Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հիվանդանոցային համակարգ ունենալը դեռ չի նշանակում առողջապահական համակարգ ունենալ. Դավիթ Գալստյան

INTERVIEW

Համաճարակը բոլոր երկրների համար ծայրահեղ մարտահրավեր է, որին դիմադրում են բոլոր երկրները: Նրանք, որոնք ունեն անհրաժեշտ կառավարչական և համաճարակաբանական հմտություններ և ներուժ, համավարակի դեմ պայքարում գրանցում են նվազագույն կորուստներ: Ուստի, նման մարտահրավերի դեմ պայքարը ներառում է երկու խումբ միջոցառումներ, առաջինը՝ կառավարչական, որը երկիրը արտակարգ ռեժիմում կառավարելուն է վերաբերում և երկրորդը՝ համաճարակաբանական, որն արտակարգ ռեժիմում առողջապահական գործառույթներ իրականացնելու կարևորագույն պայմանն է: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:


- Պարոն Գալստյան, աշխարհին պատուհասած կորոնավիրուսային համաճարակի տարածումից առաջ արդեն իսկ պարզ էր, որ ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Արցախը չեն շրջանցելու համավարակը: Մինչ այն կհասներ մեր տարածաշրջան, բնական է, հարկավոր էր որոշակի նախապատրաստական քայլեր ձեռնարկել: Որպես քաղաքական ուժ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ձեր կուսակցության կողմից:


- Դեռևս 2020 թվականի մարտ ամսին, երբ Արցախում չկար կորոնավիրուսով վարակման ոչ մի գրանցված դեպք, Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմեց երկրի նախագահին և պահանջեցին հայտարարել արտակարգ դրություն, դադարեցնել ընտրարշավը և հետաձգել ընտրությունները: Ցավոք Արցախի իշխանությունների կողմից այն սրերով ընդունվեց։ Ընտրություններից 1 – 2 օր հետո Միրիկ գյուղում գրանցվեց առաջին դեպքը, իսկ պատճառը՝ Հայաստանից ժամանած Արցախի քաղաքացին էր, որը եկել էր ընտրության: Հատկանշական է, որ Հայաստանում նույնպես լուրջ չվերաբերվեցին այս մարտահրավերին և իրականացնում էին քարոզարշավ: Հետո միայն Աննա Հակոբյանը հասկացավ ու ներողություն խնդրեց հանրությունից, իրենց այդ մեղմ ասած չկշռադատված քայլի համար:


- Իսկ ի՞նչ ճանապարհով գնացին Արցախի իշխանությունները:


-Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագրով մեզ մոտ հայտարարվեց արտակարգ իրավիճակ։ Թե որքանով էր այդ հրամանագիրը սահմանադրական՝ այդ մասին մենք բաց նամակով դիմեցինք Արցախի Հանրապետության նախագին, որտեղ մանրամասն նշված է մեր դիտարկումները: Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ նախագահի այդ հրամանագիրը հակասում է ԱՀ Սահմանադրությանը և կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահին անհապաղ երկրում ստեղծել օրինականության մթնոլորտ և նախկին նախագահի գործող հրամանագիրը համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և վերադառնալ օրինական դաշտ։

 

- Իսկ ի՞նչ իրավիճակ է տիրում վարակի տաածվածության առումով և ինչօես են իշխանությունները պայքարում համավարակի դեմ:


- Ինչ վերաբերվում է համաճարակաբանական գործառույթների իրականացմանը, ապա այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Այստեղ պետք էր հենց սկզբից ընդունել, որ համաճարակաբանությունը գիտություն է և այդ խնդրով պետք է զբաղվեին համաճարակաբաները և երկրում դրության տերը հենց իրենք պետք է լինեն: Կարծում եմ, որ հենց սկզբից անհրաժեշտ էր ստեղծել Արցախից, Հայաստանից և արտերկրից անվանի, փորձառու մասնագետների աշխատանքային խումբ, որոնք կնախանշեին այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է իրականացվեին: Այս պարագայում հանրությունը է՛լ ավելի հանգիստ և հավատով կընդուներ նոր իրողությունը: Բայց, ցավոք, հիմա ամեն մեկը դարձել է համաճարակաբան: Իմ կարծիքով, սակայն,  պրոցեսները միայն Արցախով, Հայաստանով պետք չէ դիտարկել, քանի որ սա համաշխարհային պանդեմիա է: Բազմիցս ահազանգել ենք, որ մեզ մոտ առողջապահական համակարգը կաղում է, և հիվանդանոցային համակարգ ունենալը դեռ չի նշանակում առողջապահական համակարգ ունենալ: Իրականում, մենք չափման գործիքակազմ չունենք, հասկանալու և գնահատելու համար, թե որքանով է մեր հանրային առողջությունն ամուր, որքանով ենք կարողանալու դիմակայել համաճարակներին: Ուստի այս պայմաններում դժվար է որևէ գնահատական տալը և կանխատեսումներ անելը: Սակայն, ավելի ծանր է վիճակը Հայաստանում, որտեղ բնակչության մեծ մասը չի հավատում պաշտոնական լրահոսին և ցուցումներին, քանի որ 3 ամսվա ընթացքում բազմաթիվ իրարամերժ ցուցումներ եղան, որովհետև կարգավորող համակարգ չկար: Այս պարագայում Արցախի առողջապահական համակարգի պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, քանի որ Հայաստանը ավելի վատ վիճակում է:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal