Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մենք ավելի խորը փոսի մեջ ենք հայտնվելու, որից դուրս գալն ավելի դժվար է լինելու»

INTERVIEW

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը ներհայաստանյան իրավիճակի, մասնավորապես քաղաքական ու իրավական հարթություններում առկա խնդիրները դիտարկում է երկու տարի առաջ տեղի ունեցած զարգացումների տրամաբանության ներքո:

«Նախևառաջ պետք է խոսեմ արմատի մասին, ինչի մասին քիչ են խոսում: Հեղափոխությունն ինքնին հակադրվում է ժողովրդավարությանը, հակադրվում է բազմակարծությանը, հակադրվում է որևէ այնպիսի զարգացման, որոնք հակասում են իշխանության եկած խմբի պատկերացումներին: Մենք քիչ ենք ուզում դրան անդրադառնալ, բայց խնդիրն այստեղից է սկսվում: 

Բազմակարծություն, բազմակուսակցություն, տարբեր մոտեցումներ, այդ ամենն ընդունված չեն հետհեղափոխական ժամանակահատվածներում: Այս առումով մենք կարող ենք դիտարկել պատմության ցանկացած պահ, որը հաջորդել է հեղափոխություններին: Հիմա այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, այսպես կոչված, հեղափոխության ու հեղափոխական մեթոդների արտացոլումն է, և մենք չպետք է զարմանանք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանում առկա ընթացքի վերաբերյալ հասարակագետների ուսումնասիրությունների կարիքը կա:

«Որովհետև ստացվում է, որ մենք շատ լավ կատարում ենք իշխանության սցենարով նախատեսված դերակատարությունը: Ամեն անգամ կոնկրետ սյուժե ենք քննարկում, ամեն անգամ մի թարմ դրվագ: Սրա հետևանքով մենք ավելի խորը փոսի մեջ ենք հայտնվելու: Սա ոչ թե շրջապտույտ է, և մենք վերադառնում ենք ինչ-որ կետի, որից դեպի ժողովրդավարություն ենք շարժվել, այլ պտույտ է, որով ավելի խորը փոսի մեջ ենք հայտնվում: Այն, ինչ տեղի է ունենում, մեզ ավելի խոր անդունդ է տանում, որից դուրս գալն ավելի դժվար է լինելու: 

Մեզ մոտ այսօր խմբապետություն է, որովհետև մեզ խոստացել էին, որ որևէ իզմ չի լինելու, և, ինչպես իրենք են ճիշտ գտնում, այդպես էլ անելու են: Սա է խնդիրը: Այն, ինչ 2 տարի տարի կա, դրանով է բացատրվում: Ի՞նչ իրավական գործընթացների մասին է խոսքն այս պայմաններում, երբ անտեսվում են ոչ միայն ՀՀ նորմերը կամ կիրառվում են զուտ ընտրովի, այլ անտեսվում են միջազգային իրավունքի սկզբունքները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, իշխանությունների տարանջատմանը: Իշխանական խումբը որևէ առումով այլակարծություն չի ընդունում: Ու երբ անգամ գրագետ մոտեցումներ են հնչում, անմիջապես իշխանական խմբից, մասնավորապես վարչապետի կողմից հնչեցվում է «ժողովրդի թշնամի» եզրույթը: 

Մարդու իրավունքների և, առհասարակ, կառավարման բոլոր աքսիոմները ամբողջովին խեղաթյուրվել են: Իրավունքը ամբողջովին կա՛մ անտեսվում է, կա՛մ օգտագործվում է ընտրովի, կա՛մ պարզապես նոր օրենքներ են գրվում, նորմեր են ընդունվում, որոնցով կոտնահարվեն մարդու իրավունքները: Լավագույն օրինակը հավաքների արգելքի մասին նորմն է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով նշված խնդիրները՝ այդ համատեքստում Լ. Ալավերդյանը նաև հասարակական հատվածում տարբեր մասնագետների կողմից իշխանությանը հարցեր ուղղելու անհրաժեշտության մասին է ընդգծում: Մինչ այդ՝ նա կարևորում է այդ առումով միասնական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Պետք է քննարկումներ լինեն, եթե չի ստացվում, ուրեմն նոր իշխանությունները հասել են իրենց ամենաառաջնային նպատակներին, որը ենթադրում է կառավարելի քաոս և քայքայող էֆեկտ՝ հասարակության մեջ: Մենք տարբեր ոլորտներում հրաշալի մասնագետներ ունենք: 

Կա՛մ մենք հասկանում ենք, կա՛մ չենք հասկանում: Առհասարակ, մարդու իրավունքները իրավունքի մեջ բարձր կատեգորիա են: Այդ բանալին օգտագործելով՝ ես կարողանում եմ տեսնել իրողությունը: Ու ես ափսոսում եմ, որ անգամ խեղաթյուրում են մարդու իրավունքների ամենակարևոր սկզբունքները: 

Օրինակը «բոլորը հավասար են» սկզբունքն է: Եթե բոլորը հավասար են, բոլորին պետք է փռել ասֆալտի՞ն: Հակառակը, եթե բոլորը հավասար են, պետք է բոլորին իրենց արժանապատվությունը չխախտելով վերաբերվել: 

Սա մեր Սահմանադրության նորմն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ սա այն կետը չէ, որը մեզ այսօր հույսեր կներշնչեր, մինչդեռ ապրելու մեթոդների հիմքում պարզաբանելը, չվիրավորելով հակադրվելը պետք է լինի:

«Ի վերջո, պետք է հստակեցնել, որ պետությունը և երկիրը որևէ իշխանական ուժի չի պատկանում: Բայց կարելի՞ է արդյոք ժողովուրդ եզրույթն այդքան օգտագործելով՝ տապալել ազգ հասկացությունը: Ի դեպ՝ դա տեղի է ունեցել 1991 թվականից, ու այդ ռեսուրսը օգտագործվում է նաև հիմա: 

Մեզ տեսնում են բնակչություն, անդեմ, ոչ միասնական միավոր, ժողովուրդ, որին կարող են դիմել ու որին պոպուլիզմով կարող են դուր գալ, այնինչ՝ կա ազգ: Ամեն դեպքում, լավատեսությունն ինձ չի դավաճանում: Երևի պետք է անցնեինք նաև սրա միջով, որովհետև հասարակության քայքայումը, սխալ ճանապարհը սկսվել է առաջին նախագահից, իսկ երկրորդի ու երրորդի ժամանակ իշխանությունները այդպես էլ չգտան լայն հասարակական խավերի հետ շփվելու ձևը: Համոզված էին, որ մեղմ ավտորիտար միջոցներով կարելի է շարունակել: 

Նույն վիճակում նաև հիմա ենք: Այսօրվա ղեկավարն էլ է հավակնում նույն էշը քսան տարի քշել»,-եզրափակեց Լ. Ալավերդյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023