Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն գրեթե երեք ամիս է՝ համաճարակի հետևանքով երկիրն արտակարգ դրության ռեժիմում է: Գնահատելով մարտահրավերի սկզբնական փուլն ու արդեն առկա իրավիճակը՝ ի՞նչ եք կարծում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ կառավարում է իրականացվել մինչ այս: Կառավարման հատկապես ո՞ր խնդիրներն առավել ցայտուն դարձան:

- Փաստացի, պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որը համաճարակային իրավիճակում պարզապես աղետալի հետևանքների կարող է բերել։ Այսօր մենք արդեն ունենք այդ աղետալի վիճակը տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ առողջապահական։ Պետությունն իր նախկին ամրության, արդեն ձևավորված ավանդական ինստիտուտների շնորհիվ դեռևս դիմակայում է, սակայն վերին օղակների անկազմակերպ և առաջնահերթությունների անհասկանալի սանդղակով առաջնորդվող գործողությունները շատ են թուլացնում մեզ։

- Մի կողմից կա առողջապահական վտանգ, մյուս կողմից՝ սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու հրամայական: Իշխանությունը մինչ այս պահը որքանո՞վ կարողացավ բալանսավորված կառավարում իրականացնել, որ նշված հանգամանքերից բխող հետևանքները նաև մոտ ապագայում հնարավորինս մեղմ լինեն: 

- Եկեք չմոռանանք, որ մենք մոտ երկու ամիս գտնվել ենք բավականին խիստ կարանտինի մեջ։ Սահմանափակված էին տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ։

 Այդ ժամանակը պետությունը պետք է օգտագործեր՝ առողջապահական ինստիտուտները, թեստավորման համակարգը, հանրային ահազանգման, տեղեկատվական բոլոր ռեսուրսները համակարգելու, պատրաստ վիճակի բերելու համար, որպեսզի, երբ արդեն կարանտինը թուլացվեր, մենք կարողանայինք բոլոր առումներով ավելի պատրաստ լինել։ 

Բայց փաստացի ստացվեց, որ մենք այդ երկու ամսում որևէ նոր ռեսուրս չկուտակեցինք, ավելին՝ սպառեցինք տնտեսության կողմից առողջապահության ոլորտին տրված այդ բուֆերային ժամանակը՝ առանց պատշաճ կերպով նախապատրաստվելու, և հանկարծ մայիսին բացեցինք գրեթե ամեն ինչ՝ առանց նախապես այդ բացվելուն պատրաստ լինելու։ 

Ես և իմ կազմակերպությունն այդ շրջանում բազմիցս նախազգուշացրել ենք այսօրվա հետևանքների մասին, կոչ ենք արել՝ պահպանել սահմանափակումների ռեժիմը՝ աճող թվերի պարագայում փոխել ողջ մարտավարությունը։ 

Իշխանությունը, ցավոք, ամեն ինչ գլխիվայր ձևով արեց, ես դա ասում եմ իրոք ցավով, քանի որ դա հարվածեց մեր երկրին, մեր տնտեսությանը և, ամենակարևորը, մեր քաղաքացիների առողջությանը, վտանգեց հազարավոր կյանքեր։ 

Մենք արդեն աշխարհի տարբեր երկրների օրինակներն ունեինք, որոնց փորձը կարող էինք օգտագործել, քանի դեռ համաճարակը մեզ մոտ նոր էր սկսվում։ Մենք այդ բոլոր պահերը, ցավոք, բաց ենք թողել։ 

-Այս փուլում կարևոր է այն պատասխանատվությունը, որը պետք է ունենա յուրաքանչյուր անհատ: Բայց մեզ մոտ, կարծես, մեղավորներ փնտրելու շղթան ավարտ չունի: Իշխանությունը մեղավորության սլաքները, կարծես, այս փուլում միայն հասարակության կողմ է ուղղում, բողոքում նաև որոշ դեպքերում ցուցաբերվող անլուրջ մոտեցումներից: Ի՞նչ ուղի է սա, և այս առումով պատճառահետևանքային ի՞նչ խնդիրներ կան:

Հասարակությունը բազմաշերտ է, մենք ունենք բոլոր այն սոցիալական խմբերն ու շերտերը՝ իրենց բնորոշ պահվածքով և բնութագրով, որոնք ունի աշխարհի ցանկացած այլ երկրի հասարակություն։ Կան, իհարկե, որոշակի մշակութաբանական առանձնահատկություններ, սակայն լավ կառավարման դեպքում այդ առանձնահատկությունները մինիմալ դեր են խաղում:

 Ես կասեի ավելին. մենք այսօր ունենք շատ ավելի լավ վիճակ, քան կունենայինք, եթե մեզ մոտ չլիներ այն մասնավոր հատվածը՝ գործող բիզնեսները, որոնք իրոք բարձր պատասխանատվություն դրսևորեցին, կարողացան վերակազմակերպել իրենց աշխատանքը, թույլ չտվեցին քաոս, մատակարարման դեֆիցիտ և այլն։ 

Մարդկանց մեղադրելը հեշտ է և անպտուղ, բայց նույն այդ մարդիկ, որոնք «առանց իմանալու՝ վարակ են տարածում», չէին տարածի այդ վարակը, եթե խիստ և կազմակերպված ձևով թեստավորվեին, եթե համաճարակի կանխարգելման և արագ արձագանքման ծառայությունները աշխատեին իրենց ողջ ներուժով, եթե հիվանդանոցային հզորությունները հերիքեին և այսպես շարունակ։ 

-Իշխանությունը որքանո՞վ գիտակցեց իր ունեցած դերը, որ վերահսկողության լծակներն ու կառավարման ղեկն, ի վերջո, իր ձեռքում է:

- Դժվարանում եմ ասել։ Հաշվի առնելով, որ մինչ այս պահը իշխանությունը մեղադրանքներ է ներկայացնում հանրությանը, կարող ենք թերևս արձանագրել, որ չի գիտակցել կամ փորձում է խուսափել այդ պատասխանատու դերից։ Մի կողմից ասել, որ մենք պատերազմական պայմաններում ենք, և մյուս կողմից չմտցնել զինվորական կարգուկանոն, կներեք, նշանակում է խոսքի արժեքը չգիտակցել։ Այսօր իշխանության խոսքը նույնպես, որպես ազդեցության ռեսուրս, արժեզրկված է։

-Կան օրակարգեր, որոնք անգամ այս ճգնաժամային իրավիճակում են առաջին պլան մղվում: Այդ օրակարգերը հաճախ առնվազն այս պահի համար ոչ պատեհ են որակվում (հանրաքվեի, ՍԴ-ի հարց, գույքահարկի վերաբերյալ նախագիծ և այլն): Կարևորություններն ու առաջնահերթ խնդիրները երկրորդական, միգուցե երրորդական հարցերից զանազանելու խնդիր ունի՞ իշխանությունը, թե՞ նման օրակարգերն այլ նպատակ ունեն:

- Դա խնդիրներից մեկն է, որն ընդգծում է իշխանության կողմից ընտրված առաջնահերթությունների անհասկանալի սանդղակը։ 

Գուցե իրենք իրոք բոլորովին այլ հարցեր են ցանկանում հասցնել լուծել այս ընթացքում, և համաճարակի զսպումն իրենց օրակարգային հարցերում առաջնահերթը չէ: Ես, իհարկե, չէի ուզենա այդպես մտածել։ 

Ամեն դեպքում տարօրինակ է, որ սոցիալական բավականին ծանր պայմաններում և արդեն տեսանելի դարձող տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունը հարկատեսակներ է բարձրացնում, այն էլ՝ կտրուկ, քաղաքական հարցեր է շարունակում լուծել և այլն։ Այսօրվա իրավիճակում սա անբացատրելի է։

-Առկա հիմնական մարտահրավերին դիմակայելու տարբերակներ են առաջարկվում. համազգային մոբիլիզացիա, կադրային փոփոխությունների պահանջներ, նաև ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտություն: Մարտահրավերին դիմակայելու ի՞նչ հնարավորություններ ունենք, ընտրելու ի՞նչ ճանապարհ ունենք՝ հաշվի առնելով թե՛ քաղաքական դաշտում առկա իրավիճակը, թե՛ երկրում առկա ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը:

-Կա հրատապ խնդիր. սա պետք է գիտակցել շատ հստակ՝ Հայաստանը հումանիտար աղետի մեջ է, հետևաբար՝ այս պահին բոլոր ջանքերը պետք է ուղղվեն օր առաջ իրավիճակը մեղմելուն։ Ցավոք, առանց միջազգային օգնության դա հնարավոր չի լինելու։ Կառավարության անհիմն ամբիցիաները թույլ չեն տալիս հրատապ դիմել նման օգնության համար։ Դրա գինը վճարում է ժողովուրդը։ 

Պետք է բոլոր հնարավոր ռեսուրսներով մեծացնել հանրային ճնշումը կառավարության վրա՝ միջազգային աջակցության դիմելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխությունների խնդրին, ապա կա համընդհանուր գիտակցում, որ դա այլևս անխուսափելի է։ Ի՞նչ ճանապարհով, ի՞նչ տեխնիկական լուծումների միջոցով, այսօր ես կդժվարանամ պատասխանել։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023