Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցանկացած դժվար ժամանակաշրջան ավարտվում է, սա ևս ավարտվելու է»

INTERVIEW

Past.am

Past.am-ի զրուցակիցն է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

-Տիկին Ալեքսանյան, համաճարակային իրավիճակում մարդիկ անցան հոգեբանական լարվածության տարբեր փուլեր: Ձեր դիտարկմամբ՝ ո՞ր փուլում ենք այժմ:

-Ներկա ճգնաժամային իրավիճակում տարբեր երկրներում և քաղաքներում ապրող մարդիկ հավանաբար տարբեր տագնապային փուլեր են ապրել։ Դժվար է որևէ ընդհանուր հատկանշական բան ասել բոլորի համար, քանի որ տագնապի կամ խուճապի առկայությունը պայմանավորված է տվյալ մարդու տեղեկացվածությամբ ներկա իրավիճակի մասին, վիրուսի վտանգավորության աստիճանի մասին գիտելիքներով, երբեմն տվյալ մարդու կրոնական կամ այլ գաղափարական ընկալումներով կամ հավատալիքներով։ Օրինակ` միևնույն ժամանակահատվածում կան մարդիկ, որոնք խստորեն հետևում են  առողջապահության նախարարության հրահանգներին, կան մարդիկ, որ չեն հավատում, որ առհասարակ նման վիրուս կա, մի մասը հավատում է, որ այս ամենի տակ ինչ-որ դավադրություն կա, ոմանք էլ հավատում են Աստծուն և նրան են թողնում ամեն ինչ, և այլն։ Այս պայմաններում շատ դժվար է խոսել տագնապի կամ սթրեսի համընդհանուր փուլերի մասին, որոնցով անցնում է հասարակությունը։ Կախված այն բանից, թե ինչպիսի ինֆորմացիայի է տիրապետում տվյալ անձը, վիրուսի տարածման ինչպիսի փաստերի հետ է առնչվել, շրջապատում վարակված և հիվանդ մարդիկ կան, թե ոչ, կարող է արտահայտվել տագնապ, խուճապ կամ առհասարակ անտարբերություն, դժգոհություն և այլ հուզական արձագանքներ։ Այսպիսով՝ համընդհանուր հոգեբանական վիճակի և իրադրության մասին խոսել հնարավոր չէ։

-Մի քանի ամիսների այս մեկուսացումը, առօրյայի փոփոխությունն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ մարդկանց հոգեվիճակի վրա:

-Հիմնականում այս մեկուսացումն ու սահմանափակումները, ցավոք, բացասական ազդեցություն են ունենում և ունենալու մարդկանց հոգեվիճակի վրա։ Առաջին հերթին մարդիկ փոփոխություններ չեն սիրում և դրանք դժվար են ապրում, այսինքն՝ պարտադիր սթրեսային արձագանք են տալիս դրանց։ Մյուս պատճառը անորոշությունն է, սա երկրորդ դժվարամարս գործոնն է մարդկանց համար։ Քաղաքակրթվելուն զուգահեռ մարդիկ սովորել են պլանավորել, կանխատեսել և միայն այդ պարագայում են սովոր իրենց ապահով զգալ, երբ վստահ են իրենց հաջորդ օրվա, տարվա և անգամ ծերության մեջ։ Ներկա պահին մեր կյանքը կտրուկ փոխվել է և այնտեղ պլանավորման և կանխատեսման փոխարեն հայտնվել է անորոշություն։ Ե՛վ անորոշությունը, և՛ փոփոխություններն իրենց հետ բերում են տագնապ, անհանգստություն, վախեր․․․Այս իրավիճակը սրում է նախկինում արդեն առկա հոգեբանական խնդիրները, ինչպես նաև ստեղծում նոր խնդիրներ՝ պայմանավորված այս փոփոխություններով։ Կան բացառություններ, որոնց դեպքում մարդիկ չեն դժգոհում իրենց առօրյայի փոփոխություններից, այլ նույնիսկ գոհ են։ Բայց երկարաժամկետ արդյունքն այդ մարդկանց համար ևս դեռ հստակ չէ։ Այդ դեպքերում գնահատական տալու համար դեռ վաղ է, սակայն ես, որպես մասնագետ, միևնույն է, կարծում եմ, որ համընդհանուր տագնապն ու բացասական փոփոխությունները ազդում են նաև այն մարդկանց վրա, որոնց կյանքը գրեթե չի փոխվել կամ, ենթադրենք, փոխվել է դեպի լավը։ Մենք իզոլացված չենք ապրում, և ամբողջ աշխարհի պրոցեսները մեզ վրա ազդում են։

-Ի՞նչ քայլեր կարող ենք անել ստեղծված իրավիճակը հաղթահարելու և մեր հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար:

-Այս պահին կարելի է նշել 3 կարևոր խորհուրդ, որոնք հեշտ կլինի հիշել և կիրառել: Առաջին՝ սահմանափակել ինֆորմացիայի հոսքը, չկարդալ ամեն ինչ և ամեն րոպե ու անընդհատ։ Լսել լուրեր օրվա մեջ մեկ անգամ, իսկ եթե հնարավոր է՝ դա ևս չլսել, հետևել միայն պաշտոնական հրահանգներին և կատարել դրանք։ Երկրորդ՝ հնարավորինս պահպանել օրվա բնականոն ռիթմը և ռեժիմը։ Ընտանիքի անդամների հետ բաժանել պարտականությունները, դրանց նոր բաժանում անել, եթե կարիք կա: Երրորդ՝ հնարավորության սահմանում օրվա ընթացքում ապահովել դրական հույզերի աղբյուրներ, արվեստի, օնլայն հաճելի շփումների կամ ֆիզիկական ակտիվության միջոցով։ Դրական հույզերի պակասը հանգեցնում է բացասական հույզերի անհավասարակշիռ ավելացման։ Վերջիններս ներկա իրավիճակում գերակշռում են, ինչը հավասարակշռելու համար պետք է դրական հույզերի աղբյուներ ունենանք ամեն օր։ Փորձեք ստեղծել այդպիսիք։ Ի վերջո, ցանկացած դժվար ժամանակաշրջան ավարտվում է, սա ևս ավարտվելու է։

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal