Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ըն­դու­նե­լու­թյան անվ­ճար և վճա­րո­վի տե­ղեր, ուս­վար­ձի չափ. ինչ պատ­կեր ունենք ԵՊՀ-ում և ՀՃՀԱՀ-ում

SOCIETY

Ընդունելության քննություններին հաշված օրեր են մնացել, ինչպես ամեն ինչ, մեր երկրում դրանք ևս անցկացվելու են արտակարգ դրության պայմաններում:

«Փաստը» որոշեց իր ընթերցողներին ներկայացնել ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2020/2021 ուստարվա ընդունելության քննությունների տեղերի և ուսման վարձաչափերի ցանկը՝ առանձնացնելով, թե որ մասնագիտության դեպքում քանի վճարովի ու անվճար տեղ կա, և որքան է կազմում ուսման վարձը: Եվ այսպես՝ սկսենք մայր բուհից:

Ընդունելության տեղերը հետևյալ կերպ են դասակարգվել՝ ընդհանուր առմամբ անվճար տեղերը 375-ն են, 2311-ը՝ վճարովի: Առանձնացրել ենք մի քանի կրթական ծրագրեր՝ առաջնորդվելով դրանց նկատմամբ դիմորդների պահպանվող և մարող հետաքրքրությամբ: Բացի դա, գնահատման և թեստավորման կենտրոնի կայքից պարզել ենք, թե որ ծրագրի դեպքում տվյալ պահին քանի դիմորդ ունենք: Եվ այսպես: 

«Մեխանիկա» կրթական ծրագրի դեպքում նախատեսվել է 5 անվճար, 15 վճարովի տեղ, ուսվարձը կազմում է 500 հազար դրամ: 20 տեղի համար այս պահի դրությամբ հայտ է ներկայացրել 7 դիմորդ: 

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի համար նախատեսվել է 36 անվճար, 180 վճարովի տեղ, արդեն իսկ դիմել է 451 դիմորդ, տարեկան ուսվարձը կազմում է 700 հազար դրամ: «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» ծրագրի դեպքում նախատեսվել է 15 անվճար, 5 վճարովի տեղ, արդեն իսկ դիմել է 8 հոգի, ուսվարձը կազմում է 500 հազար դրամ: 

«Սննդի անվտանգություն» ծրագրի դեպքում նախատեսված է 4 անվճար, 21 վճարովի տեղ, դիմողների թիվը 8-ն է, ուսվարձը 500 հազար դրամ է: «Սերվիս» ծրագրի դեպքում ԵՊՀ-ն ունի 4 անվճար, 65 վճարովի տեղ, ուսվարձը կազմում է 650 հազար դրամ, դիմել է 163 դիմորդ: «Հնագիտություն և ազգագրություն» ծրագրի դեպքում կա 3 անվճար, 22 վճարովի տեղ, ուսվարձը կազմում է 500 հազար դրամ, կա 13 դիմորդ: 

«Միջազգային հարաբերություններ» ծրագրի դեպքում շատ են ոչ միայն վճարովի տեղերը, այլ նաև դիմորդների թիվը: Նախատեսված է 2 անվճար, 122 վճարովի տեղ, տարեկան ուսվարձը 780 հազար դրամ է, դիմորդների թիվը՝ 254: «Փիլիսոփայություն» ծրագրի դեպքում կա 4 անվճար տեղ, 25 վճարովի, ուսման վճարը 500 հազար դրամ է, դիմորդների թիվը՝ 9: «Լրագրություն» ծրագրի դեպքում ընդունելության տեղերը 65-ն են, իսկ դիմորդների թիվն արդեն իսկ կրկնակի է: 

Նախատեսված է 4 անվճար, 61 վճարովի տեղ, ուսվարձը 500 հազար դրամ է, կա 134 դիմորդ: Հետաքրքիր պատկեր ունենք «Կրոնագիտություն» կրթական ծրագրի դեպքում, երբ նախատեսվել է 3 անվճար, 17 վճարովի տեղ, ուսման վարձը կազմում է 500 հազար դրամ, այս պահի դրությամբ կա երկու դիմորդ: «Աստվածաբանություն» ծրագրի դեպքում պատկերն այլ է դիմորդների քանակով, տեղերը 20-ն են՝ 4 անվճար և 16 վճարովի, արդեն կա 11 դիմորդ, ուսման վարձը 500 հազար դրամ է: 

Հավելենք, որ Երևանի պետական համալսարանում (չենք դիտարկում մարզային մասնաճյուղերը.-խմբ.) ուսման վարձի նվազագույն շեմը 500 հազար դրամ է, առավելագույնը՝ մեկ միլիոն դրամը: Խոսքը «Իրավագիտություն» կրթական ծրագրի մասին է, որի ընդունելության տեղերը 140-ն են՝ 2 անվճար և 138 վճարովի, դիմել է 502 հոգի: 

Հաջորդը դիտարկենք՝ ինչ պատկեր է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՀՃՀԱՀ): Ընդհանուր առմամբ համալսարանում 82 անվճար և 1385 վճարովի տեղ կա: «Ճարտարապետություն» կրթական ծրագրի դեպքում նախատեսված է 12 անվճար, 150 վճարովի տեղ, ուսվարձը 660 հազար դրամ է, դիմորդների թիվը 177:

«Դիզայն» կրթական ծրագրի դեպքում, որն իր մեջ ներառում է երեք ծրագիր, նախատեսված է 12 անվճար, 310 վճարովի տեղ, ուսվարձը կազմում է 504 հազար դրամ, դիմորդների թիվը 192:

«Շինարարություն» կրթական ծրագրի դեպքում, որն իր մեջ մի քանի մասնագիտացումներ է ներառում, նախատեսվել է 34 անվճար, 430 վճարովի տեղ, դիմել է 68 հոգի: 

Ուսվարձը բոլոր մասնագիտացումների մասով կազմում է 590 հազար 400 դրամ: «Քաղաքային տնտեսություն» կրթական ծրագրի մասնագիտացումների մասով կա 8 անվճար, 80 վճարովի տեղ, դիմել է ընդամենը 18 դիմորդ, ուսվարձը կազմում է 590 հազար 400 դրամ: 

«Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» ծրագրի դեպքում նախատեսված է 4 վճարովի, 50 անվճար տեղ, ուսվարձը կազմում է 450 հազար դրամ, այս կրթական ծրագրի համար դիմել է 4 անձ:

«Ինֆորմատիկայի» համար նախատեսված է 5 անվճար, 70 վճարովի տեղ, դիմել է 23 անձ, ուսվարձը կազմում է 480 հազար դրամ: «Տեղեկատվական համակարգեր»-ի դեպքում նախատեսված է 5 անվճար, 70 վճարովի, դիմել է 23 դիմորդ, ուսվարձը 504 հազար դրամ է: 

«Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» ծրագրերի դեպքում ՃՇՀԱՀ-ում անվճար տեղեր չկան, համապատասխանաբար կա 130 և 45 վճարովի տեղ, որոնց համար այս պահին դիմել է ընդհանուր 24 դիմորդ, ուսվարձը կազմում է 522 հազար դրամ: «Զբոսաշրջություն» ծրագրի դեպքում նախատեսված է 2 անվճար, 50 վճարովի տեղ, 35 անձ դիմել է այս տեղերի համար, ուսվարձը 480 հազար դրամ է:

Նշենք նաև, որ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսման վարձի նվազագույն շեմը կազմում է 450 հազար դրամ, ամենաբարձրը՝ 660 հազար դրամ:

Հավելենք, որ նյութի հրապարակումից հետո հնարավոր են որոշակի փոփոխություններ ներկայացված հայտերի քանակի հետ կապված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal