Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am

SOCIETY

Lragir.am-ը հրապարակել է հայագետ Ռուբեն Հակոբյանի (Թարումյան) բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

 

«Պարոն Վարչապետ

Դիմում եմ ձեզ, թագավարակի հետ կապված վերջին սահմանափակումների առիթով։

Այսօր, երբ ամբողջ աշխարհում ընթացող քաղաքական զարգացումները չարագույժ ընթացք են ստանում, սպառնալով կործանել տնտեսություններ ու երկրներ, ցանկացած քաղաքականապես գիտակից մարդու համար արդեն ակնհայտ է, որ «թագավարակային» հիստերիան ունի միայն ու միայն քաղաքական աղբյուր։ Շեշտում եմ՝ հիստերիան, այլ ոչ թե հիվանդությունը, որի էության եւ դրա դեմ պայքարելու մասին կարելի է խոսել եւ որոշումներ կայացնել միայն մասնագիտական դիրքերից։ Սակայն կառավարության վերջին ամիսների հաջորդական քայլերը պարզորոշ վկայում են, որ նեղ բժշկագիտական խնդիրներ կարգավորելիս նա առաջնորդվում է զուտ քաղաքական նկատառումներով, եւ հետեւելով ԶԼՄ-ների հարուցած հիստերիային։

Պարոն Վարչապետ, դուք ձեր ելույթներում հաճախ եք կրկնում, որ ընտրված եք ժողովրդի կողմից։ Եւ իրոք, վերջին 25 տարիների ընթացքում ձեզնից ավելի բարձր լեգիտիմություն ունեցող ղեկավար Հայաստանը չի ունեցել։ Սակայն անցած երկու տարիների ընթացքում դուք ձեր անխոհեմ քայլերովքայլ առ քայլ կորցնում եք օրինականության եւ վստահության այն մեծ պաշարը, որով եկել եք իշխանության։ Դուք խճճվել եք ազգային, համաշխարհային եւ անձնական, հաճախ՝ անհամատեղելի մղումներում, մինչդեռ այդպես կառավարել չի կարելի։ Անհրաժեշտ են վճռական քայլեր՝ վճռական կողմնորոշումից բխած բոլոր իրարամերժ պահանջներին հնարավոր չէ բավարարել։

Ներկայումս աշխարհում ընթանում է տեղական ներուժը գերադասող արտադրողական ուժերի մեծագույն պայքար՝ ապազգային համաշխարհային առեւտրա-ֆինանսական ուժերի դեմ։ Այս պահին արդեն ակնհայտ է, որ համավարակային հիստերիան սանձազերծել են համաշխարհային տնտեսության ներուժը սեփականացրած եւ վերջին կես դարում աշխարհում գերակայող առեւտրա-ֆինանսական ուժերը՝ քայքայելու համար աշխարհի բոլոր երկրների արտադրական ներուժը, լռեցնելու համար իրենց կեղեքիչ գործելակերպի դեմ ընդվզող ժողովուրդներին։ Արդեն պարզ է, որ դրա համար նրանք պատրաստեն օգտագործելու այդ հիստերիայով հարուցված վախը, եւ դրա քողի տակ գործադրելու մարդկանց կամքը ճնշող ժամանակակից տեխնիկական եւ կենսաբանական միջոցներ, այդ թվում՝ հետեւող համակարգեր եւ հապճեպ ստեղծված այսպես կոչված «պատվաստանյութեր»։

Հայաստանում դեպքերը ընթանում են է այն ֆոնի վրա, երբ անցած երկու տարիների ընթացքում ձեր ղեկավարած Կառավարությունը պարզորոշ կերպով անտեսել է ազգային բոլոր խնդիրները՝ մշակութային, տնտեսական, իրավաբանական՝ հօգուտ ապազգային խնդիրների լուծման։ Արդյունքում ձեր հռչակած ոչ մի նախաձեռնություն (բացի, որոշ չափով՝ աղբահանության խնդրի) հաջողությամբ չի պսակվել։

Այսօր անզեն աչքով տեսանելի է, որ դուք գտնվում եք ամենատարբեր կողմեր ձեզ մղող ուժերի ճնշման տակ։ Ընդ որում ուժերից շատերը, օգտագործելով ձեր անհետեւողական քաղաքականությունից արդարացի դժգոհությունը պարզապես ուզում են ռեւանշի հասնել, ներկայանալով աշխարհում առայժմ գերակայող առեւտրա-ֆինանսական ուժերին, որպես այդ ուժերին առավել հավատարիմ գործակալներ, ովքեր է՛լ ավելի լավ կտապալեն երկրում դեռ մնացած արտադրությունն ու գործարարությունը եւ տեխնիկական եւ ուժային բոլոր միջոցներով կլռեցնեն դժգոհներին։ Եւ դուք օրըստօրե է՛լ ավելի խստացնելով սահմանափակումները կարծես մրցում եք այդ ուժերի հետ․ ով ավելի մեծ սահմանափակումներ կառաջարկի։ Սահմանափակումներ, որոնք, ինչպես պնդում են բազմաթիվ անվանի բժիշկ մասնագետներ, ոչ մի կապ չունեն բժշկական պահանջների հետ, այլ միայն սահմանափակում են մարդկանց աշխատելու հնարավորությունները, իսկ երբեմն պարզապես ստորացուցիչ են եւ խախտում են մարդու եւ քաղաքացու տարրական իրավունքները։

Սակայն ժամանակն է կողմնորոշվելու։ Այո, առեւտրա-ֆինանսական ուժերը այսօր դեռ զորեղ են, իրենք վերահսկում են ԶԼՄ-ների զգալի մասը, տնտեսական եւ կրթական համակարգերը, բայց ազգերի եւ անհատների ազատությունների համար մղվող պայքարում նրանք հեռանկարներ չունեն, քանի որ գործում են բնական տնտեսագիտական օրենքներին հակառակ։ Աշխարհի ազգերը վերականգնելու են համաշխարհային տնտեսության հավասարակշռությունը՝ վերադարձնելով ֆինանսական ոլորտին իրեն վայել՝ տնտեսությունը սպասարկող, այլ ոչ թե՝ գլխավորող ոլորտի դերը։

Պարոն Վարչապետ։ Անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ առկա փակուղուց, կտրելով համավարակի հիստերիայով պայմանավորված արատավոր շրջանը։ Դուք դեռ ունեք բավարար քանակով կողմնակիցներ եւ արհեստականորեն ներարկված սարսափին չենթարկված, բանականությունը չկորցրած ժողովրդի զանգվածը (իսկ այն գերակշիռ մասն է կազմում, ինչ տպավորություն էլ փորձեն ստեղծել տեղեկատվական դաշտը ուղղորդողները) կսատարի ձեզ։

Անհրաժեշտ է․

  1. Անհապաղ վերացնել անխտիր բոլոր տեսակի դրսից եւ ներսից պարտադրվող սահմանափակումները, պայմանավորված այսպես կոչված «համավարակի» (իսկ իրականում՝ սովորական սեզոնային շնչառական վարակի) դեմ, իբր, «պայքարով»։ Ներառյալ՝ դիմակներ կրելու նվաստացուցիչ եւ առողջապահական տեսակետից անօգուտ եւ նույնիսկ՝ վտանգավոր պարտադրանքները, ինչպես նաեւ դադարեցնել տարբեր տեսակի քարոզները․ զգույշ լինելու, չշփվելու, հեռավորություն պահպանելու եւ այլն․ յուրաքանչյուր կիրթ մարդ ինքը գիտի հիվանդության դեպքում վարքագծի տարրական կանոնները։ Պետք չէ երեսպաշտորեն ձեւացնել, թե իշխանություններն ավելի շատ են մտահոգված մեր հարազատների առողջությամբ, քան մենք։
  2. Առողջապահական հարցերը քննարկել՝ բացառապես բժիշկ մասնագետների խորհրդատվությամբ, բացառելով վիճակագրության եւ համաճարակաբանության տեսակետից անհեթեթ, եւ միաժամանակ՝ լայն զանգվածների շրջանում սոսկ խուճապ առաջացնող թվերով ձեռնածությունները։ Ապահովել այլ, ոչ թոքաբորբային հիվանդների կանոնավոր սպասարկումը։
  3. Անհապաղ հայտարարել Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական անկախության մասին եւ միջոցառումներ սկսել, ուղղված տուժած արտադրությունների եւ ծառայությունների աջակցմանն ու վերականգնմանը։
  4. Քաղաքական եւ տղամարդկային ուժ գտնել եւ հեռացնել պաշտոններից երկու առավել օդիոզ նախարարներին, ովքեր բացահայտորեն ներկայացնում են արտաքին ապազգային ուժերը․ այն է՝ առողջապահության եւ կրթության նախարարներին։ Ինչպես նաեւ՝ ֆինանսական բլոկի բոլոր ղեկավարներին․ գալիք տնտեսական նոր պայմաններում անհրաժեշտ են լինելու տեղական խնդիրների լուծմանը կողմնորոշված մասնագետներ։
  5. Դադարեցնել անդամակցությունը համաշխարհային առեւտրա-ֆինանսական ուժերի գործիքը դարձած ԱՀԿ-ին։
  6. Անհապաղ գործընթաց սկսել վերադարձնելու համար Հայաստանի կառավարումը նախագահական եղանակի՝ նվազագույնի հասցնելու համար արտաքին միջամտությունները Հայաստանի ներքին կյանքին։

Հաշվի առնելով աշխարհում ընթացող զարգացումների արագությունները, չի բացառվում, որ կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ է մնացել»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal