Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որո՞նք են գործող իշխանությունների՝ ինքնիշխանության հիմնասյունին խարսխված արտաքին քաղաքականության արդյունքները

ANALYSIS

Բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի համար անվտանգային առումով կարևոր է ոչ միայն հզոր և մարտունակ զինված ուժեր ունենալը, այլև ճկուն արտաքին քաղաքականություն վարելը։

Միայն այդպես կարելի է հասնել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը և այլն։

Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, իր հիմնական շեշտադրումներից մեկը վերաբերում էր արտաքին քաղաքականությանը։ Նա պնդում էր, թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, ինքը երկրի արտաքին քաղաքականությունը կառուցելու է ինքնիշխանության դիրքերից։ Այսինքն՝ հասնելու է նրան, որ գործընկերները հաշվի նստեն Հայաստանի շահերի հետ։ Այնուամենայնիվ, մեր արտաքին քաղաքականության ուղեգծում վերջինիս պաշտոնավարման ընթացքում այդպես էլ փոփոխություն տեղի չունեցավ։ 

Փաշինյանը շարունակեց իր նախորդների արտաքին քաղաքական կուրսը։

Այդուհանդերձ, զարմանքի տեղիք է տալիս, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե իրենք զրոյից արտաքին քաղաքականություն են ստեղծել։ 

Եթե հիմնվում ենք փաստերի վրա, ապա այս կարգի հայտարարություններն ուղղակի պոպուլիստական բնույթ են կրում։ Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությունն ուղղակիորեն հենվել է նախկինից եկող նախաձեռնությունների վրա։

Սակայն սա չխանգարեց, որ Փաշինյանն ու իր թիմակիցները իրենց հաջողությունը համարեն նախկինների աշխատանքի արդյունք հանդիսացող այնպիսի իրադարձություններ, ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և ՏՏ համաշխարհային համաժողովը՝ «WCIT 2019», երբ Հայաստանը բազմաթիվ երկրների ներկայացուցիչների հյուրընկալեց մեկ հարկի տակ։ 

Իսկ որո՞նք են գործող իշխանությունների՝ ինքնիշխանության հիմնասյունին խարսխված արտաքին քաղաքականության արդյունքները։ Գործընկերների հետ հարաբերություններում ավելի շատ խնդիրներ են ստեղծվել, քան առաջընթաց են գրանցել հարաբերությունները։ Եվ ուշագրավ էր, որ Փաշինյանը մայիսի 16-ին իր առցանց ասուլիսի ընթացքում ներկայացրած 100 փաստերի մեջ չէր ընդգրկել արտաքին քաղաքականության ձեռքբերումների մասին գեթ մեկ փաստ։

Այսպես, օրինակ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում տիրում է անվստահության մթնոլորտ, և ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջին հայտարարությունները այս մասին են վկայում։ Գազի գնի և որոշ այլ հարցերի շուրջ այդպես էլ չի հաջողվում փոխհամաձայնության գալ:

Հարաբերությունների խորացում նկատելի չէ նաև Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կնքվել է դեռևս 2017 թ.-ին, դեռևս ոչ բոլոր ԵՄ անդամ երկրների կողմից է վավերացվել, իսկ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը, որը նախատեսվում էր սկսել ավելի վաղ, դեռևս չի մեկնարկել։

Որևէ առաջընթաց տեսանելի չէ նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Չնայած իր գործադրած ջանքերին՝ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպում ունենալ ԱՄՆ ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ 

Չինաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունն առանձնահատուկ ակտիվությամբ աչքի չի ընկնում։ Չինաստանը Հայաստանի համար կարող է տնտեսական մեծ հնարավորություններ բացել։

Բացի այդ, Հայաստանը պետք է ակտիվ աշխատանքներ տանի, որպեսզի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում չինական կողմից խոշորածավալ աջակցություն ստանա։ Պատահական չէ, որ Չինաստանը հայտարարել է, թե առաջիկա երկու տարվա ընթացքում 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded