Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գազի գնի բարձրացման բազմավեկտոր կողմերը

ANALYSIS

Գազի գնի թեման Հայաստանի համար տարիներ շարունակ շատ զգայուն հարց է եղել և է։ Դե, սկզբունքորեն, ոչ միայն Հայաստանի: Խնդիրն այն է, որ կապույտ վառելիքի գինը անուղղակիորեն ազդում է այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։ Այնպես որ, գազի գնի թանկացումը շուկայում գնաճային իրավիճակ ստեղծելու լուրջ պոտենցիալ ունի։

Ուստի պատահական չէ, որ գազի գնին վերաբերող յուրաքանչյուր հարց լայն հանրային արձագանք է ստանում, ինչպես նաև ազդում նաև այդ պահին գործող իշխանությունների վարկանիշի վրա։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս թեման նաև արտաքին (ինչու ոչ՝ երբեմն նաև ներքին) քաղաքականության հարց է և ուղղակիորեն կապվում է հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Իսկ ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերությունները այս փուլում, շատ մեղմ ասած, լավ օրեր չեն ապրում։

Տեսակետ կա, թե գազի գնի թեման իրականում ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։ Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը տնտեսական տրամաբանությանը քիչ ենթարկվող գնային չափանիշներով է գազ վաճառում այն սպառող երկրներին և հաշվի է առնում որոշակի քաղաքական հարցեր։

Եթե խնդրին նայում ենք այս լույսի ներքո, ապա պետք է որ Ռուսաստանը բարենպաստ գնային քաղաքականություն վարեր Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է և ՌԴ ռազմավարական գործընկերը։ Սակայն 2018 թվականի վերջից սկսած, երբ արդեն քննարկվում էր գազի գնի բարձրացման հարցը, Փաշինյանը Հայաստանի բնակչությանը հավաստիացնում էր, թե գազի գինը չի բարձրանալու։ 

Ավելին, անցյալ տարի ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, թե հույս ունի, որ գազի գինը անգամ կիջնի։ Այնուամենայնիվ, տևական ժամանակ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, օրերս դիտարկելով սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը, սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները:

Եվ եթե իշխանությունները կարևոր շեշտադրում են անում, թե բնակիչ-բաժանորդների համար գազի գինը չի թանկանա, ապա դրա փոխարեն կապույտ վառելիքի թանկացման ողջ բեռն ընկնում է արտադրողների վրա։ Հատկապես մեծ ուշադրության է արժանի, որ որոշակի բարձրացում է նախատեսվում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։

Նոր սակագինը կգործի մասնավորապես ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար:

Ուստի Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլև գյուղմթերքը: Եվ մասնագետները կարծում են, որ գյուղմթերք արտադրողների համար սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք շուկայում կարող ենք ունենալ 5-7 տոկոս գնաճ:

Հաշվի առնենք, որ կանխատեսվում է, թե կորոնավիրուսի հետևանքով սկսված ճգնաժամը դեռևս երկար շարունակվելու է և ծանր հետևանքներ է ունենալու ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար, ուստի առավել հրատապ է դառնալու պարենային ապահովման խնդիրը։ 

Սակայն մեր երկրում տնտեսական իրավիճակի բարդացմանը զուգահեռ գյուղմթերքի գների բարձրացումը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ 

Դրա համար կառավարությունը պետք է լրացուցիչ գործիքներ մշակի, որպեսզի կարողանա թեթևացնել գյուղմթերք արտադրողների բեռը և զսպի գյուղատնտեսական ապրանքների գնաճը, ինչը ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի սոցիալական վիճակի վրա։ 

Բացի դրանից, մտահոգիչ է նաև, որ որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաև ամսական 10 հազար և ավելի խմ սպառողների համար, որոնց մեջ հիմնականում ԱԳԼՃԿ-ներն են. 1000 խմ-ի դիմաց 242,1 դոլարի փոխարեն կդառնա 255,91 դոլար։

 

Իսկ եթե ԱԳԼՃԿ-ների համար գազի գինը բարձրանում է, և եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանում ավտոմեքենաների գերակշռող մեծամասնությունը աշխատում է գազով, դա նշանակում է, որ տեղի է ունենալու տրանսպորտի թանկացում։ 

Իսկ փոխադրման ծախսերի ավելացումը հաստատապես անդրադառնալու է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների գների վրա։ 

Իսկ սա շատ լուրջ հարց է դառնալու առանց այն էլ ֆինանսապես ծանր վիճակում գտնվող սպառողների համար։ Այս հարցում կառավարությունը ևս մտածելու տեղ ունի, թե ինչպես կարող է անել, որ գազի թանկացումը նվազագույն չափով ազդի փոխադրման ծախսերի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure