Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընտրության առաջ կանգնած չենք և չենք էլ կանգնի». Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման և հայ-իրանական հարաբերությունների մասին

INTERVIEW

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի խումբ երիտասարդներ օրերս ՀՀ դեսպանատան առջև այրել էին Իսրայելի դրոշը՝ այսպիսով բողոքելով Հայաստանի այն մտադրությունից, ըստ որի՝ պատրաստվում է ԹելԱվիվում ռեզիդենտ դեսպան նշանակել: Հիշեցնենք, որ Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը դեռ 2019 թ. սեպտեմբերին էր կայացրել:

Անդրադառնալով թեմային՝ իրանագետ Գոհար Իսկանդարյանը նախ ընդգծում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման հարցը քննարկելու սկզբնական փուլում մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները, ըստ էության, հաշվարկել են նման խնդիրների հնարավորությունը:

«Մենք գիտենք, որ Իրանի վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ թշնամական է, և այդ երկրներն այս պահին տարածաշրջանում բավականին լարված մթնոլորտում են գործում: Բայց, այնուամենայնիվ, քանի որ Հայաստանն Իրանի հետ բավականին սերտ հարաբերություններ ունի, ակնհայտ էր, որ նման դժգոհություններ լինելու են:

 Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ հարցի շուրջ ՀՀ ԱԳ ներկայացուցիչներն ի սկզբանե պետք է որ քննարկում ունենային Իրանի հետ: 

Իհարկե, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնել: Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, պետք է որ այս հարցի հետ կապված քննարկումներ լինեին Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Իսկանդարյանը:

Նա շեշտեց՝ վերոնշյալ բողոքի ակցիան բավականին փոքրաթիվ էր. «Մոտ 10-12 ուսանողներ են եղել, և որոշակի միջոցառում են իրականացրել, այրել Իսրայելի դրոշը: Զուգահեռ՝ որևէ հակահայկական ելույթներ չեն եղել, ինչն արձանագրվեց Իրանի մամուլում: Այնուամենայնիվ, այն, որ ուսանողները հայտնվել են դեսպանատան առաջ, և ակցիային արձագանքել է նաև մամուլը, վկայում է, որ ակցիան ԻԻՀ ղեկավարության որոշակի իմացությամբ է եղել:

 Նրանք երբեք չէին կարող առանց որևէ համաձայնության նման գործողություն իրականացնել Իրանում: Ես սպասում էի ՀՀ ԱԳՆ-ի կամ Իրանում ՀՀ դեսպանատան արձագանքին, որը և եղավ: Երեկ դեսպանատան կայքէջում տեղադրվեց արձագանքը, որի համաձայն՝ դեսպանը հանդիպել է արտաքին գերատեսչության նախարարության համապատասխան ներկայացուցչի հետ, քննարկել հարցը:

 Ընդգծվել է, որ նախկինում էլ են այդ հարցի շուրջ քննարկումներ ունեցել, ինչը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

 Ընդհանուր առմամբ, հստակ մեսիջներ են ուղղվել, համաձայն որոնց, Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումը որևէ կերպ չի ազդելու հայ-իրանական հարաբերությունների վրա: Առնվազն դեսպանատան տեղադրած նյութից հստակ նկատվում է, որ իրանական կողմը ընկալել է, թե ինչ է տեղի ունենում, և բացարձակապես սուր չի մոտենում հարցին: 

Այսինքն, մենք տեսնում ենք, որ աշխատանքներ տանելու պարագայում իրանական կողմը բավականին մեղմ է մոտենալու հարցին:

 Կարծում եմ՝ աշխատանքները պետք է շարունակվեն ամենօրյա ռեժիմով, որ Իրանի իշխանությունները մեկ վայրկյան անգամ կասկած չունենան, որ հայ-իսրայելական հարաբերությունները ինչ-որ կերպ կարող են ստվերել հայ-իրանական հարաբերությունները: Այն, որ նշված բողոքի ակցիան թույլատրվել է, ցույց է տալիս, որ Իրանում մտահոգություններ կային այդ առումով»:

Իրանագետը շեշտեց, որ դեսպանատան նախաձեռնությունը ողջունելի է, բայց աշխատանքները պետք է շարունակել. «Աշխատանքները, միևնույն է, պետք է շարունակվեն, որ նման իրադարձություններ այլևս տեղի չունենան: Այդ աշխատանքները հիմնականում պետք է պարզաբանման աշխատանքներ ենթադրեն, լինեն վստահեցումներ առ այն, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ կերպ միտված չի լինելու ընդդեմ Իրանի:

 Փաստացի այս ուղղությամբ աշխատանք տարվել է, բայց այն որոշակի խմբերի համար բավարար չի եղել: Սա այն գործն է, որը պետք է անդադար իրականացվի, որ հայ-իրանական հարաբերությունները որևէ կերպ չստվերվեն»

Իրանագետը շեշտեց՝ ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը չի կարող ստորադասել իր շահերը հանուն հարևան երկրի. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ խորացնենք հայ-իսրայելական հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ այն պետք է ի հաշիվ հայ-իրանական հարաբերությունների լինի»:

Գոհար Իսկանդարյանի խոսքով, այս պահին, համենայն դեպս, Հայաստանն ընտրության առաջ չէ:

«Կարծում եմ՝ ընտրության առաջ կանգնած չենք և չենք էլ կանգնի, որովհետև ԱԳՆ-ն ու դեսպանատունը բավականին ակտիվ են աշխատել: Այս պահի դրությամբ ընտրության հարց պարզապես չկա: Հաշվի առնելով դեսպանատան կայքէջում դրված վերոնշյալ արձագանքը՝ հարցը որոշակի կերպով հանգուցալուծվում է: 

Եթե հարցադրումներ ու խնդիրներ լինեն, այդ պարագայում կարող ենք խոսել ընտրության մասին: Այս պահին որոշակի համաձայնություն ու միմյանց հասկանալու միտումներ կան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal