Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը չի պատ­կե­րաց­նում, թե մեր եր­կի­րը դե­պի ուր է տա­նում»

INTERVIEW

Օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք արդեն նաև օրենքի տեսք են ստացել, արդեն հասցրել են իրենց հստակ հետևանքներն ունենալ: 

Այս կարծիքին է փաստաբան Լուսինե Սահակյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք այդ նախաձեռնությունները հիմնավորելու պրակտիկային, դրանց հետևանքներին, խոսել նաև վիճահարույց կոնվենցիաների վավերացման գործընթացներից:

 Թարմ օրինակը «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ –ի կոնվենցիան է, որն առավել հայտնի է Լանզարոտեի կոնվենցիա անվամբ։

«Առկա կամ արդեն օրենքի ուժ ստացած շատ նախաձեռնություններ առաջին հայացքից ներկայացվում են այնպես, թե իբրև լավ նպատակներով են իրականացվում, սակայն իրականում դրանց տակ շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հանգեցնում են իրավունքների լուրջ խախտման:

 Կարծում եմ՝ դրանք հետագայում նաև պետությանն են խնդիրների առաջ կանգնեցնելու, թեպետ այժմ էլ արդեն բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնց հետևանքով երկրում գրեթե ներդրումներ չկան: Ինչո՞ւ է այս ամենը կատարվում: Ըստ էության, մեր իշխանությունները պոպուլիզմով են տառապում, իսկ հիմնական նպատակը հետևյալն է.

ձևականորեն ժողովրդին ցույց տալ, թե իբրև լավ նպատակներ ունեն՝ երկրի առաջընթացը ապահովելու, ինչ-որ գումարներ վերադարձնելու, այդ լույսի ներքո նաև դատական համակարգը շտկելու տեսանկյունից: Իրականում, սակայն, հիմքում նաև հաշվեհարդարն է՝ կոնկրետ անձանց նկատմամբ»,«Փաստի» հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը՝ այս համատեքստում շեշտելով «Բանկային գաղտնիքի», ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքների մասին:

Նա շեշտեց հիմնավորման բացակայության խնդրի մասին, որին հաճախ բախվում է իշխանությունը:

«Ընդհանուր առմամբ, այս օրենսդրական նախաձեռնությունների հիմնական նպատակն է պարզապես ժողովրդի աչքերը փակել և տպավորություն ստեղծել, թե ինչ-որ գործունեությամբ են զբաղված: 

Այդ ամենի հիմքում նաև իրենց չստացված գործունեությունը քողարկելն է, որ կարողանան ապօրինի գործողություններով ու հակաիրավական օրենքներով գործունեություն ծավալել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ընդգծելով, որ հիմա շատ է խոսվում հանրային քննարկումների նշանակության մասին՝ փաստաբանը նկատեց.

«Եղել են օրենքներ, որոնց շուրջ հանրային քննարկումներ են եղել, բայց անգամ այդ քննարկումները կարևոր չեն իշխանության համար: Եթե անգամ ժողովուրդը, հանրությունը դեմ է այդ օրենքներին, միևնույն է, այդ օրենսդրական նախաձեռնություններն անցկացվում են: Այսինքն, այստեղ խնդիրն այն է, թե ինչ է ուզում իշխանությունը, և ոչ թե այն, թե ինչ է ուզում ժողովուրդը կամ հանրությունը, կամ արդյոք կողմ է, թե դեմ: Ասվածի վառ ապացույցը վերջին կոնվենցիան էր»:

Նա շեշտեց մեկ այլ խնդրի մասին՝ ընդգծելով, որ մեզ մոտ մարդիկ դեռ չեն գիտակցում, որ շատ օրենքներ, որոնք հիմա այլ տեսանկյունից են մատուցվում, կարող են մի օր հենց իրենց դեմ օգտագործվել:

«Զուգահեռ՝ կան մարդիկ, որոնք պատկերացնում են, պայքարում են, բայց, միևնույն է, մեկ այլ հարց կա. մենք հիմա ունենք այնպիսի իրավիճակ, երբ օրենսդիր ու գործադիր իշխանություններն իրարից գրեթե չեն տարբերվում և դատական իշխանությանն էլ են ուզում ենթարկեցնել իրենց: 

Մեր պետության մեջ մենք իշխանությունների տարանջատման իմաստով այսօր շատ լուրջ խնդիր ունենք, որի հետևանքներին արդեն ականատես ենք լինում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդրահարույց նախագծերը ոչ միայն օրենք են դառնում, այլև շատ հանգիստ ստորագրվում են նախագահի կողմից:

«Իշխանությունը չի պատկերացնում, թե, մեծ հաշվով, մեր երկիրը դեպի ուր է տանում: Պահի տակ պետք է՝ այս կամ այն նախաձեռնությամբ են հանդես գալիս՝ ո՛չ գիտակցելով, ո՛չ էլ հաշվի առնելով դրանց վտանգները: 

Շատ դեպքերում միգուցե լավ էլ հաշվի են առնում, բայց, միևնույն է, կյանքի են կոչում, որովհետև յուրաքանչյուր դեպքի՝ այս կամ այն օրենքի կամ կոնվենցիայի համար ինչ-որ առանձին նպատակներ ունեն: 

Իրենք չեն կարող ընդհանուր դիտանկյունից տեսնել պետությունը, պետության ապագան, կամ տեսնել, թե, օրինակ, մեր հասարակությունը կոնկրետ վերոնշյալ կոնվենցիային պատրաստ է, թե ոչ, մեր տրամաբանությունը, մեր պատկերացումները համընկնում են, թե չեն համընկնում դրան: Ոչինչ հաշվի չի առնվում: Երբ կա կոնկրետ նպատակ, ընդունում են: Նրանց ապագան այլևս չի հետաքրքրում: Մենք այս իրավիճակը տեսնում ենք բոլոր ոլորտներում»,-նկատեց նա:

Լուսինե Սահակյանի հետ զրույցում անդրադարձանք նաև համընդհանուր հայտարարագրի ինստիտուտի ներդրման առաջարկին: Բերելով այլ երկրների օրինակները՝ փաստաբանը այդ ինստիտուտը դրական գնահատեց:

«Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը բավականին լավ ինստիտուտ է: Բայց խնդիրն այլ է: Մենք պետք է հասկանանք՝ մեր պետությունը արդյոք պատրա՞ստ է դրան: Մենք իրականում չենք կարող լավ գաղափարը բերել, ներդնել այն դեպքում, երբ պետությունը պատրաստ չէ: 

Մեր պարագայում հետևանքները շատ ցավալի են լինելու: Շատ երկրներում համընդհանուր հայտարարագրում է իրականացվում, բայց այդ երկրներում դրան պատրաստ են թե՛ պետությունը, թե՛ պետության բոլոր օղակները:

 Որ ավելի պարզ լինի, մի օրինակ բերեմ: Կան մարդիկ, որոնց աշխատանքն այնպիսին է, որ պարզապես այն գրանցել էլ չեն կարող: Այդ անձը չի էլ կարող հայտարարագրում ցույց տալ, թե իր ստացած եկամուտները որտեղից են: 

Շատ այլ հարցեր ևս կան: Առաջին հայացքից տպավորություն է, թե մարդիկ հարկ են թաքցնում և այլն, բայց եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ այստեղ նման խնդիրներ չկան:

Պարզապես օրենսդրական լուրջ խնդիրներ կան, որոնց առկայության պարագայում մարդիկ ուղղակի չեն կարող ցույց տալ եկամուտները: Բացի այդ, կա նաև իրավագիտակցության մակարդակի, այդ փաստաթղթերը պատրաստելու խնդիր և այլն: Մեծ հաշվով, մեր պետությունը դրան ընդհանրապես պատրաստ չէ: 

Լավագույն ինստիտուտները ներդրվում են միայն այն դեպքում, երբ պետությունը և ազգը պատրաստ է դրան. ակնհայտ է, որ ՀՀ-ում համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը ժողովրդի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու, որի մասին անգամ պատկերացում չկա: Մարդկանց որոշ հատված չի պատկերացնում, թե սա անձամբ իր համար ինչ հետևանք է ունենալու»,-շեշտեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ կա նաև համընդհանուր հայտարարագրման անհնարինության խնդիր:

«Բացի այդ, այստեղ նաև բազմաթիվ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնք լուծված չեն: Ընդհանուր հայտարարագրման ինստիտուտը ներդնելուց առաջ այդ հարցերը պետք է լուծված լինեն, և նոր միայն համընդհանուր հայտարարագրում իրականացվի: 

Իսկ այսպես չեն կարող ներդնել մի ինստիտուտ, որը հետո չի գործի»,-ասաց նա՝ նշելով, որ չկան նաև երաշխիքներ, որ եթե անգամ ինստիտուտը գործի, այն պարզապես չի ծառայի որպես հերթական գործիք՝ կոնկրետ անձանց թիրախավորելու համար:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal