Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հե­ղա­փո­խու­թյան» բրեն­դն սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում

ANALYSIS

Ընդհանրապես, շատ է խոսվում ՀՀ իշխանությունների՝ երկրի ներսում ունեցած վստահության մակարդակի կամ վարկանիշի անկման մասին։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչները իրենց քաղաքական ուղեգիծն առաջ տանելիս ամեն քայլափոխի հայտարարում են, որ իրենք կարողացել են ստանալ ժողովրդի վստահության քվեն և ունեն հանրային լեգիտիմություն։

Սակայն պետք է նկատել, որ իշխանության գործադրման համար անհրաժեշտ պայմանը քաղաքական լեգիտիմության ընդունումն է ոչ միայն հասարակության, այլև միջազգային հանրության և գործընկեր պետությունների կողմից: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր իշխանություն իր վարկանիշն է ձևավորում նաև արտաքին քաղաքականության ոլորտում, ինչը պակաս կարևոր չէ, քան հանրային վստահության պաշարը։

Իսկ իշխանությունների արտաքին վարկանիշից բազում հարցեր են կախված՝ մանավանդ Հայաստանի պարագայում, որը անվտանգության առաջնահերթ խնդիր ունի և գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Այս հանգամանքը չեն կարող չգիտակցել Հայաստանի բոլոր կառավարությունները, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությունը։

Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո շատ էր կարևորում արտաքին քաղաքական գործունեության ակտիվացումը։ 

Օրինակ՝ երբ նա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպում էր ունենում ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնում էր, որ առաջնահերթ նշանակություն է տալիս արտաքին քաղաքականության խնդրին:

Փաշինյանը մասնավորապես հայտարարում էր. «Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: 

Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»։ 

Այնուամենայնիվ,  հաշվի առնենք, որ բարձրագոչ հայտարարություններ անելը և հաջողված դիվանագիտական աշխատանք տանելը տարբերվում են միմյանցից։ 

Ճիշտ է՝ Փաշինյանի իշխանության ընթացքում երկրի արտաքին քաղաքական ուղեգծում կտրուկ շրջադարձեր տեղի չունեցան, և նա շարունակեց նախկինների արտաքին քաղաքական կուրսը, բայց արտաքին գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը չունեցավ այն տեմպը, որն ակնկալում էր հանրությունը։

Իր պաշտոնավարման առաջին տարում Փաշինյանին քիչ թե շատ հաջողվեց միջազգային հանրությանը ներկայանալ «հեղափոխության» բրենդով և դրանով որոշակի արտաքին լեգիտիմության շղարշ ձևավորել իր շուրջ, իսկ ավելի ստույգ՝ իրեն թվաց, որ այդպես է, սակայն իշխանափոխությունից երկու տարի հետո «հեղափոխության» բրենդն այլևս ուժը կորցրել է, և իշխանությունների նախաձեռնողականությունը պետք է դրսևորվի գործնական հարթության վրա։

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն եղել իրենց պաշտոնավարման ընթացքում էական դրական տեղաշարժ ապահովել։

 Տեսանելի առաջընթաց չի նկատվում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում, ավելին՝ գնալով այս ուղղությամբ կնճիռներն ու անվստահությունն ավելի են խորանում։ Առանձնահատուկ զարգացում չկա նաև ոչ միայն խոշոր գործընկերներ ԵՄ-ի,ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում, այլև հարևան Վրաստանի ու Իրանի հետ գործընկերության շրջանակներում։ 

 

Սրանով է պայմանավորված, որ արտաքին քաղաքականության ասպարեզում իշխանությունները լուրջ ասելիք չունեն, իսկ այսպիսի իրադրությունն արդարացնում են «ինքնիշխանության» քողի ներքո, թե իբր իրենց արտաքին քաղաքականությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ իրենք Հայաստանի հարաբերությունները կառուցում են ինքնիշխանության կանխադրույթից ելնելով։

Եթե իշխանություններն իսկապես կարևորում են Հայաստանի միջազգային վարկանիշը և ինքնիշխանությունը, ապա ինչո՞ւ պատշաճ ուշադրություն չեն դարձնում միջազգային բազմաթիվ հարթակներում Հայաստանի դիրքորոշումն առաջ մղելուն և ադրբեջանական ու թուրքական քարոզչության էֆեկտը չեզոքացնելուն։

Խնդիրն այն է, որ ընդդիմադիր գործիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանը կան Թուրքիան առաջ են տանում իրենց օրակարգը և հակահայկական հայտարարություններ անում, սակայն ՀՀ կառավարությունը, որպես կանոն, ներկայացուցիչ չի ունենում այդտեղ, որը պարտավոր է փաստարկված հակադարձել ադրբեջանաթուրքական թեզերին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal