Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդ­դի­մու­թյան նկատ­մամբ ճնշում­նե­րը և «քո­ղարկ­ված» ավ­տո­րի­տա­րիզ­մը

ANALYSIS

Past.am

Քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյան առ­կա­յու­թյու­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան հիմ­նա­կան և էա­կան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մեկն է:Եվ յու­րա­քան­չյուր ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյան քա­ղա­քա­կան դաշ­տում ընդ­դի­մու­թյունն ունի իր հաս­տա­տուն դե­րա­կա­տա­րու­թյու­նը։

 Հատ­կան­շա­կան է, որ կա­յա­ցած ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մա­կար­գե­րում քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյունն ապա­հո­վում է քա­ղա­քա­կան տար­բեր ուժե­րի և խմբե­րի հեր­թա­փո­խը պե­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կին, կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներն իշ­խա­նու­թյան կա­ռուց­ված­քում, ինչ­պես նաև իրա­կա­նաց­նում է վե­րահս­կո­ղու­թյուն իշ­խա­նու­թյան գոր­ծու­նե­ու­թյան նկատ­մամբ ԶԼՄ-նե­րի և քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան հետ մի­ա­սին:

 Ընդ­դի­մու­թյա­նը վե­րա­բե­րող առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մեկն էլ իշ­խա­նու­թյա­նը քննա­դա­տելն ու տար­բեր որո­շում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ իր ան­հա­մա­ձայ­նու­թյունն ար­տա­հայ­տելն է։ Այդ­պի­սով ընդ­դի­մու­թյու­նը հան­դես է գա­լիս որ­պես հա­սա­րա­կու­թյան այն խնդիր­նե­րի ար­տա­հայ­տո­ղը, որոնք ան­տես­վում են իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րի կող­մից։

 Իսկ քա­ղա­քա­կան իմաս­տով ցան­կա­ցած ընդ­դի­մու­թյուն ձգտում է հաս­նել իշ­խա­նու­թյան և որոշ չա­փով հա­կակշ­ռում իշ­խա­նու­թյա­նը։ Սա­կայն ավ­տո­րի­տար կամ բռնա­պե­տա­կան երկր­նե­րում, որ­տեղ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը չի գոր­ծում, ընդ­դի­մու­թյունն անընդ­հատ ճնշում­նե­րի տակ է գտնվում, սահ­մա­նակ­ված է ընդ­դի­մու­թյան գոր­ծու­նե­ու­թյան դաշ­տը կամ այն ձև­ա­կան բնույթ է կրում։

 Սրան ի հա­կա­ռակ, քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ ընդ­դի­մու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը հատ­կա­պես պետք է բարձր լի­նի կա­յա­ցած խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ունե­ցող հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, որ­տեղ պառ­լա­մեն­տա­րիզ­մը կա­րև­ո­րա­գույն դե­րա­կա­տա­րու­թյուն է ստանձ­նում։

 Եվ ուշադ­րու­թյան է ար­ժա­նի, որ Հա­յաս­տա­նում այ­սօր գոր­ծում է կա­ռա­վար­ման խորհր­դա­րա­նա­կան հա­մա­կարգ և որ­պես նպա­տակ ընտր­ված է պառ­լա­մեն­տա­րիզ­մին տա­նող ուղին։ Իշ­խա­նու­թյունն­ներն անընդ­մեջ հայ­տա­րա­րում են, թե իրենք քայ­լում են ժո­ղովր­դա­վա­րու­թյուն տա­նող ճա­նա­պար­հով։

 Բայց նպա­տա­կադ­րում­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ անելն այլ է, իսկ իրա­կա­նու­թյու­նը՝ լրիվ այլ։ Ներ­կա­յումս հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան դաշ­տը կա­յա­ցած չէ, իսկ դրա հա­մար հիմ­քեր են ստեղ­ծում ներ­կա­յիս թշնա­ման­քի մթնո­լոր­տը և քա­ղա­քա­կան ան­տա­գո­նիզ­մը։

 Եվ չենք կա­րող պա­տա­հա­կան հա­մա­րել, որ «Freedom House» մի­ջազ­գա­յին իրա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից 2019 թվա­կա­նին վե­րա­բե­րող զե­կույ­ցում նշվում է, որ Հա­յաս­տա­նը գտնվում է «կի­սա­կոն­սո­լի­դաց­ված ավ­տո­րի­տար ռե­ժիմ­նե­րի» շար­քում: Եվ ար­ձա­նագր­վում է, որ իշ­խող ուժի առաջ­նա­հեր­թու­թյունն է մնում պե­տա­կան բո­լոր ճյու­ղե­րում հիմ­նա­վոր­վե­լը:

 Ուստի այս տրա­մա­բա­նու­թյան մեջ է տե­ղա­վոր­վում այն, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը ակ­տի­վո­րեն ճնշում են գոր­ծադ­րում ընդ­դի­մա­դիր ուժե­րի նկատ­մամբ։ Իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից առաջ է մղվում այն տե­սա­կե­տը, թե իրենք պետք է որո­շեն, թե որ ուժը կա­րող է լի­նել ընդ­դի­մու­թյուն, որ ուժը՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ նրանք նպա­տակ ունեն իրենց քիմ­քին ոչ հա­ճե­լի ընդ­դի­մա­դիր ուժե­րին ճնշում­նե­րի մի­ջո­ցով դուրս մղել քա­ղա­քա­կան դաշ­տից։

 Եվ պա­տա­հա­կան չէ, որ ԱԺ փոխ­նա­խա­գահ Ալեն Սի­մո­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե ընդ­դի­մա­դիր դաշ­տը պի­տի լի­նի նոր մարդ­կան­ցով լցված, նոր քա­ղա­քա­կան ուժե­րով, որոնք ինչ-որ ընտ­րու­թյան ժա­մա­նակ կփո­խա­րի­նեն այ­սօր­վա իշ­խա­նու­թյա­նը։

 Ստաց­վում է, որ իշ­խա­նու­թյու­նը ոչ մի­այն փոր­ձում է իր տո­տալ վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րը, այդ թվում՝ դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը, այ­լև ընդ­դի­մա­դիր դաշ­տը՝ պայ­ման­ներ ստեղ­ծե­լով խա­մա­ճի­կա­յին ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյուն­նե­րի ի հայտ գա­լու հա­մար։

 Փաս­տո­րեն այն, ինչ այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նում ան­վա­նում է ժո­ղովր­դա­վա­րու­թյուն, իր իսկ կող­մից պար­տադր­վող ավ­տո­րի­տա­րիզ­մի քո­ղարկ­ված ներ­կա­յա­ցում է:

 Ար­թուր Կա­րա­պե­տյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal