Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցանկացած բարձրացում՝ լինի այն քիչ, թե շատ, ազդելու է գնագոյացման քաղաքականության վրա». թիրախում ջերմոցային տնտեսություններն են

ECONOMICS

Past.am

Գազի սակագների վերանայման հայտն ուսումնասիրելու արդյունքում օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է իր հաշվարկներն ու առաջարկները:

Մինչ բուն առաջարկներին անդրադառնալը՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Մենք գնի բարձրացումից խուսափել չենք կարող և հիմա, փաստորեն, պետական մարմինը փորձում է ի հաշիվ «Գազպրոմ Արմենիայի»՝ շատ ավելի քիչ բարձրացնել գազի գինը, քան պահանջել էր ընկերությունը: Նպատակը, ըստ էության, «Գազպրոմ Արմենիայի» հաշվին շատ ավելի քիչ բարձրացում գրանցելն է: Ինչ վերաբերում է հնարավոր վերջնական արդյունքներին, ապա դա կախված է այն հարցից, թե արդյոք կարող են ռուսների հետ պայմանավորվածության գալ: Առնվազն ժամանակը մինչ այս ցույց է տվել, որ ի վիճակի չեն դա անելու, որովհետև առաջին հերթին խնդիրը չեն հասկանում խորքային տեսանկյունից: Ըստ այդմ, նաև չեն կարողանում լուծումներ առաջարկել, գտնել ուղիներ, որով կկարողանան համաձայնության գալ, որ, մասնավորապես, սահմանին գազի գինը շատ ավելի ցածր լինի, քան այսօր է: Հիմնական խնդիրն այն է, որ այսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման խնդիր ունեն»:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ի հաշվարկներին ու այն առաջարկին, որը վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» աշխատավարձերի ֆոնդի և աշխատողների թվի կրճատմանը՝ Ա. Մանվելյանն ընդգծեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում մի իրավիճակի, երբ պետությունն ինքն է աշխատավարձերի, աշխատողների թվի կրճատման պահանջ դնում. «Չգիտեմ` մենաշնորհային կառույցների առաջ նախկինում նման պահանջներ դրվե՞լ են, թե՞ ոչ: Առհասարակ, ցանկացած ընկերություն իր աշխատողների թիվը որոշում է՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք պետք է լուծի: Հիմա եթե աշխատողներին կրճատեն, արդյոք կարո՞ղ են հսկայական ու ահռելի համակարգը սպասարկել: Հետևաբար, թե՛ աշխատավարձի կրճատման, թե՛ աշխատողների թվաքանակի վերաբերյալ պահանջներն իրենց մեջ լուրջ ռիսկեր են պարունակում. «Գազպրոմ Արմենիան» բնակչությանն ապահովում է գազով ողջ Հայաստանով մեկ: Խնդիրը պետք է ավելի հստակեցվի՝ ավելի քիչ ռեսուրսով կարո՞ղ է այդ հսկայական համակարգը սպասարկել: Մյուս կողմից՝ ռիսկային է նաև աշխատողների թվաքանակի կրճատման հանգամանքը՝ հաշվի առնելով տնտեսական ներկայիս պայմաններն ու այն, որ, այդ մարդիկ, ամեն դեպքում, ՀՀ քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ, չեմ կարծոմ, որ այս ամենի հիմքում մտածված քաղաքականություն կա, ուղղակի ուզում են ավելի քիչ բարձրացնել գազի գինը, որ հետո այդ հանգամանքը, հավանաբար, որպես լուրջ հաղթանակ ներկայացնեն»:

Նշենք, որ ՀԾԿՀ-ն առաջարկում է ջերմոցային տնտեսությունների, պահածո, ըմպելիքներ և կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը բարձրացնել 1000 խորանարդ մետրի դիմաց 224 դոլար, թեպետ այս առումով «Գազպրոմ Արմենիան» ավելի բարձր սակագին էր առաջարկել: Դիտարկելով թե՛ հանձնաժողովի առաջարկը, թե՛ ընկերության հայտը, Ա. Մանվելյանը նկատեց. «Նման տնտեսությունները և հատկապես ջերմոցային տնտեսությունները կախված են գազի գներից: Գազի գինն էականորեն ազդում է տնտեսությունների և հատկապես ջերմոցային տնտեսությունների զարգացման և այլ աշխատանքների վրա: Այս պարագայում հասկանալի է, որ գազի գնի բարձրացումը կբերի նաև գյուղատնտեսական ապրանքատեսակների թանկացմանը: Խոսքը հատկապես ջերմոցային ապրանքների՝ օրինակ՝ լոլիկի, վարունգի և ջերմոցային տնտեսությունների այլ արտադրանքների մասին է: Ընդհանուր առմամբ, մանավանդ նման տնտեսական իրավիճակում գտնվող երկրի համար գազի գնի բարձրացումը լուրջ և զգալի հարված կլինի նաև կաթնամթերքի և այլ արտադրությունների համար, ինչի հետևանքով գների որոշակի բարձրացում կլինի: Եթե անգամ ընդունվեն հանձնաժողովի առաջարկները, միևնույն է, ցանկացած բարձրացում՝ լինի այն քիչ, թե շատ, ազդելու է գնագոյացման քաղաքականության վրա»:

Հավելենք նաև, որ եթե «Գազպրոմ Արմենիան» իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովն առաջարկել է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը: Անդրադառնալով նշվածին՝ մեր զրուցակիցը նշեց.

«Սոցիալապես անապահով խավը որոշակի դոտացիոն գներով էր գազ ստանում, և «Գազպրոմ Արմենիա» առաջարկում է վերացնել այն:  Հիմա եթե հանձնաժողովն առաջարկում է դոտացիան պահպանել, ապա, կարծում եմ, սա իսկապես լուրջ խնդիր է: Այդ առաջարկից պարզ է դառնում, որ «Գազպրոմ Արմենիա» ուղղակի ի վիճակի չէ դոտիացիան իր հաշվին շարունակաբար պահել: Պարզ է, որ եթե այդ բարձրացումը լինի, հատկապես սոցիալակապես անապահով խավերի համար լուրջ հարված է լինելու: Չգիտեմ՝ ինչպես համաձայնության կգան կամ, ի վերջո, որ տարբերակը կաշխատի, բայց մարդկանց, այսպես ասած, փոքր սպառողների շահերի խնդիրը շատ կարևոր է:  Պետք է հասկանանք, թե, վերջիվերջո, ով է իր վրա վերցնելու այդ պատասխանատվությունը: «Գազպրոմ Արմենիա՞ն» է դոտացիոն գներով գազ մատակարարելու, թե պետությունն ինչ-որ չափով կփոխհատուցի՝ այդ խավերի համար ապահովելով գազի համեմատաբար էժան գին»:

Ամփոփելով՝ փորձագետն ընդգծեց, որ տեսականորեն կողմերը կարող են համաձայնության գալ. «Բայց հարցն առաջին հերթին Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների համատեքստում է: Այս առումով գոնե վեջին երկու տարին ցույց է տալիս, որ պրակտիկ աշխատանքն այդ ուղղությամբ ձախողված է և  ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ»:

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal