Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ավելի դժվար մարտեր են եղել, բայց Շուշիի ազատագրումը շրջադարձային եղավ». Ժորա Ֆարյան

INTERVIEW

Past.am

Ավելի դժվար մարտեր էլ են եղել, բայց Շուշիի նշանականությունն այլ էր. մեր անկախ պետության բանակը կարողացավ ոչ միայն պաշտպանել, այլև ազատագրել: Շուշիի ազատագրումը շրջադարձային եղավ: Past.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի 3-րդ դասակի հրամանատար, ազատամարտիկ Ժորա Ֆարյանը:

«1992-ը արդեն շրջադարձային էր: Եթե մինչև այդ տեղային ընդհարումներ էին գնում, ապա Շուշիից հետո գծերը ռազմաճակատի վերածվեցին: Ինչքան էլ տարիներ անցնեն, միևնույն է, ես կշարունակեմ համարել, որ Շուշիի ազատագրումը պատմության շատ երկար ընթացքի մեջ մեր բանակի առաջին լիարժեք հաջողությունն էր: Անընդհատ մտածում էինք, որ մինչև Շուշին չազատագրվի, մյուս տեղերում քիչ հաջողություններ կլինեն: Եվ իրականում հենց այդպես էր: Շուշիից հետո ռազմաճակատի գիծն ընդգծվեց»,-ասաց Ժ. Ֆարյանը:

Խոսելով հաղթանակի կարևորության մասին՝ նա շեշտեց. «Հաղթանակները պետք է իրենց ամբողջ էությամբ գնահատել: Ես Շուշիի ազատագրման մասնակից եմ, բայց չի նշանակում, որ ինձ պետք է մեծարեն: Պատերազմի մասնակիցներն այդ իրավունքը գուցեև ունեն, բայց պետք չէ վեր կենալ՝ ասել՝ ես պատերազմի մասնակից եմ, ես պետք է ունենամ սա,՛ սա,՛ սա՛, ու ես ավելի լավ ապրելու իրավունք ունեմ, քան նա, ում ձեռքին ավտոմատ չի եղել: Ես համարում եմ, որ պատերազմել ենք, հաղթել ենք, որ մնացածներն ավելի արժանավայել ու երջանիկ ապրեն: Եթե մեր նպատակը դա չի եղել, ուրեմն վերածվում ենք առևտրականի՝ «ես արել եմ, դուք պարտավոր եք…» տրամաբանության մեջ: Եթե մասնակցել եմ պատերազմին, երկու անգամ վիրավորվել,  դա չի նշանակում, որ ինձ ինչ-որ մեկն ինչ-որ բան է պարտք: Այլ հարց է, որ պետությունը պետք է օրենքներ մշակի, որ վետերանները ոչ թե ֆինանսական, այլ հոգեբանական առումով իրենց ավելի հպարտ զգան»:

Ազատամարտիկը նշեց, որ այսօրվա բանակը մարտունակ է, զինվորները պատրաստված: Ասում է՝ նոր սերունդն այդ առումով անգամ գերազանցել է իրենց:

«Ընդհանրապես, թե՛ նախկին զինվորականներս, թե՛ նաև դուք՝ լրագրողներդ, միշտ պետք է մատնանշենք թերությունները:  Բայց այն իրավիճակը, որը կա այսօր բանակում, համեմատելի չէ նախորդ 3-4 տարիներին առկա վիճակի հետ: Սկսած զինվորին տրվող սննդի սպասարկման մակարդակից, վերջացրած  սպառազինությամբ: Լինելով նախկին զինվորական՝ ես գոհ եմ այսօրվա վիճակից»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ քննարկվող գործընթացների հնարավորությանը՝ Ժորա Ֆարյանը շեշտեց, որ թե՛ նախորդ, թե՛ այսօրվա իշխանությունների ժամանակ ոչ հայանպաստ զարգացումների մասով մտահոգություններ չունի:

«Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կհամարձակվի Արցախի՝ հայկական երկրորդ պետության հարցն այդ տեսանկյունից դնել սեղանի շուրջ ու քննարկել: Բացի այդ, ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Արցախյան հարցը լուծվել է դեռ 1994 թվականից: Մենք առայժմ այդքան տարածքներ ենք ազատագրել, կգան ուժեղ սերունդներ, ավելի շատ տարածքներ կազատագրեն, իսկ մնացածը պարզապես խոսակցություններ են»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ժորա Ֆարյանը բացառում է, որ այսօր թե՛ արտաքին, թե՛ ներքին վտանգի պարագայում մեր միասնականությունը կարող է վտանգվել:

«Ներքին խնդիրները միշտ լինելու են: Ստահակներ, սրիկաներ ևս լինելու են: Նժդեհն էր ասել՝ «հայի տականքը անկրկնելի է»: Բայց չմոռանանք մյուս՝ ավելի մեծ հատվածին, որն իր վարքագիծը ցույց տվեց դեռ 2016թ. ապրիլյան օրերին: Կարևորն այն է, թե նրանք ինչպես պահեցին իրենց: Կարևորը հենց այդ հատվածն է: Գնահատականը սա է և ոչ թե այն, թե սոցցանցերում ով ում ինչ անեծք կտա, ինչպես կհայհոյեն իրար, ինչ պատճառ կփնտրեն միմյանց վիրավորելու համար: Իրականում սրանք երկրորդական են. թե՛ արտաքին, թե՛ անգամ ներքին վտանգի պարագայում բացառվում է, որ միասնականություն չցուցաբերվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli