Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս ամենը փաստում է, որ կառավարման ղեկը ճիշտ մարդու ձեռքում չէ»

INTERVIEW

Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը կարծում է, որ այս փուլում կարելի է փաստել բոլոր ոլորտներում առկա ձախողումների մասին: Ներկայիս կառավարումը գնահատելու համար, ամեն դեպքում, հետագայի համար տեղ է թողնում, բայց զուգորդելով իրականության մեջ առկա իրողությունները՝ այլ խնդիրներ է մատնանշում:

Կառավարման գլխավոր օղակում անորոշություն է. անձնակազմ, որը լքում է խորտակվող նավը

«Կադրերի և հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունն իր բացատրությունն ունի. ներկայիս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում տապալել է, իսկ կադրերը հեռանում են: Երբ ճգնաժամային իրավիճակում կադրերը լքում են կառավարման համակարգը, փաստը մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև նման փոփոխություն որևէ երկրում այս պահի դրությամբ չի նկատվում: 

Միայն մեր երկրում կարող էր նման պատկեր լինել, որովհետև երկրի կառավարման գլխավոր օղակում անորոշություն է և լուրջ կառավարում իրականացնելու խնդիր կա: Եվ այս իրավիճակում կարող ենք ականատես լինել մի երևույթի, երբ կարևորագույն կառույցների ղեկավարումը կարող են հանձնել երիտասարդ կադրերի, որոնք ո՛չ պրոֆեսիոնալիզմով, ո՛չ էլ կառավարման հմտություններով չեն փայլել: 

Ընդհանուր առմամբ, այստեղ սկսում է վտանգների բախումը: Ճգնաժամային իրավիճակում կառավարման համակարգը լքելը փաստում է, որ կառավարման ղեկը ճիշտ մարդու ձեռքում չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սերոբյանը՝ նկատելով, որ միգուցե այս ամենը փաստելը որոշ առումներով բնականոն կլիներ, եթե մենք չունենայինք արտակարգ դրություն ու համաճարակով պայմանավորված լուրջ մարտահրավեր: 

«Բայց խնդիրն այն է, որ մենք իսկապես վտանգավոր իրավիճակում ենք: Փաստենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ուժային կառույցների մի շարք ղեկավարներ արդեն երկրորդ անգամ են փոխվում: Մենք մինչ այս շատ պաշտոնանկություններ ու հրաժարականներ էլի ենք տեսել, որոնց թվում նաև պրոֆեսիոնալ կադրեր կային:

 Բայց չենք կարող հասկանալ այս ակտիվ փոփոխություններն իրականացնելու պատճառահետևանքային կապը, որովհետև ամեն ինչը հիմնված է իրավիճակային կառավարման վրա: 

Ի դեպ, պաշտոնանկ արվող կամ աշխատանքից ազատվելու դիմում գրող անձինք հաճախ որոշակի հիմնավորումներ են թողնում: Նրանցից ոմանք նաև համակարգի թերություններն են մատնանշում: Հարցն այն է, որ մասնագետները չեն զգում, որ կարող են պիտանի լինել այն կառավարման համակարգում, որն այսօր կա: 

Ըստ իս, մենք այս պահին, մեծ հաշվով, ականատես ենք լինում անձնակազմի, որը լքում է խորտակվող նավը: Եվ, այո, նավը խորտակվում է: Նախկինում այդքան ակնհայտ չէր սա, բայց հիմա անդունդն ավելի է խորացել ու խորտակումը հեռու ապագայում չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ազգային միասնության ճակատ ստեղծելն օրախնդիր է

Փորձագետի խոսքով, այս իրավիճակում բոլորի ուժերը մեկտեղելու փոխարեն իշխանությունն այլ վարքագիծ է դրսևորում:

«Իշխանությունը «փայլուն կերպով» պիտակավորում է հասարակությանը, քաղաքական համակարգի սուբյեկտներին և օբյեկտներին՝ նրանց բաժանելով նաև յուրայինների և ոչ յուրայինների: Եթե դեմ ես իշխանությունների քաղաքականությանը, ապա քեզ սպասում է քրեական գործերի մի խումբ, ինչպես նաև բանտարկություն, պաշտոնից ազատում, պիտակավորում, անձնական տվյալների հրապարակում: 

Հիշենք, որ համաճարակի սկզբնական փուլում քաղաքական ուժերի, գործիչների կողմից համախմբման կոչեր էին հնչում, որովհետև իրականում դրա անհրաժեշտությունը կա: Այսօր օրախնդիր է ստեղծել ազգային միասնության ճակատ»,-ասաց փորձագետը՝ շեշտելով, որ այդ միասնության ճակատն արդեն պետք է առանց այս իշխանության ձևավորվի՝ հաշվի առնելով թե՛ վերոնշյալ վարքագիծը, թե՛ արդեն բոլոր ոլորտներում առկա ձախողումները:

«Չկա մի ոլորտ, որն օրինակ բերելով՝ կարող ենք ասել, թե իշխանությունների վարած քաղաքականությունը բխում է օրակարգային հարցերից, և քայլերը տրամաբանորեն փոխկապակցված են միմյանց հետ: 

Կորոնավիրուսն անտեսանելի թշնամի է: Մենք պայքար ենք մղում անտեսանելի պատերազմում, բայց այդ պատերազմում համախմբում ու կոնսոլիդացիա ապահովելու անհրաժեշտության ուղղությամբ աշխատում է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմության ներկայացուցիչները, քաղաքացիները: 

Բայց չէ՞ որ իշխանությունից եկող քայլերն ու քաղաքականությունը պետք է նպաստեին, որ համախմբվեինք ու մի բռունցք դառնայինք: 

Այս պատկերի պատճառն այն է, որ իշխանությունը չի կարող տալ բազմաթիվ բնագավառներում առկա խնդիրների լուծումներն ու կարգավորումները: Եթե կարողանային, այս երկու տարիների ընթացքում գոնե կարող էին որոշակի փոփոխություններ իրականացնել, բայց, մեծ հաշվով, դրական փոփոխություններ իրականացնելու քաղաքական կամք չկա: 

Ու հաշվի առնելով նաև համաճարակը, այս իրավիճակում առավել ևս, հնարավոր չէ դրական փոփոխություններով ելք ապահովել: Եվ, կարծում եմ, կոնսոլիդացիայի հայտարարությունները տեսականից պետք է գործնական հողի վրա տեղափոխել»,-ընդգծեց Ս. Սերոբյանը:

Փորձագետը շեշտեց, որ իշխանությունը մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներ է օգտագործում ու փորձում դրանցով կերակրել հանրությանը. 

«Բայց փաստն այն է, որ իշխանությունը արդեն իսկ տապալել է կառավարումը, վարկանիշն ընկել է, քաղաքացիների վստահությունը նվազել է: Քաղաքացիների մեծամասնությունը ներկայիս իշխանություններին չի վստահում, որովհետև նույն համաճարակին ամենասկզբից շատ անլուրջ մոտեցան:

 

Հիմա քաղաքացիների նկատմամբ անհետևողական վերաբերմունք կա, առաջին դեմքի մակարդակով նաև մարդկանց լուսանկարներն են տարածվում: 

Որոշակի հմտություն ունեցող երկրի ղեկավարը կարո՞ղ է նման ձևով վարվել հանրության հետ, օգտագործել նման բառապաշար ու «բացիլ» անվանել ընդդիմախոսներին: Ես խիստ կասկածում եմ, որ քաղաքական ուժերը ցանկության նշույլ անգամ կունենան՝ համագործակցելու Նիկոլ Փաշինյանի և իշխանական թիմի հետ»:

Կրկեսի վերածած երկիրը չենք կարող ներողություններով փրկել

Նա ընդգծեց, որ բոլոր ձախողումներն ու գործընթացները լավագույնս են ցույց տալիս ներկայիս իշխանության իրական պատկերը:

«Եթե տեսնեինք, որ իրականում փոփոխությունների իրականացման քաղաքական կամք, օրենքի գերակայություն, օբյեկտիվության սկզբունքի պահպանում կա, կարող էինք ասել, որ ներկայիս իշխանությունների հետ կարելի է բանակցել և համատեղ այս ծանր իրավիճակից դուրս գալ: 

Բայց այդ կամքը չկա, ինչի ապացույցը բոլոր ոլորտներում առկա տապալումն է: Իրականում պարզապես իշխանությունը պահելու խնդիր կա. յուրաքանչյուր քայլից՝ սկսած ներողություններից, վերջացրած սրտաճմլիկ նյութերից ու ֆեյքային գրոհներից, երևում է, որ իշխանությունն ահասարսուռ իրավիճակում է: Այս խճանկարում չեղարկեցին նաև հանրաքվեն, որովհետև չկա քաղաքական դիսկուրսի ինչ-որ թեմա, որով քաղաքացիները կհավատային իշխանություններին ու «այո» կքվեարկեին: 

Վարկանիշի հստակ անկում է տեղի ունեցել, և Ն. Փաշինյանը չգիտի՝ հույսն ում վրա դնել: Սա է պատճառը, որ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություն է իրականացվում, պիտակավորվում է նաև հանրությունը, շոուներ կազմակերպելու համար վերաբացում են հին քրեական գործեր, որ էյֆորիկ դաշտը պահպանեն»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց՝ «ներողություն» ասելը ևս անիմաստ է այս դեպքում:

«Մի ամբողջ համակարգ տվեք ինձ, ես ձախողեմ այն, հետո գամ, ասեմ՝ կներեք: Ո՞վ կհավատա այդ տեքստերին: Զգացմունքային դաշտ են մտնում, որի իմաստը չկա: Նման վերաբերմունքն ավելի շատ զայրացնում է քաղաքացիներին: Զգացմունքային դաշտը կարելի է թողնել ռոմանտիկ հանդիպումների համար, մենք գործ ունենք երկրի ու կառավարման համակարգի հետ, որը կոմպետենտություն է պահանջում:

 Բայց այսօր պետական կառավարման համակարգի նկատմամբ լուրջ մոտեցում չկա: Եթե լրջություն լիներ, ներողությունների ականատես չէինք լինի: Այդ դեպքում ներողությունը հրաժարականի տեսքով կլիներ: 

Ձախողել ես որևէ ճյուղ, լքիր պաշտոնը ու թույլ տուր մասնագետներին իրական կառավարում իրականացնել: Ներողություններով երկիր չենք փրկում՝ կրկեսի վերածած երկիրը ներողություններով չենք կարող փրկել: Կառավարման համակարգը ևս ներողություններով չի գոյատևում»,-եզրափակեց Ս. Սերոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023