Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆԻՍԻ). Աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում

SOCIETY

ՏՈՆԵՐ

ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր, Միջազգային օլիմպիական օր, Լիտվա՝ Լիգոյի օր, Լյուքսեմբուրգ՝ Մեծ հերցոգի օր, Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր, Ղազախստան՝ Ոստիկանության օր, Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր, Ուկրաինա՝ Պետական ծառայությունների օր, Էստոնիա՝ Հաղթանակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1724 -Ռուսական Կայսրությունը և Թուրքիան կնքել են եզրափակիչ պայմանագիր, ըստ որի, Ռուսաստանը պահպանում է կասպիական ափամերձ հատվածները, իսկ Թուրքիան՝ Թիֆլիսը և Երևանը։

1879 –ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։

1923 –ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։ 

1934 –ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։  Այստեղից գնացքներով նրանք տեղափոխվել են Հայաստան։

1953 –ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

1956– վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլենը։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՀԱՀ-ի հետ։ 

1993- ԼՂՀ զինված ուժերը լրիվ վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։

2002 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը: 

2004 –վախճանվել է նկարիչ Վահան Խորենյանը։ 

2006- Երևանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 

2009-համաներմամբ ազատ է արձակվել ևս 4 ընդդիմադիր՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը և Գևորգ Մանուկյանը, իսկ ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ է արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը: 

2011- Ռուսաստանը վերջնականապես վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։ 

2013- Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի 3G շարժական ինտերնետային ցանց։ 

2015-լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։

ԱՇԽԱՐՀ

718 -իսպանական Աուստուրիա պրովինցիայում տեղի է ունեցել Կովադոնգի հովտի ճակատամարտը, որտեղ Պելայոյի ղեկավարած տեղացիների աշխարհազորը կանգնեցրել է արաբների արշավանքը Իսպանիա։ Այդ ճակատամարտը համարվում է Ռեկոնկիստիայի սկիզբ։

1750 -ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմիեն, որի անվամբ է կոչվել դոլոմիդ հանքանյութը։

1771 -առաջին անգամ Իսպանիայում կորրիդայի ժամանակ զոհվել է մոտադոր՝ Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։

1803 -Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։

1846– բելգիացի երաժիշտ Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացել է արտոնագիր։

1852– վախճանվել է ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ Կարլ Բրյուլովը։

1865 -ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868– ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար, որը եղել է մեծ սեղան, իսկ ստեղնաշարը նման է եղել դաշնամուրի ստեղնաշարի։

1888 -ֆրանսիական Լիլ քաղաքում տպագրողների օրվա ընթացքում առաջին անգամ բանվորների երգչախմբի կատարմամբ հնչել է «Ինտերնացիոնալը», որը հետագայում դարձել է ԽՍՀՄ հիմն, իսկ ներկայումս էլ կոմունիստական կուսակցության հիմն է։

1889 -ծնվել է ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Աննա Ախմատովան (իսկական ազգանունը՝ Գորենկո)։

1894– ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

1912– ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։

1936– ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լիվինգստոն ճայը», «Պատրանքներ» և այլն)։

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» օպերացիան, որի ժամանակ ազատագրվել են Բելառուսը և Լիտվան։

1956 –վախճանվել է խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտահասարակական գործիչ Ռեյնգոլդ Գլիերը։ 1956 -Համել Աբդել Նասերը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1972– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։

1998 -աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։

2004 -Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը թույլատրել է իրականացնել մարդկային էմբրիոնների կլոնավորում հետազոտական նպատակներով։

2016 -Մեծ Բրիտանիայի քաղաքացիները անցկացված հանրահավաքում կողմ են արտահայտվել երկրի` Եվրամիությունից դուրս գալուն։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal