Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ իշխանությունները գործընկեր երկրների հետ հարաբերությունները փչացնելու հատուկ «տաղանդ» ունեն

ANALYSIS

Յուրաքանչյուր պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացման և անվտանգության ապահովման տեսանկյունից արտաքին քաղաքականությունը էական նշանակություն ունեցող գործոն է։ 

Դրան գումարվում է այն հանգամանքը, որ մեր երկիրը, լինելով բնակչության թվաքանակով և չափերով փոքր, գտնվում է բարդ և բազմաթիվ խնդիրներով լի տարածաշրջանում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ թշնամական արտաքին քաղաքականություն են բանեցնում Հայաստանի նկատմամբ։ 

Ուստի այս հանգամանքից ելնելով՝ Հայաստանն ուղղակի պարտավոր է ճկուն և մշտական ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

 

Բոլորովին պատահական չէ, որ հանրային հատուկ քննարկումների առարկա են դառնում արտաքին քաղաքականությանը և դրա գործիք համարվող դիվանագիտական աշխատանքի թերացումներին վերաբերող հարցերը։ 

Ինչպես ասում են, երկրի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Այսինքն՝ պետությունը պետք է հզոր ներքաղաքական բազա ունենա, որի վրա կկառուցվի արտաքին քաղաքականությունը։

Սակայն երկու տարի է, ինչ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը ոչ առաջնային նշանակություն են ստացել, և բանն անգամ հասել է նրան, որ վարչապետի ձեռքբերումների մասին վկայող 100 փաստերի մեջ արտաքին քաղաքական ձեռքբերումները արտացոլում չեն գտնում։ Որովհետև պարզապես չկան:

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում էր աշխարհին ներկայանալ հեղափոխության բրենդով։ Վերջինս կարծում էր, որ եթե հեղափոխություն է տեղի ունեցել, և իր գլխավորությամբ ձևավորվել է ժողովրդի ժամանակավոր, շատ ժամանակավոր վստահությունը վայելող իշխանություն, ապա դրսում իրեն պետք է գրկաբաց ընդունեն։ 

Բայց դա տեղի չունեցավ, և վերջինս արտաքին քաղաքական օրակարգ ձևավորելու և առաջնահերթությունները որոշելու փոխարեն հայտնվեց ներքաղաքական խնդիրների տեղապտույտի մեջ։

Այդուհանդերձ, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները շարունակվում են նախկին տարիներից եկող իներցիայով, իսկ իշխանությունները գործընկեր երկրների հետ հարաբերություններում ռեալ առաջընթաց գրանցելու փոխարեն փորձում են ներկայացնել, թե, ի տարբերություն նախկինների, իրենք արտաքին հարաբերություններում առաջ են մղում մեր երկրի «ինքնիշխանության» սկզբունքը՝ այդպիսով նպատակ ունենալով ներքաղաքական դիվիդենտներ շահել։

Բայց Հայաստանը տեղին-անտեղի իր «ինքնիշխանությունը» ցույց տալու հետ, ինչն, իհարկե, կարևոր հանգամանք է, պետք է աշխատի շահերի համադրման և փոխշահավետության սկզբունքների վրա։ Եվ պատահական չէ, որ արտաքին հարաբերությունների մի շարք ուղղություններով Հայաստանը խնդիրներ ունի։

Բազմաթիվ փաստեր են վկայում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ անվստահության խորացման մասին։ Առաջընթաց չի նկատվում նաև եվրոպական ուղղությամբ։ 

Իսկ օրերս Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների ընդգծված հակահայկական հայտարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանի իշխանությունը չունի եվրոպական կառույցների հետ աշխատելու ունակություն: 

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին խոսելն ուղղակի անիմաստ է, քանի որ արդեն երկու տարի է անցել, սակայն այս երկրի հետ Փաշինյանը շփվում է բացառապես այդ երկրի ամենացածր մակարդակը ներկայացնող ներկայացուցիչների հետ, և ոչ մի հանդիպում չի եղել գործող վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Թեև բարեկամական Չինաստանի հետ փոխգործակցության խորացման հարցում որոշակի տեղաշարժ չկա, բայց իշխանությունները դեռ ժամանակ ունեն այդ երկրի հետ հարաբերությունները ևս փչացնելու համար։ Խնդիրն այն է, որ Հայաստանը վերջերս միացավ 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված է 29 երկիր: 

Ելնելով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարվածության առկա դինամիկայից՝ գրեթե կասկած չկա, որ ամերիկացիների կողմից սեղծված այդ դաշինքի գլխավոր թիրախներից մեկը լինելու է հենց Չինաստանը։ 

Ի՞նչ իմաստ կա, որ Հայաստանը հայտնվի երկու գերտերությունների շահերի բախման կիզակետում։ Ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները գործընկեր երկրների հետ հարաբերությունները փչացնելու հատուկ «տաղանդ» ունեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal