Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան թի­վը նվա­զում է, մտադ­րու­թյուն­նե­րը՝ ձա­խող­վում

ANALYSIS

Ժամանակակից աշխարհը շարունակում է վերափոխումների ենթարկվել, մեծ արագությամբ զարգանում են տեխնոլոգիաները։ Իսկ յուրաքանչյուր պետության հզորության հիմնական բաղադրիչները մնում են անփոփոխ՝ ինչպես տնտեսական և ռազմական ներուժը և աշխարհաքաղաքական դիրքը, այնպես էլ բնակչության թվաքանակը։

Ի տարբերություն զարգացող երկրների, զարգացած երկրներում բնակչության ծերացում է նկատվում, և միտումներ են դրսևորվում բնակչության թվաքանակի նավազեցման ուղղությամբ։ Ուստի այս երկրները ծնելիության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ խոշոր ծրագրեր են իրականացնում ու այս նպատակի համար ներգրավում մեծ ռեսուրսներ։

Բնակչության ծերացման խնդիրն առկա է նաև Հայաստանում, որն ունի իր ուրույն պատճառները։ Երկրի բնակչության կենսամակարդակը և եկամուտները շարունակում են մնալ ցածր սանդղակի վրա։ Իսկ կառավարության կողմից կիրառվող բազմազավակության խրախուսման գործիքները բավարար չեն։ Եվ մեծ թվով քաղաքացիներ նախընտրում են արտագաղթել երկրից։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ բարդ աշխարհաքաղաքական դիրք ունեցող Հայաստանի համար դեմոգրաֆիական խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն նաև երկրի անվտանգությանը վերաբերող կարևորագույն բաղադրիչ է։

Բացի այդ, Հայաստանն, ունենալով ծնելիության ցածր մակարդակ և բնակչության կառուցվածքում մեծ տոկոս կազմող թոշակառուներ, այժմ արդեն բախվում է բյուջետային լուրջ խնդիրների, որոնք ապագայում՝ դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բարելավում չարձանագրելու դեպքում, միայն խորանալու են:

Եվ պատահական չէ, որ ՀՀ տարբեր իշխանություններ տարիներ շարունակ խոսում են բնակչության թվաքանակն ավելացնելու մասին։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ բնակչության թվաքանակն ավելացնելու մասին հայտարարություններ անելը քիչ է, լուրջ գործնական քայլեր են պետք, որոնք թերի են։

Այսպես, օրինակ՝ անցյալ տարի Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները, նշեց, որ մինչև 2050 թվականը պետք է կարողանան Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։

Ճիշտ է՝ այս հայտարարությունը շատերը լուրջ չընդունեցին, բայց ենթադրենք, որ ներկայիս իշխանությունը շարժվում է այս ռազմավարական նպատակին համահունչ, և ի՞նչ պատկեր ունենք։

Սա ենթադրում է, որ գործող իշխանությունների պաշտոնավարման ընթացքում, անկախ նրանից՝ դա մեկ, երկու, թե չորս տարի է, երկրի բնակչության թվի որոշակի ավելացում պետք է լիներ։ 

Սակայն, ի հեճուկս իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունների, վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ 2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 962 հազար մարդ։ 

Ճիշտ է՝ 1992-ից սկսած բնակչության թիվը սկսել է նվազել, ավելին, մինչև 1998 թվականը ունեցել ենք սարսափելի մեծ քանակի արտագաղթ, սակայն բնակչության ամենացածր թվաքանակը գրանցվել է հենց անցյալ տարի։

 Բնակչության նվազման միտումը պահպանվել է նաև այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ՝ պակասելով մոտ 5200-ով։

Այս ցուցանիշները փաստում են, որ իրավիճակը շատ լուրջ է, և այս պահի դրությամբ 5 մլն բնակչություն ունենալու՝ իշխանությունների մտադրությունը ձախողված է։ Ներգաղթ ապահովելու խոստումներն այդպես էլ գրվում են սառույցին։ Իսկ այս իրավիճակի համար կոնկրետ ովքեր են պատասխանատվություն կրելու. այդ հարցը մնում է ժողովրդի դատին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal