Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ պատ­մու­թյան մեջ նաև իր ան­վան Սահ­մա­նադ­րու­թյուն մնա

ANALYSIS

Իշխանափոխությանը հաջորդած երկու տարվա ընթացքում սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին շատ է խոսվել։ Մասնավորապես իր ելույթներում այս թեման անընդհատ շոշափում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սկզբնական շրջանում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների թեման կապում էր սուպերվարչապետական համակարգը վերացնելու անհրաժեշտության հետ։ 

Վերջինս կարծում էր, թե Սահմանադրությամբ վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորություններ և լծակներ են կուտակված՝ ի հաշիվ իշխանության այլ մարմինների։

 

Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հասկացավ, որ իր կողմից բնորոշված սուպերվարչապետական համակարգը շատ ձեռնտու է իր իշխանության ամրապնդման համար, որից հետո ինքը և իր թիմակիցները սկսեցին կտրուկ հերքել սուպերվարչապետական համակարգի գոյությունը՝ նշելով, թե ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։

Սակայն այս հարցում իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը էականորեն չազդեց նրանց՝ Սահմանադրությունը փոփոխելու մտադրության վրա։ Այս անգամ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կապվեց դատական համակարգի բարեփոխումների հետ։ 

Եվ պատահական չէ, որ դեռևս անցած տարվանից Փաշինյանն ընդգծում էր, թե ՍԴ-ի հարցը լուծելու համար իրենք գնալու են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ 

Սակայն քանի որ Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծի ձևավորումը ժամանակատար գործընթաց է, դրա համար ՍԴ գործող կազմի փոփոխության հարցը Սահմանադրության ընդամենը մեկ դրույթի փոփոխության անվան տակ դրվեց հանրաքվեի։

Բայց ապրիլի 5-ի հանրաքվեի ձախողումից հետո ՍԴ-ն և դատական համակարգը վերակազմավորելու համար հիմնական ճանապարհը մնում է համընդհանուր սահմանադրական փոփոխությունների իրականացումը կամ, այլ կերպ ասած, նոր Սահմանադրության ընդունումը։

Թերևս սրանով է պայմանավորված, որ խորացող կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման հարցերը թողած՝ վարչապետը մասնակցում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին և հայտարարում, թե մեզ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։

Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը կամ մնացել են սոցիալական ու առողջապահական խնդիրներին դեմհանդիման, իսկ վարչապետը այս նեղ իրավիճակում նոր Սահմանադրության թեմա է առաջ մղում, որը հանրությանն այս պահին հետաքրքիր չէ։

Բնական հարց է ծագում՝ եթե գործող Սահմանադրությունն այդքան անընդունելի էր, ապա ինչո՞ւ էր Փաշինյանը երկու տարի պաշտոնավարում այդ Սահմանադրության առկայության պայմաններում։ Չէ՞ որ կարող էր իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությամբ հանդես գալ։

Ու հետաքրքրական է, որ ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը դիտարկում է նաև ներդրումների ներգրավման լույսի ներքո։ 

Վերջինս սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին ունեցած իր ելույթում օտարերկրյա ներդրումների ներգրավման խնդիրը կապեց նոր Սահմանադրությամբ նախատեսվող դատական համակարգի բարեփոխման հետ։

 

Բա եթե իշխանությունները գիտեին, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով կարող են մեծ ներդրումների հոսք ապահովել, ապա ինչո՞ւ Փաշինյանն այդ գործընթացը ավելի վաղ չէր նախաձեռնում, որպեսզի զարգացնի տնտեսությունը։

Այս տեսանկյունից մենք ունենք դառը փորձ, որովհետև կար ժամանակ, երբ նա հայտարարում էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան, քանի որ քաղաքական անորոշություններն արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, բայց դրանից հետո ևս Հայաստանը շարունակեց մնալ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունից դուրս։ 

Հիմա ընդհանրապես ամեն ինչ տապալած «քայլողները» որոշել են հերթական մեղավոր գտնել։

Իսկ իրականում երևի թե Փաշինյանը միայն մեկ նպատակ կարող է ունենալ, որ պատմության մեջ մի Սահմանադրություն էլ իր անունով մնա:

Արթուր Կարապետյան 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal