Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թի­թե­ռի կյանք ունե­ցող թե­մա­ներ են քննարկ­վում, բայց տպա­վո­րու­թյուն է, թե ամե­նա­կա­րև­որ­նե­րի հար­ցում զգո­նու­թյու­նը կորց­րել ենք»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի լայնածավալ ռազմական զորավարժություններին անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը: Մինչ այդ՝ ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով բնակելի տներ։

«Ելնելով նրանից, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի որոշակի փոփոխություն կա, Ադրբեջանը փորձում է որոշ դիվիդենտներ շահել: Ադրբեջանը փորձում է այդ հանգամանքից իր օգուտները քաղել: Լավրովի հայտարարությունից հետո, որը ես սադրիչ հայտարարություն եմ համարում, Ադրբեջանը գործի դրեց իր մեդիա քարոզչությունը՝ հասկանալով, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական տրամադրությունների վրա: 

Ես մի առիթով էլի եմ ասել, որ Ալիևն իր քայլերով ու հայտարարություններով փորձ է անում ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Մեր հասարակությունը պետք է զգույշ լինի այս առումով, և դրսից եկող բոլոր ինֆորմացիաները հալած յուղի տեղ չընդունի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ պետք է զգոն լինել ու, որպես ազգ, բանակցողներին պարտադրել մեր պայմանները:

«Բացի քարոզչական բումից, վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանը փորձ արեց նաև սահմանին լարվածություն մտցնել: Ի դեպ՝ այդ լարվածությունը բավականին տարբերվում է նախորդ տարիներին գրանցված նման միջադեպերից ու լարվածության պահերից: Վերջին տարիներին սահմանը վերազինված է նաև տեսանկարահանող սարքերով, ու, չնայած դրան, նրանք Տավուշի մարզում դիվերսիոն ներթափանցման փորձ արեցին, սկսեցին կրակել նաև խաղաղ բնակչության ուղղությամբ՝ այս անգամ արդեն խոշոր տրամաչափի զենքերով: 

Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել, միևնույն ժամանակ սադրել, որ մենք պատասխան գործողություններով հանդես գանք»,-ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է վերոնշյալ զորավարժություններին, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ իր համար դրանք սպասելի էին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներքաղաքական ու սոցիալական իրավիճակը:

«Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, կարծես, դուրս է գալիս վերահսկողությունից: Ադրբեջանում բավականին զգայուն են դարձել սոցիալական խնդիրները, ինչը պայմանավորված է թագավարակով: 

Տնտեսության մեջ որոշակի բացասական էլեմենտներ կան: Սոցիալական բունտը թափ է առնում, իսկ Ադրբեջանի իշխանությունը պետք է փորձի շեղել բնակչությանը, և միակ ճանապարհը «հայրենասիրական պոռթկումներն» են, որոնք պետք է դրսևորվեն սահմանին՝ ռազմական գործողությունների տեսքով: 

Չորս օր տևող զորավարժությունների մասին խոսելով՝ օգտագործում են «քառօրյա» բառը, որն ասոցացվում է պատերազմի հետ: Այդպիսով ուզում են ենթագիտակցորեն ազդել իրենց բնակչության վրա՝ փորձելով շեղել հիմնական սոցիալական բունտից»,-նշեց նա:

Խոսելով Ադրբեջանի ներկայիս հռետորաբանությունից, զորավարժության անցկացման վերաբերյալ հնչեցրած հայտարարության բնույթից՝ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը, մեծ հաշվով, սադրում է, որ հայկական կողմը որոշակի գործողության գնա, որ միջազգային հանրությանը ցույց տան, թե իբրև Հայաստանն է ագրեսորը, ու իրենք փորձում ենք պաշտպանվել Հայաստանից:

Կարեն Հովհաննիսյանը հավելեց՝ ընդհանուր առմամբ, մեր պաշտպանության նախարարությունը ուշիուշով հետևում է գործողություններին, տիրապետում է ամբողջ իրավիճակին, ժամանակին հայտնաբերում և չեզոքացնում է վտանգը:

«Այս առումով մենք որևէ խնդիր չունենք: Բայց հասարակության առումով խնդիր կա: Մեր հասարակությունը, կարծես, մոռացել է, թե մենք որտեղ ենք ապրում ու մեր հարևաններն ովքեր են: 

Ամեն օր թիթեռի կյանք ունեցող թեմաներ են քննարկվում, բայց տպավորություն է, թե ամենակարևոր թեմաների հարցում զգոնությունը կորցրել ենք: 

Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մարդկանց չի հետաքրքրում, թե աշխարհաքաղաքական իմաստով ինչ է կատարվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»,ասաց նա՝ ընդգծելով, որ, մյուս կողմից, որոշ շրջանակներ փորձում են ադրբեջանական հատվածից եկող ինֆորմացիան հալած յուղի տեղ մատուցել հասարակությանը:

«Ցանկացած իշխանության ժամանակ պետք է հստակ իմանանք հետևյալը. Ադրբեջանից եկող ինֆորմացիան մեզ համար նաև խիստ կասկածելի պետք է լինի: Ներքաղաքական հակասությունների ժամանակ այն չպետք է օգտագործենք միմյանց դեմ: Դա անընդունելի է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց՝ մեր հասարակությունը բավականին զգայուն է բանակցային գործընթացի նկատմամբ. 

«Հիմա գաղտնիության լույսի ներքո մեր իշխանությունները չեն բացահայտում, թե իրականում ինչ է տեղի ունենում: 

Բայց, հաշվի առնելով հայտարարությունների բառապաշարը, որոշ հայտարարությունների էլեմենտներ, տպավորություն եմ ստանում, որ, համենայն դեպս, ոչ հայանպաստ ճանապարհով չենք գնում կամ էլ չենք բանակցում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded