Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը

INTERNATIONAL NEWS

rosbalt.ru-ն «Որոնք են ԱՊՀ-ի «ամենակորոնավիրուսային» երկրները» վերնագրով հոդվածում գրում է, որ հետխորհրդային երկրների որոշ մասը ներկայումս էլ կարող է համարվել COVID-19-ից «չբուժված», չնայած դժար թե կարելի է պնդել, որ իրավիճակը Հայաստանում, Բելառուսում և Տաջիկստանում ավելի վատ է, քան, ասենք, Ռուսաստանում: Սակայն որոշակի հավանականությամբ կարելի է ասել, որ ԱՊՀ-ի անգամ «ամենահիվանդ» երկրին COVID-19-ի պատճառով աղետ չի սպառնում: Միայն եվրոպական երկու երկիր է իրեն հայտարարել կորոնավիրուսից ազատված, դրանք են՝ Սլովենիան և Չեռնոգորիան: Բոլոր նախկին խորհրդային երկրները դրանից դեռ շատ հեռու են, բայց նրանք էլ են զգալիորեն տարբերվում միմյանցից «վարակվածության աստիճանով»: Այսպիսով, կարելի է կազմել ԱՊՀ-ի՝ այս պահին «ամենահիվանդ» երկրների վարկանիշային աղյուսակը:

Ներկայումս Հայաստանի Ազգային ժողովում հեշտ է տարբերակել, թե պատգամավորներից որն է ներկայացնում իշխող կուսակցությունը և որը ընդդիմությունը: Առաջինները դիմակներով են, իսկ վերջինները պնդում են, որ արտակարգ դրությունը չի տարածվում ժողովրդի ընտրյալների վրա: 

Կորոնավիրուսը դարձել է ոչ միայն բժշկական հիմնախնդիր, այլ նաև առիթ է գործող իշխանությունից դժգոհների համար՝ փորփրելու իշխանության խոցերն ու արատները: Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Facebook- ում կովկասյան բռնկուն խառնվածքով գրել է, որ «վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրը, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ երեսուն տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...»

: Այսպես ասած՝ համաճարակը համաճարակով, իսկ «ռեժիմի դեմ պայքարը»՝ ըստ գրաֆիկի: Բայց որոշել է պետք, թե ինչ անել COVID-19-ի հետ: 

Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կորոնավիրուսի հարցով գործերը վատ են, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան իրենք պատկերացրել կամ պատկերացնում են: Իսկապես, չգիտես ինչու, Հայաստանը համաճարակը շատ ավելի վատ է տանում, քան իր տարածաշրջանային հարևանները: 

Օրինակ՝ դեպքեր/բնակչության թիվ հարաբերակցությամբ Հայաստանը գերազանցում է Վրաստանին բազմակի, իսկ Ադրբեջանին՝ մոտ 6 անգամ: Ճիշտ է, «չար լեզուները», ընդ որում՝ հայկական, հավաստիացնում են, որ դեպքերի թիվը ավելացվում է ավելի շատ արևմտյան փողեր ստանալու համար, բայց այդ դեպքում մահացության մակարդակը պետք է որ հարևաններից ավելի ցածր լիներ, բայց այդպես չէ: 

Հայաստանը զգալիորեն հետ է մնում նաև արդեն բուժվածների թվով` ընդամենը մոտ 40%, մինչդեռ Ադրբեջանում բուժվել է հիվանդների երկու երրորդը, իսկ Վրաստանում՝ նույնիսկ ավելին: Վերջերս Հայաստանում տխուր ռեկորդ է սահմանվել` օրվա ընթացքում 452 վարակի նոր դեպք (մոտավորապես 6% աճ) և միանգամից վեց մահացած (երեկ արդեն՝ մեկ օրում միանգամից՝ 7-«Փաստ»): Առողջապահության նախարարը պնդում է, որ ինտենսիվ թերապիայի մահճակալների 80% -ը զբաղված է, որ գրեթե 300 հիվանդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

 Բայց, չնայած դրան, մայիսի 18-ից արտակարգ դրությունը թուլացվել է, իսկ դա նշանակում է, որ հանրապետությունում սկսել են գործել հասարակական տրանսպորտը, բացվել են առևտրի կենտրոնները, սրճարանները և ռեստորանները: Հավանաբար, մի փոքր շտապել են: Նախօրեին վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ դիմել է քաղաքացիների անձնական պատասխանատվությանը, «որպեսզի կարիք չլինի վերստին ցնցել տնտեսությունը և կրկին գնալ ամեն ինչ փակելուն»: 

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ իշխանությունները նորից որևէ արտակարգ միջոցառում ձեռնարկեն և կրկին բոլորին ուղարկեն տները: Ճիշտ է, չի կարելի ասել, որ Հայաստանում իրավիճակը կրիտիկական է, բայց տհաճ է: Հայաստանում COVID-19-ով վարակվածությունը հիմնական ցուցանիշներով համեմատելի է միջին ռուսականի հետ: 

Այնպես որ, Հայաստանը կարելի է ներառել «չբուժված» երկրների շարքում:

Տաջիկստանի իշխանությունը, որը ապրիլի 30-ին «ժխտում» էր վարակվածների առկայությունը, ներկայումս գուժում է կատաստրոֆա: Սակայն այն դեռևս չի նկատվում, և առկա է հիմք ենթադրելու, որ այն այդպես էլ չի լինի, չնայած Արևելքը ոչ միայն «նուրբ գործ» է, այլ նաև մութ: 

Ի դեպ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը ժխտում էր, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ «չէր հաստատում» կորոնավիրուսի առկայությունը մինչև ԱՀԿ-ի մասնագետների՝ երկիր ժամանելը: 

Չնայած դրան, իշխանությունները նախօրոք ձեռնարկել էին կանխարգելիչ միջոցառումներ, օրինակ՝ արգելվել էր կոլեկտիվ նամազը Ռամադանի օրերին: Այնուամենայնիվ, ներկայումս էլ իրավիճակը պայթյունավտանգ չէ: 

Օրական աճը 5-7% է, և նկատվում է աճի կայունացում, հիվանդների թիվն ընդհանուր բնակչության թվի հետ համեմատած՝ մի քանի անգամ ցածր է, քան, օրինակ՝ Հայաստանում, մահացությունը 1,5% է:

 Բայց չի կարելի բացառել, որ հանրապետության որևէ «բարձր լեռնային վայրում» տեղի է ունենում ինչ-որ բան, որի մասին իշխանությունները չգիտեն, կամ էլ վախենում են անգամ մտածել:

Բելառուսում, ինչպես հայտնի է, ընտրել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի իրենց ձևը, որն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ, և այդ իսկ պատճառով Բելառուսը ներկայումս «թեժ կետ» է: Ըստ նախագահ Լուկաշենկոյի, իրավիճակը կայունացել է մի շարք տարածաշրջաններում՝ Մինսկ, Մոգիլև, Բրեստ, Գոմել և այլն: Երկրում արձանագրվել է մոտ 38 000 դեպք, որը բնակչության հաշվով կրկնակի մեծ ցուցանիշ է, քան Ռուսաստանի ցուցանիշը: 

Թուլանալ պետք չէ, բայց երկրում կոշտ կարանտինային միջոցառումներ չեն էլ եղել: Ամբողջ հարցն այն է, թե իրականում Բելառուսը գնո՞ւմ է «լավացման», թե՞ ոչ: 

Հիվանդացության թվերը ցույց են տալիս, որ առկա է որոշակի կայունացում, ներկայումս հիվանդացության տոկոսային աճը 3% է՝ նախկին 7%-ի փոխարեն: Իհարկե, նվազում առկա է, բայց շատ դանդաղ, և դժվար թե Բելառուսն ազատվի «թագ»-ից մինչև ամառվա կեսը:

Ղազախստանին ներկայումս չի կարելի հանել կորոնավիրուսի տեսակետից «պոտենցիալ վտանգավոր» երկրների շարքից, չնայած այնտեղ ևս թուլացրել են կարանտինային սահմանափակումները: Անգամ բարեկեցիկ Ուզբեկստանը, որտեղ անգամ բռնկում չի եղել, այլ «բռնկումիկ», ներկայումս օրական հիվանդացության թեթև աճի դեպքում սկսել է խոսել կարանտինը խստացնելու մասին:

 

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal