Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մի­այն հա­մա­տեղ պա­տաս­խա­նատ­վու­թյան դեպ­քում է հնա­րա­վոր հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը

ANALYSIS

Կորոնավիրուսի համավարակը լուրջ խնդիր է դարձել Հայաստանի համար։ Վարակի տարածման տեմպերը չեն նվազում, ավելին՝ գնալով ահագնացող չափեր են ընդունում։ Եվ այսպիսի իրավիճակում հատուկ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամանակ հետո երկիրը վերադարձնել առօրյա ռեժիմի։

Սակայն ամենապրոբլեմատիկն այն է, որ չկա համընդհանուր պատկերացում իրավիճակի լրջության մասին։ Առաջին հերթին այս հարցը գտնվում է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության պատասխանատվության տիրությում։ Հասարակության մասով դժվար է չհամաձայնել իշխանությունների հետ: Այստեղ կարևոր է յուրաքանչյուրիս դերը:

Պատասխանատվության հարցը առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ երկու ամիս շարունակ երկրում կարանտին էր հայտարարված, սակայն հնարավոր չեղավ այդ ժամանակահատվածն արդյունավետ օգտագործել վարակի հետագա տարածումը թույլ չտալու և տնտեսական վիճակի հետագա վատթարացումը կանխելու ուղղությամբ։

Իսկ թե ինչո՞ւ հնարավոր չեղավ այդ ժամանակ կանգնեցնել վարակի տարածումը, պատճառները խորքային են։ 

Նախ՝ իշխանությունները թերագնահատեցին կորոնավիրուսի վտանգը նույնիսկ այն ժամանակ, երբ մեր երկրում այն դեռ սաղմնային վիճակում էր, իսկ Չինաստանում և այլ երկրներում կարանտինային խիստ ռեժիմ էր հայտարարված և հիվանդությունից բազմաթիվ մարդիկ էին մահանում։

 

Իշխանությունները, ըստ երևույթին, չէին էլ պատկերացնում, թե ինչպես պետք է պայքարել վարակի դեմ։ Ուստի նրանց անկազմակերպ և շատ հաճախ իրարամերժ գործելակերպը հանգեցրեց նրան, որ հանրությունը ևս սկսեց անլուրջ վերաբերվել համավարակի վտանգին։ 

Եվ իզուր չէ, որ միայն ուշացումով վարչապետն ու ոլորտների պատասխանատուները իրենց հայտարարություններով փորձում են հանրությանը ցույց տալ իրավիճակի բարդությունը և ներկայացնել, որ սին են հանրության շրջանում տարածում գտնող այն խոսակցությունները, թե համավարակն ուղղակի հորինվածք է, և հիվանդության դինամիկան արհեստականորեն ուռճացվում է։

Սրան զուգահեռ՝ հատկանշական է, որ իշխանությունները, կարծես, ցանկություն չունեն ընդունել իրենց բացթողումները և իրավիճակի պատասխանատվությունը իրենց ուսերին վերցնել, ինչը գալիս է նրանց մեծամտությունից, թե իրենք ստացել են ժողովրդի գերակշռող մեծամասնության քվեն և ունեն ժողովրդի վստահությունը, հետևաբար իրենք չեն կարող սխալ գործել։

Իսկ պատճառն այն է, որ այսօրվա իշխանավորները աշխատելու փոխարեն ուղղակի դողում են իրենց վարկանիշի վրա։ Ու դրանով է պայմանավորված, որ իշխանությունները խոսում են հանրային և քաղաքացիական պատասխանատվության մասին, բայց երբեք չեն շոշափում իրենց պատասխանատվության հարցը։ 

Նրանք հարցը միտումնավոր ուղղում են հասարակության պատասխանատվության տիրույթ, և եթե իրավիճակը սրվի, ապա մեղավոր են բոլորը՝ մարդիկ, բանկերը, արտադրությունները, տնտեսվարողները, միայն ոչ իրենք։

Այսուամենայնիվ, պետք է ընդունենք նաև, որ ընդհանուր առմամբ, անհատական և քաղաքացիական պատասխանատվությունը պետք է լինի առաջին տեղում։ Իշխանությունների պատասխանատվությունն՝ իր հերթին, սակայն յուրաքանչյուր ոք պետք է մտածի ոչ միայն իր առողջության, այլև իր ընտանիքի անդամների և հարազատների առողջության մասին՝ հատկապես հաշվի առնելով տարեցների, խրոնիկ հիվանդների և այլ խոցելի խմբերի պաշտպանության կարևորությունը։

 Եթե ամեն մեկս մեր հերթին կարողանանք ապահովել տարրական անվտանգության կանոնները, առավել հեշտ կլինի հաղթահարել այս վիճակը և իշխանություններին էլ պարտադրել լինել առավել կազմակերպված:

Միայն հանրության համախմբման, պատասխանատվության և, միևնույն ժամանակ, իշխանությունների բարձրագույն պատասխանատվության ու խելամիտ քայլերի դեպքում Հայաստանը կարող է հաղթահարել ճգնաժամը։ Մնում է, որ իշխանություններն էլ հետևություններ անեն իրենց սխալներից ու բացթողումներից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal