ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավարայրից՝ Սարդարապատ. հայոց պատմության խորհրդանշական իրադարձությունները
SOCIETYՏՈՆԵՐ
Գայանա՝ Անկախության օր, Վրաստան՝ Անկախության օր, Հայաստան՝ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օր, Լեհաստան՝ Մոր օր, Ռուսաստան՝ Ռուս գործարարի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
451 – տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որը համարվում է հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։
1805- Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տվել Ռուսական Կայսրությանը։
1918 - Անդրկովկասի Ֆեդերացիան մասնատվել է երեք անկախ պետությունների՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։
- սկսվել է Սարդարապատի ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևել յան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, որը հայերի համար դարձել է «20-րդ դարի Ավարայր»:
1926 – ծնվել է ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը։
1928 – ծնվել է ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ Ջեք Գևորգյանը։
1929 – ծնվել է ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։
1946 - Գետառ գետի վարարումը մեծ վնասներ է հասցրել Երևանին։
2005- Շարլ Ազնավուրին է հանձնվել Հայաստանի բարձրագույն պարգևը՝ Ազգային հերոսի շքանշանը։
2010- դժվարանցանելի է դարձել ԻրանՀայաստան ռազմավարական ավտոճանապարհը, քանի որ 2007 թվականին շահագործման հանձնված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատված փլվել է, ասֆալտը պոկվել է և թեքվել Մթնաձորի ուղղությամբ։
2011- Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին որոշումը, ըստ որի, պատժից ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս 400-ի վրա տարածվել է համաներումը՝ կրճատելով նրանց պատժի չկրած մասը։
2014 - Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը ցերեկով հայտնվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։
2018- Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը։
ԱՇԽԱՐՀ
604 – վախճանվել է Քենթերբերիի առաջին արքեպիսկոպոս Ավգուստին Քենթերբերիացին։
1232 - Հռոմի պապ Գրիգորի 9-րդը առաջին ինկվիզիտորներին է ուղարկել Արագոն, որով իսկ սկիզբ է դրել այն երևույթին, որը պատմության մեջ է մտել Իսպանական ինկվիզիցիա անունով։
1265 - ծնվել է ֆլորենցիացի բանաստեղծ, մտածող, աստվածաբան, քաղաքական գործիչ Դանթե Ալեգիերին, որը համարվում է իտալական գրական լեզվի ստեղծողներից մեկը։
1521– Կառլոս 5-րդը ստորագրել է «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվել է ձերբակալել Մարտին Լյութերին։
1573 - Ներքին հողերում տեղի ունեցած Հառլեմմերտեի ճակատամարտում իսպանական նավատորմը ջախջախել է ծովային գոզերին։
1707 - իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում բուրբոնական դաշինքը գրավել է Սարագոսան։
1799 – ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավել են Թուրինը։
1805 - Նապոլեոն Բոնապարտը հռչակվել է Իտալիայի թագավոր և թագադրվել Միլանի տաճարում
1818 - վախճանվել է ռուս զորահրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Բարկլայ դե Տոլը։
1822 - Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դարձել 116 մարդ։
1842 – ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։
1858 – ծնվել է ազգությամբ իսպանացի ճանապարհային ինժեներ Ֆելիքս Բոան։
1865 - գեներալ Սմիթի ղեկավարած Հարավի բանակի կապիտուլյացիայով ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։
1868 - Անգլիայում կայացել է վերջին հանրային մահապատիժը։
1874 – ծնվել է ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող Անրի Ֆարմանը։
1888 - վախճանվել է իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն, որը առաջինն է ստացել նիտրոգլիցերինը։
1896 - Նիկոլայ 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար։
1897– առաջին անգամ տպագրվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։
1905 -Կաննում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սավվա Մորոզովը։
1918– ստեղծվել է Վրաստանի առաջին Հանրապետությունը, այդ օրը Վրաստանում նշվում է որպես Անկախության տոն։
1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։
1935 -ծնվել է խորհրդային և ռուսական հեռուստատեսային «դարմանող» Ալան Չումակը։
1947 -ԽՍՀՄ-ում չեղարկվել է մահապատիժը (վերականգնվել է 1950 թվականին)։
1948 -ՀԱՀ-ում հայտարարվել է ապարտեիդի քաղաքականության սկիզբը։
1966– Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից։
1969 –ծնվել է ռուս և խորհրդային էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը։
1972– Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին պայմանագիր են ստորագրել։
1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը։
1987 -ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերատիվների մասին օրենքը, որը հնարավորություն է տվել զբաղվել անհատական տնտեսական գործունեությամբ։
1991-Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Զվիադ Գամսախուրդիան։
1999 -հնդկական բանակը Քաշմիրի Ջամուլլա տարածքում սկսել է «Վիջայ» օպերացիան, սկսվել է Կարգալ յան պատերազմը։
2011– ձերբակալվել է Բոսնիական պատերազմի ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատար Ռատկո Մլադիչը։
2014 -Ուկրաինայում սկսվել են մարտերը Դոնեցկի օդանավակայանում։
2017 -վախճանվել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։