Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անվստահության շերտերը, ցավոք, շատ են

ANALYSIS

Past.am

Հայաստանը շարունակվում է մխրճվել խորացող ճգնաժամի հորձանուտում։ Իսկ առկա առողջապահական և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ոչ միայն մեր երկրի ունեցած ներքին ներուժը, այլև փորձել աջակցություն ստանալ արտաքին աշխարհից։

Սակայն արտաքին աջակցություն ստանալու համար պետք է համամապատասխան աշխատանքներ տարվեն Հայաստանի գործընկեր երկրների հետ, որպեսզի նաև բարենպաստ արտաքին պայմաններ ստեղծվեն մեր երկրի համար։ Ու խոսքը մասնավորապես վերաբերում է մեր հիմնական գործընկերների՝ հատկապես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու հարցին։

Ընդհանուր առմամբ, շատ է խոսվել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո լավ օրեր չեն ապրում։ Եվ չնայած ՀՀ իշխանությունները անընդհատ հայտարարում էին, թե Ռուսաստանի հետ մեր գործընկերությունը «փայլուն» մակարդակի վրա է գտնվում, բայց դրանից հարաբերությունների բովանդակությունը չէր փոխվում։ Ավելին, ժամանակի ընթացքում բոլորիս աչքի առաջ հայ-ռուսական հարաբերություններում անվստահության տարրերը շարունակում են խորանալ։

 Հետաքրքական է, որ դեռևս 2019 թվականի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ 2020 թվականի առաջին կիսամյակում պաշտոնական առաջին այցով մեկնելու է Ռուսաստան, սակայն ՀՀ վարչապետի այցը ՌԴ այդպես էլ տեղի չունեցավ։

Չնայած մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Փաշինյանին հրաժարվել են պաշտոնական այցով ընդունել Մոսկվայում, այնուամենայնիվ, իշխանությունները փորձեցին ներկայացնել, թե վարչապետի այցի տեղի ունենալը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։

Եվ ահա, պատեհ առիթ է ստեղծվել, որպեսզի ՀՀ վարչապետը կատարի իր երկար սպասված  պաշտոնական այցը և հանդիպի ՌԴ նախագահի հետ, քանի որ ռուսական կողմի հրավերով Փաշինյանը հրավիրված է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։

 Սակայն տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ դեռևս Փաշինյան-Պուտին պաշտոնական հանդիպման շուրջ որևէ պայմանավորվածության մասին խոսք անգամ չկա։ Եվ հայ-ռուսական հարաբերություններում անվստահության կուտակման մասին է վկայում այն հանգամանքը, որ տարբեր հարցերի շուրջ կողմերը չեն կարողանում փոխադարձ շահավետ լուծումների հասնել։

 Այսպես, օրինակ՝ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը հրաժարվում է հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներոմ տրամադրված վարկի մի մասից։ Եվ դա այն դեպքում, երբ 270 մլն դոլար վարկի մեծ մասը՝ 200 մլն դոլարը, արդեն ծախսված է, և խոսքը արդեն մնացած մասին է վերաբերում, ու վարկի մարման երկարաձգման հարց է առաջացել։

 Այնուամենայնիվ, հայկական կողմը ռուսական գործընկերների հետ հատուկ և նուրբ աշխատանք տանելու արդյունքում հնարավորություն ուներ հասնել այն կետին, որ ռուսական կողմը համաձայներ վարկի՝ Հայաստանին ավելի ձեռնտու պայմանների հետ։ Նույնը վերաբերում է նաև գազի գնի թեմային, որը ավելի շատ պետք է դիտարկել նաև որպես քաղաքական հարթության վրա։

 Եթե Հայաստանը ավելի ճկուն դիվանագիտական քայլեր ձեռնարկեր, միգուցե ռուսական կողմը համաձայներ, կորորոնավիրուսային ճգնաժամը հաշվի առնելով, գազի սակագինը նույնը թողել։ Փոխարենը գոնե այս պահին խոսվում է, թե անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա, սակայն, ըստ երևույթին, այն կթանկանա խոշոր սպառողների համար, իսկ դա առանց այն էլ ներկայիս ճգնաժամային իրավիճակում իր հերթին կհանգեցնի թանկացումների շղթայական ռեակցիայի։ Այնպես որ, ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունեն։

 Արթուր Կարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal