Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ­քա­նո՞վ կա­րող է վնաս կրել Հա­յաս­տա­նի վար­կա­յին պատ­մու­թյու­նը

ANALYSIS

Ատոմային էներգետիկան Հայաստանի էներգետիկ անկախության կարևորագույն բաղադրիչներից է: Արդի տարիֆագոյացման պայմաններում հստակ ձևավորվել է ատոմային էներգետիկայի մրցունակության բարձրացման միտումը: Դա պայմանավորված է ատոմակայանների շահագործման արդյունավետության բարձրացմամբ:

Սակայն հարկ է նշել, որ հայկական ատոմակայանը, Հայաստանի համար էներգետիկ անկախության հարց լուծելուց բացի, ունի կարևոր ռազմավարական նշանակություն։ 

Եվ պատահական չէ, որ որոշ արտաքին դերակատարների կողմից դրվում է հայկական ատոմակայանը փակելու թեման, իսկ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում ներկայացնում են, թե Մեծամորի ատոմակայանը, որը միակն է տարածաշրջանում, իրենից մեծ սպառնալիք է ներկայացնում։

Մեծամորի ԱԷԿ-ը Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն է, որը սկսել է կառուցվել 1969 թ.-ին։ Այն բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ.-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ.-ի հունվարի 5-ին։ 

Ներկայումս իրականացվում է մինչև 2027 թ. ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

 

Եվ հայկական ատոմակայանի գործունեությունը մինչև 2027 թվականը երկարացնելու նպատակով ՌԴ-ն 2015 թվականից Հայաստանին տրամադրել է 270 մլն դոլար վարկ, 30 մլն դոլար էլ անհատույց՝ որպես տեխնիկական աջակցություն։ Ընդ որում՝ վարկը տրամադրվել է ցածր՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

Ու այս ֆոնին անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման նպատակով հատկացված ռուսական վարկից հրաժավելու և «սեփական միջոցներից» բյուջետային վարկ տրամադրելու որոշումը։ 

Ըստ էության, կառավարությունը դրանով հրաժարվում է ռուսական վարկից, երբ արդեն այդ վարկի մեծ մասը՝ 270 միլիոն դոլարից 200 միլիոնը, արդեն ծախսվել է։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ռուսական վարկը իր պայմաններով այնքան էլ հարմար չի, դրա համար էլ հրաժարվում են այդ վարկի մի մասից։ Իսկ ի՞նչ է առաջարկում կառավարությունը դրա փոխարեն։

Նախատեսվում է անհրաժեշտ գումարը ներգրավել Հայաստանի միջոցներից, և այդ նպատակով ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: 

Ուշագրավն այն է, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են ավելի բարձր տոկոսադրույքով (օրինակ՝ միջազգային շուկայում մեր պարտատոմսերը տեղաբաշխված են մոտավորապես 8 տոկոս տոկոսադրույքով), քան ռուսական վարկով տրամադրված 3 տոկոս տոկոսադրույքն է։ 

Ըստ էության, ստացվում է այնպես, որ ատոմակայանի համար ներքին միջոցներ ներգրավելու դեպքում Հայաստանը ընկնելու է լրացուցիչ ֆինանսական բեռի տակ։ 

Բացի այդ, հարց է առաջանում նաև, թե ինչպե՞ս տեղաբաշխված պարտատոմսերը կսպառվեն՝ կապված տնտեսական ճգնաժամի իրողության հետ։ Խնդիրն այն է, որ մարդիկ և կազմակերպությունները փորձում են անցնել խնայողական ռեժիմի և ավելորդ գումարներ չունեն ակտիվներ ձեռք բերելու համար։

Իհարկե, մասնագիտական որոշ շրջանակներ կարծիք են հայտնում, որ գուցե մերոնք էժան փող են գտել: Սակայն ռուսական վարկից հրաժարվելը ինչ-որ իմաստով կարող է վնասել ՀՀ-ի վարկային պատմությանը և հաշվի առնվել հետագայում Հայաստանին վարկեր հատկացնելու հարցում։ 

Այս ամենը նկատի ունենալով՝ կասկածի տեղիք է տալիս կառավարության կողմից ռուսական ցածր տոկոսադրույքով վարկից հրաժարվելու մոտիվացիան։

 

Նկատենք նաև, որ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու նպատակ ունի, որի մասին ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարվել է։ Եվ այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու հիմնական ուղղություններից մեկը կարող է լինել հենց Ռուսաստանը, որը տարբեր երկրներում ատոմակայաններ կառուցելու մեծ փորձ ունի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal