Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կրթության ոլորտում հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբերվում, իրականացվում է «քաոսային» կառավարում»

INTERVIEW

Կրթության համակարգում կան բազում խնդիրներ, որոնք առաջ են եկել տարիների ընթացքում, սակայն դրանց այդպես էլ համակարգային լուծումներ չեն տրվել: Մշտապես խոսվում է այն մասին, որ պետք են նոր լուծումներ, նորարարություններ, հարմարեցում կրթական ժամանակակից համակարգին: Մինչդեռ կրթական մեր համակարգում կան ներքին տարաբնույթ բազմաթիվ հարցեր, որոնք երկար ժամանակ է՝ լուծում չեն ստանում: Օրինակ՝ առնվազն տարակուսելի է այն, որ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ առ այսօր չունեն ռեկտորներ (ԺՊ-ներ են դեռևս), մի քանիսն էլ՝ հոգաբարձուների խորհուրդներ: 

Հայաստանի մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, չունի ո՛չ ռեկտոր, ո՛չ էլ գիտական խորհուրդ: Այսօր ռեկտորներ չունեն Տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը:

Բուհերում ստեղծված այս իրավիճակն ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ուսումնական գործընթացի կազմակերպման վրա: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ այս հարցը երկու կողմ ունի: «Առաջինն իրավաբանական է, երկրորդը՝ բարոյահոգեբանական: 

Բարձրագույն ուսումնական հաստատությունները չունեն ռեկտորներ, այլ ունեն ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա իրավական առումով որևէ հետևանք չի կարող ունենալ, որովհետև ընթացակարգերը կարգավորվում են ռեկտորի պաշտոնակատարի միջոցով: 

Նա կարող է ստորագրել փաստաթղթերը, կատարել իր լիազորությունները և այլն: Այսինքն, այս առումով որևէ խնդիր չկա: Բայց բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, իհարկե, կան խնդիրներ, որովհետև ռեկտորի ազդեցությունը, ուզենք թե չուզենք, մեծ է: Հատկապես այն ժամանակ, երբ սկսվում է ընդունելության քննությունների շրջանը, նոր ուսանողներ պետք է ընդունվեն, դասերի կազմակերպման ընթացքում այդ մթնոլորտը խաթարվում է այն բուհերում, որոնք ընդամենն ունեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներ: 

Մի կողմից՝ այն մարդը, որը պաշտոնավարում է որպես ռեկտոր, բայց դեռևս ռեկտոր չի, համարձակ քայլերի չի կարող գնալ, մյուս կողմից՝ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը սպասողական վիճակում են, ինչը վատ իմաստով ազդում է ընդհանուր բոլոր գործընթացների ու ընթացակարգերի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր բուհերում մթնոլորտը թարմ, ստեղծարար լինի, պետք է արագացնենք ռեկտորների նշանակման գործընթացը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հետաքրքրվում եմ՝ ըստ Մխիթարյանի, որոնք են ռեկտորների նշանակման ուշացման հիմնական պատճառները: Նշում է՝ այս հարցում պետք է հաշվի առնել մի քանի գործոն: 

«Չգիտեմ ուղղակի, թե դրանցից որն է ավելի ազդեցիկ և որն ավելի թույլ: Բուհերի ռեկտորներին նշանակում են հոգաբարձուների խորհուրդները, որոնց, ըստ էության, թելադրում է կառավարությունը, որովհետև նրա ներկայացուցիչները մեծամասնություն են: Ուստի վարկածներից մեկը հետևյալն է՝ այն մարդիկ, որոնք պետք է ընտրեն ռեկտոր, դեռևս կողմնորոշված չեն, այսինքն՝ չգիտեն, կամ գուցե վերևից հրահանգ չեն ստացել կոնկրետ ռեկտորի հարցում կողմնորոշվելու, հապաղում են այդ «հանձնարարականը» տալ, դրա համար դրանք չեն կատարվում: 

Երկրորդ գործոնը կարող է պայմանավորված լինել արտակարգ դրությամբ, որովհետև ուսումնական հաստատություններն, ըստ էության, չեն աշխատում, այսինքն՝ աշխատում են հեռավար ձևով, մարդիկ չեն հաճախում բուհեր, և դրանով էլ կարող է պայմանավորված լինել ռեկտորների նշանակման ուշացումը. այսինքն՝ սպասում են արտակարգ դրությունն ավարտվի, հետո նոր նիստ հրավիրեն և այդ հարցը քննարկեն: 

Չնայած սրան՝ շատերն ասում են՝ եթե հնարավոր է ուսումնական գործընթացը հեռավար ձևով կազմակերպել, ինչո՞ւ հնարավոր չէր նույն կերպ կազմակերպել այդ նիստերը: Երրորդ գործոնն էլ գուցե պայմանավորված լինի արձակուրդների մեկնարկով, ընտրությունները ձգվեն մինչև սեպտեմբեր, չնայած ասեմ նաև, որ որոշ բուհերի կանոնադրություններ թույլ չեն տալիս որոշակի ժամկետից ավելի ռեկտորի պաշտոնակատարներ ունենալ: 

Մի հանգամանք էլ կա՝ Հայաստանի Հանրապետությունում կառավարման «քաոսային» մոդել է, երբ որևէ համակարգված մոտեցում չի ցուցաբերվում որևէ ոլորտի նկատմամբ: Քանի որ մեր կրթության և մնացած բոլոր ոլորտներում կառավարումը կատարվում է այդ քաոսային սկզբունքներով, այս հարցն էլ երևի թողնված է երկրորդական, երրորդական նշանակության հարցերի թվում, դրա համար չեն կազմակերպվում ռեկտորի ընտրություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

 Նա նաև հավելում է՝ թերևս նույն գործոններն ազդում են նաև այն հանգամանքի վրա, որ շատ բուհերում դեռևս չեն կազմավորվում հոգաբարձուների խորհուրդներ: Բարձրագույն կրթության ոլորտում տարիներ շարունակ կան խնդիրներ, որոնք բարձրաձայնվում են կոնկրետ ժամանակահատվածներում և այդպես էլ դրանց հիմնովին լուծում չի տրվում: 

Օրինակ՝ շատ մասնագիտությունների դեպքում ամեն տարի դիմորդների թիվը շատ քիչ է լինում, կամ ընդհանրապես դիմորդներ չենք ունենում, մինչդեռ հստակ քայլեր չեն կատարվում այդ իրավիճակը շտկելու համար: 

Մխիթարյանը նշում է՝ բարձրագույն կրթության ոլորտում խնդիրները շատ-շատ են, դրանց մասին մշտապես բարձրաձայնում են: 

«Բարձրագույն կրթության համակարգում եղած բազմաթիվ խնդիրները համակարգային, ոչ թե դրվագային լուծումներ են պահանջում: Կրթությանը պետք է հայեցակարգային մոտեցում ցուցաբերվի, որը, ցավոք, մեր այսօրվա կառավարությունում նկատելի չէ: 

Հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբերվում, իրականացվում է «քաոսային» կառավարում: Այս պահին առաջացավ այս խնդիրը, փորձում են դրան ժամանակավոր լուծում տալ՝ հասկանալով, որ այդ խնդիրը նորից գլուխ է բարձրացնելու, հետո մեկ ուրիշ խնդիր է առաջանում, և այդ քաոսային վիճակն ավելի է սրվում, ավելի քաոսային դառնում»,ընդգծում է կրթության փորձագետը: 

Այսօր, իհարկե, ունենք մեկ կարևոր խնդիր ևս՝ երեք ամիս անց մեկնարկելու է ուսումնական նոր տարին, այս պայմաններում գուցե դասապրոցեսները կրկին հեռավար տարբերակով անցկացվեն: Այստեղ, սակայն, կա կարևոր՝ առաջին դասարան և բակալավրիատի առաջին կուրս հաճախողների հարցը, որոնք միանգամից առնչվելու են հեռավար կրթության հետ:

Մխիթարյանը նշում է՝ այս հարցի լրջությունը գիտակցում է նաև ոլորտի պատասխանատուն և բարձրաձայնել է այդ մասին: 

«Այո, չի կարելի թույլ տալ, որ մարդը բուհ կամ դպրոց մտնի վերացական ձևով: Պետք է անպայման կազմակերպել դասապրոցեսները՝ հաշվի առնելով հանրապետությունում տիրող այս իրավիճակը: Հուսանք՝ մինչև ամռան վերջ այս իրավիճակը կկարգավորվի, և հնարավոր կլինի բոլոր դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց եթե արտակարգ դրությունը շարունակվի, ապա պետք է տարբերակներ մտածել, որ առաջին կուրսեցիները, մագիստրատուրա ընդունվածները հնարավորություն ունենան ժամանակի մի մասը գոնե այցելել բուհեր, որովհետև կողմնորոշման, ինֆորմացիայի հավաքման, ընտելացման անհրաժեշտություն կա: 

Մենք կորցրեցինք ուսումնական կես տարի, եթե ուսումնական նոր տարին նորմալ չսկսենք, կկորցնենք ամբողջ տարին: Կոչ կանեի, որ այսօրվանից քննարկվեն, մշակվեն մի քանի տարբերակներ, որպեսզի ուսումնական տարվա բացումը լինի պատշաճ մակարդակով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal