Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք էր երկ­րում ար­տա­կարգ դրու­թյան մթնո­լորտ ապա­հո­վել, ին­չը գոր­ծա­դի­րը չա­րեց»

INTERVIEW

Մոտ երկու ամիս է՝ Հայաստանում արտակարգ դրություն է, այդ ընթացքում գործում էին որոշակի սահմանափակումներ, որոնք ժամանակի ընթացքում մեղմացվեցին կամ վերացան: Երեկ արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է, նվազման միտում դեռ չի նկատվում: Եթե պետությունը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, ապա ինչո՞ւ չենք տեսնում ցանկալի արդյունքը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ ցանկալի արդյունք ասվածի մասին գնահատական տալն այս դեպքում շատ բարդ է: 

«Երբ ասում ենք ցանկալի արդյունք, նախ պետք է հասկանանք՝ կառավարության համար ցանկալի արդյունքը ո՞րն էր: 

Եթե կառավարության դիրքորոշումը հետևյալն էր, որ, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում մեծամասնությունը պետք է վարակվի, ուղղակի հիվանդանոցները պետք է կարողանան սպասարկել այդքան մարդու, այս պարագայում կարող ենք ասել, որ այնքան էլ վատ արդյունքներ չեն, որովհետև հիվանդանոցներն իրենց ռեսուրսներով բավարարում են հիվանդներին սպասարկելու համար: 

Իսկ եթե որպես ցանկալի արդյունք վերցնենք հիվանդացության ավելի ցածր տոկոսը 100 հազար մարդու հաշվարկով, որը, երբ համեմատում ենք այլ երկրների հետ, կարող էինք ունենալ, ապա այստեղ կարող ենք ասել՝ ցանկալի արդյունք չունենք: 

Պատճառն առաջին հերթին մթնոլորտն է: Արտակարգ իրավիճակի մթնոլորտ այն ժամանակահատվածում, երբ գործում էին սահմանափակումներ, չունեինք: 

Խոսում ենք սոցիալական պատասխանատվության մասին, այո՛, այստեղ ամեն մեկի պատասխանատվությունն առանձինառանձին կա, որևէ մեկը չի առարկում, որ հանրությունն այն իդեալական պահեց, բայց գործադրի կողմից չապահովվեց այդ արտակարգ իրավիճակի մթնոլորտը, այսինքն՝ պարբերաբար շրջող մեծ քանակի մեքենաներ, իրազեկման ակցիաներ և արշավներ: Էլի եմ ասել, որ գործ ունենք շատ նուրբ թելի հետ, երբ մի կողմից՝ պետք է այնպես անենք, որ խուճապ չլինի, մյուս կողմից՝ զգոնությունը չթուլանա: 

Պարբերաբար ունեցել ենք այնպիսի հաղորդակցում, որը կարող էր մարդկանց զգոնությունը թուլացնել: Հետո շատ բարդ է այն վերականգնելը, որովհետև աշխարհում սկսվում է այլ մեխանիզմ կիրառվել: Խաչվող ինֆորմացիաների պարագայում զգոնությունը թուլանում է: 

Բացի սա, շատ կարևոր են այն որոշումները, որոնք կայացվում են, դրանք պետք է պարունակեն ինքնակարգավորման տարրեր և հետագայում արդեն այս որոշումների նկատմամբ վերահսկողություն լինի: 

Վերահսկողության վատ կամ լավ լինելը պետք է ընդհանուր համատեքստում դիտարկենք: Եթե ասենք վատ է, կհակադարձեն, որ օրինակ՝ երեկ 100 տնտեսվարողի գործունեությունը դադարեցրել ենք:

 Ես էլ իմ հերթին կհակադարձեմ ու կասեմ՝ եկեք, գնանք ամենախոշոր հարյուր սուպերմարկետները և կտեսնեք, որ այնտեղ պատկերը լավը չէ: Եթե ամենամարդաշատ վայրում պատկերը լավը չէ, ապա այն, թե դուք ինչն եք փակում կամ բացում, դառնում է երկրորդական»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Նա ընդգծում է՝ կարևոր է, որ բիզնեսն ինքը դառնա վերահսկող: «Երբ դու գնում ես սանկցիա իրականացնելու, պետք է տեսնես՝ նա այդ վերահսկողությունն իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Այսինքն՝ գնում ենք սուպերմարկետ, պարտավորեցնում ենք, որ մուտքի մոտ լինի մարդ, որը կհսկի, որպեսզի քաղաքացիները խանութ մտնեն դիմակով: 

Բայց երբ մտնում ենք սուպերմարկետ ու տեսնում ենք, որ նա այս գործառույթը չի անում, բնականաբար, շատ արագ պետք է սանկցիա կիրառել: Պահանջը չկատարելու դեպքում 1 օրով արգելել դրա գործունեությունը, իսկ կրկնվելու դեպքում` 1 շաբաթով: 

Հավատացեք, երբ մարդիկ այս ընթացքում մի քանի անգամ գնային և տեսնեին, որ իրենց սիրելի խանութը չի գործում, փակվել է, կամ երբ ամեն անգամ ցանկացած տեղ մտնելուց ասեին՝ ոչ, առանց դիմակի չեք կարող մտնել, բնականաբար, մթնոլորտը շատ ավելի կարանտինային կլիներ: Եթե այդպես լիներ, ամեն ինչ այսքան վատ չէր լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ այսօր շատերն են ասում, որ նման վիրուս չկա: «Ինչո՞ւ են նման բան ասում, որովհետև լրահոսում, այդ թվում՝ միջազգային, բազմաթիվ տեղեկատվական նյութեր կան, որոնց հիմքում փորձել են դնել որոշակի հիմնավորումներ և գտել են տրամաբանական կապեր, որպեսզի այդ տեղեկություններն ավելի արժանահավատ դառնան: 

Երկրորդ՝ այս ֆոնի վրա մարդիկ տեսնում են, որ ամբողջ օրը եղել են դրսում, շփվել են մարդկանց հետ և այլն, ոչ մի խնդիր չեն ունեցել, և այլևս նրանց համար անարժանահավատ է դառնում իրականությունը, և, բնականաբար, այս պարագայում այդ մարդուց ցանկալի արդյունք ակնկալել հնարավոր չէ: 

Դեռևս մարտին էի ասում, որ հաղորդակցման հարցում պետք է լինել շատ զգույշ, զգոն, որովհետև ամեն ոչ զգույշ հայտարարությունը վաղը նպաստելու է զգոնության թուլացմանը, իսկ դա հանգեցնելու է խնդիրների»,-ասում է ՀԿ-ի նախագահը: 

Պիպոյանը նշում է՝ շատ կարևոր է ևս մեկ հարց, եթե ակնկալում ենք քաղաքացիների հետ շփում և ահազանգեր քաղաքացիներից: «Երբ քաղաքացին գնում է մի քանի տեղ, և նրանից պահանջում են դիմակ կրել, բայց հետո նա տեսնում է, որ նույն վայրում այլ մարդիկ դիմակով չեն, նա ահազանգում է: Իսկ եթե որևէ տեղ իրենից դիմակ չեն պահանջում, մե՛կ օգտագործում է դիմակ, մե՛կ՝ ոչ, նա չի ահազանգում: 

Այս իրավիճակում մնում ենք այն քաղաքացիների հույսին, որոնք զգոն են և առաջին իսկ օրվանից պահել են բոլոր կանոնները, անգամ նրանք, որոնք կառավարությունը շատ ավելի ուշ է սահմանել: 

Պետք է այնպես անել, որ համագործակցության մեխանիզմներ լինեն, հսկողություն իրականացնող անձանց թիվը մեծացնենք, իսկ դրա համար չափորոշիչներ և կանոններ պետք է սահմանել: 

Այստեղ ոչ միայն կարևոր է տեսչական կազմի ինտենսիվ աշխատանքը, այլ այն, թե նրանք ինչի նկատմամբ են հսկողություն իրականացնում: Տեսչական կազմերը պետք է գիտակցեն, թե իրենք ինչ չեն արել: 

Որևէ մեկը չի ասում, թե տանը նստած ոչինչ չեն անում, ուղղակի քննարկում ենք արդյունավետ աշխատանքի, ճիշտ մեխանիզմների և ցանկալի արդյունք ապահովելու հարցը: 

Տեսեք՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է գիշեր-ցերեկ ձայնային ազդանշաններով հանրապետությունով շրջեր: Քանի՞ անընդհատ շարժվող մեքենա ենք տեսել, որոնք անընդհատ իրազեկում են իրականացրել: Չեմ ասում ընդհանրապես չի եղել, բայց մեկ-երկու մեքենան մեկ-երկու անգամ պտտվելով չի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal