Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իրա­վուն­քի լեզ­վով խո­սում են այն երկր­նե­րում, որ­տեղ իրա­վունքն ար­ժեք է, որ­տեղ հա­նուն քա­ղա­քա­կան շա­հե­րի իրա­վուն­քը չի ոտ­նա­հար­վում ».

INTERVIEW

Ազգային ժողովում քննարկվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն Ազգային ժողովին հնարավորություն է տալիս չեղարկել իր իսկ կողմից կայացրած հանրաքվեի անցկացման որոշումը: ՍԴ-ի հարցը, մեծ հաշվով, շարունակում է իշխանության առաջնային օրակարգում մնալ: 

Խոսելով հանրաքվեից խուսափելու պատճառների ու ճանապարհների մասին՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ հանրաքվեի նպատակն ընդամենը գործող ՍԴ կազմից ազատվելն է՝ ժողովրդի ներգրավմամբ:

«Իրականում արտակարգ դրությունը չի բացառում հանրաքվեի հետագա իրականացումը, այլ ժամանակավոր կասեցնում է այն, և նշանակված հանրաքվեն պարտադիր կերպով պետք է անցկացվի արտակարգ դրությունը վերացնելուց հետո: 

Կարծում եմ՝ քանի որ կան մեծամասշտաբ ձախողումներ, որոնք նաև փոփոխել են իշխանության նկատմամբ վերաբերմունքը հանրային տրամադրություններում, այս իրավիճակում հանրաքվեի գնալը կնշանակի պարտություն: Այն կարող է նաև կրիտիկական կետ լինել այլ գործընթացների համար: Ուստի, ըստ իս, հանրաքվեից խուսափելու հիմնական պատճառը հաղթելու ցածր շանսերն են»,-ասաց Ս. Սահակյանը:

Անդրադառնալով վերոնշյալ նախագծին, մեր զրուցակիցը մի քանի խնդիր մատնանշեց ու չբացառեց օրենքի և իրավունքի ակնհայտ ոտնահարմամբ քաղաքական գործընթացների անցկացման հնարավորությունը:

«Բայց այստեղ պետք է հիշեն, որ նախագահի կողմից ընդունված հրամանագիր կա, և խորհրդարանը միակ մարմինը չէ, որը հանրաքվեի անցկացման մասով դերակատարում ունի: Եթե նույնիսկ ԱԺ-ն իր իսկ որոշումը չեղարկի, սա հիմք չէ, որ նախագահի հրամանագրի ուժը կորցրած ճանաչվի: Նախագահի հրամանագրերը չեն կարող կամայականորեն վերացվել: 

Միակ թույլատրելի ուղին հակասահմանադրական հանրաքվեն Սահմանադրական դատարանում վիճարկելն է, որի սուբյեկտ կարող է լինել թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորների 1/5-րդը և թե՛ նախագահը: 

Ի սկզբանե նշանակված հանրաքվեն չի ներառել ՍԴ-ի դրական եզրակացությունը, այսինքն՝ ՍԴ-ն շրջանցվել է: Մյուս կողմից՝ առանց ՍԴ-ի եզրակացության, հարցը երկրորդ ընթերցման է դրվել, մինչդեռ սահմանադրական օրենքները պահանջում էին, որ այն դուրս բերվեր շրջանառությունից: Կարծում եմ՝ այս երկու կոպտագույն խախտումները բավարար են, որպեսզի նշանակված Սահմանադրական հանրաքվեն ճանաչվի հակասահմանադրական, և դրա ուժով այն վերացվի: 

Մյուս կողմից՝ հանրաքվեի վերացումը հիմք չի տալիս, որպեսզի խորհրդարանը իր իսկ օրենքով փոփոխություն կատարի անցումային դրույթում: Անցումային դրույթները մեկանգամյա օգտագործման են, եթե կիրառվել են, սպառվում են: Ամբողջ միջազգային պրակտիկան արգելում է որևէ օրենքի, այդ թվում՝ բարձրագույն օրենքի անցումային դրույթներում փոփոխություններ կատարել:

 Եթե իշխանություններ ամեն դեպքում գնան այդ ճանապարհով, իրավական տեսանկյունից շատ խոցելի են դառնալու: Կարծում եմ՝ միջազգային կառույցների կողմից դա անարձագանք չի մնալու, և բոլոր դատավորները միջազգայնորեն ունենալու են իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները»,-շեշտեց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ եթե վերոնշյալ նախագիծը օրենքի ուժ ստանա, ապա ՀՀ նախագահը հնարավորություն ունի դիմել և վիճարկել դրա հակասահմանադրականությունը. 

«Այդուհանդերձ, կարծում եմ, նախագահը դա չի կատարի: Իսկ արդեն կիրառության փուլում կան որոշակի սուբյեկտներ, որոնք կարող են դիմել ՍԴ ու վիճարկել սահմանադրականությունը: 

Բայց Հայաստանում իրավունքը սպանվում է, իսկ վերակենդանացման նվազ շանսերը կապված են ՍԴ-ի կենսունակության հետ, ու եթե դրանք չեն պաշտպանվում, ապա իրավունքի լեզվով խոսելն անտրամաբանական է: 

Իրավունքի լեզվով խոսում են այն երկրներում, որտեղ իրավունքն արժեք է, որտեղ հանուն քաղաքական շահերի իրավունքը չի ոտնահարվում, բայց մենք այդ սահմանները հատել ենք: Այդ իսկ պատճառով իրավական հետևանքների մասին կարելի է խոսել հետագայում՝ այն ժամանակ, երբ իրավունքն իսկապես գործոն կդառնա:

 Իսկ հիմա մենք միայն քաղաքական գործոններ ունենք: Ցավոք, հայաստանյան իրականությունն այդպիսին է, ինչը չի բխում մեր պետական շահերից»:

 Ինչ վերաբերում է անգամ արտակարգ դրության ժամանակ ՍԴ-ի հարցն ամեն գնով առաջնային օրակարգում պահելուն՝ Ս. Սահակյանը նկատեց. 

«Իշխանության համար ՍԴ կազմից ձերբազատվելը սկզբունքային է այն պարզ պատճառով, որ իշխանությունը չի թույլատրում որևէ անկախ մարմնի գոյություն: Այսինքն, մենք ունենք բրգաձև իշխանական կառավարում, որտեղ կա անձ և կան ստրուկներ: Եվ նշվածից որևէ շեղում կառավարման այս համակարգը կասկածի տակ է դնում: Մեծ հաշվով, որպես առաջին պատճառ՝ կառանձնացնեի ցածր մտածողությունն ու քաղաքական մշակույթի իսպառ բացակայությունը:

 Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հասարակության խնդիրները լուծումներ չեն ստանում, ու նման պայմաններում հասարակությունը կարող է պահանջատեր դառնալ: Եվ որպեսզի պահանջատեր չդառնա, պետք է շեղել: Ու շեղում են արհեստական սցենարներով, հասարակության մեջ երևույթների խաբկանքներ ստեղծելով: Մենք շատ ավելի իրական մարտահրավերներ ունենք: 

Խոսքը թե՛ արտաքին քաղաքականության, թե ներքին՝ սոցիալական, առողջապահական մարտահրավերների մասին է, որոնք լուծումներ չեն ստանում, որովհետև իշխանությունն ունակ չէ դրանք լուծել: 

Փոխարենը մեզ հրամցնում են խնդիրներ, որոնք իրականում գոյություն չունեն, ու այս խաբկանքի միջոցով փորձում են հասնել երկարատև կառավարման»:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ժողովրդի համար այս փուլում ՍԴ հարցը կարևոր է, մեր զրուցակիցը շեշտեց. «Ժողովուրդը հավաքական է, ժողովուրդը բաղկացած է տարբեր շերտերից ու խմբերից: Ժողովուրդը նախևառաջ բազմակարծություն է ենթադրում:

 Ու եթե ժողովուրդը ունի մեկ միասնական կարծիք, ապա դա բացառապես Արցախի անվտանգությունն է, ադրբեջանական կազմում Արցախի գոյության բացառումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ամուր պետականությունը: 

Դրանից դուրս որևէ այլ հարց չի ապահովում ժողովրդի միասնականությունը: Անընդհատ ժողովրդին սեփական քմահաճ որոշումները հիմնավորելու համար հղում կատարելը պարզապես խոսում է անպատասխանատու կառավարման մասին»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությանը՝ «ՀՀ ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ» , Ս. Սահակյանն ընդգծեց. 

«Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկել ենք և մեր մասնագիտական տեսակետն ենք արտահայտել՝ օգտվելով միջազգային դատական գործերից: Ելնելով հենց Վենետիկի հանձնաժողովի ստանդարտներից՝ իրավունքն այս պարագայում խոսում է սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման օգտին: 

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այդ կառույցի մասնագիտական պոտենցիալը, ես լիահույս եմ, որ այն համաեվրոպական ստանդարտները, որոնց միջոցով աշխարհն առաջ է գնում, իրենց իրացումը կստանան նաև ՀՀ-ում: 

Սա Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու վերջին շանսն է: Եթե այն իրականություն չդառնա, կորսված պետականություն ենք»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal