև կալանքի տակ պահելու հանգամանքին։ 

Եվ սա տեղի է ունենում այն փուլում, երբ հայ-ռուսական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում, և որոշակի անվստահություն կա կողմերի միջև։ Սրան գումարենք նաև Լավրովի վերջին հայտարարությունը Արցախյան հակամարտության հետ կապված, ու իրավիճակն առավել ցայտուն կդառնա:

Նույնիսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ խնդիրներ ունի, որոնք քննարկում են։ Եվ պետք է ընդունել, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա այսպիսի իրավիճակը, այն էլ ճգնաժամային պայմաններում, չի բխում Հայաստանի շահերից։

Մարտի 1-ի գործում շարունակվող անորոշությունները նպաստում են նաև հանրության շրջանում ատելության և թշնամանքի մթնոլորտի բորբոքմանը, քանի որ Մարտի 1-ի իրադարձությունների համար այն ժամանակվա ընդդիմության ներկայացուցիչները մեղադրում են այն ժամանակվա իշխանություններին, իսկ այն ժամանակվա իշխանություններն էլ այն ժամանակվա ընդդիմությանն են մեղադրում սադրանքներ հրահրելու մեջ։

Իսկ փոխադարձ մեղադրանքները ավելի են ընդգծում հանրության ներսում ձևավորված բաժանարար գծերը և խոչընդոտում են հանրային համերաշխության հաստատմանը։ Եթե գործը շարունակելու է դոփել տեղում, ապա Մարտի 1-ի շուրջ շահարկումները շարունակվելու են նաև հետագայում։ 

Ուստի անհրաժեշտ է, որ այն առանց որևէ քաղաքական ենթատեքստի գտնի իր վերջնական հանգուցալուծումը, և առաջին հերթին բացահայտվեն սպանությունների մեղավորները։

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal