ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Հռոմի պապի այցը Հայաստան. այցելություն Ծիծեռնակաբերդ
SOCIETYԾովագնացության համաշխարհային օր, Վիտիլիգո հիվանդությամբ տառապողների համաշխարհային օր, Հյուսիսային Կորեա՝ Ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի օր, Հարավային Կորեա՝ Կորեական պատերազմի սկզբի օր, Մոզամբիկ՝ Անկախության օր, Սլովենիա՝ Պետականության օր, Ֆիլիպիններ՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Վիճակագիրների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882– ծնվել է հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլ յուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը՝ Լևոն Օրբելին:
1941- ծնվել է երգչուհի, պարուհի Նաիրուհի Ալավերդյանը:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտերից մեկի ժամանակ զոհվել է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը` սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:
1999-ծնվել է գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը:
2004– վախճանվել է հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:
2007-Վանաձորի բնակիչների շրջանում արձանագրվել է թունավորման 19 դեպք՝ կապված Լոռու մարզի անտառներում ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում են քիմիական նյութեր:
2012- շրջանառության մեջ են դրվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:
2016-Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ;
2017-Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:
2018- Կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան, կարճ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։
2019-վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիել յանը որոշել է կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները։
ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը մեր պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը «պատահմամբ» դեմ է քվեարկել, հետո փորձել է ուղղել սխալը։
ԱՇԽԱՐՀ
635-վախճանվել է Տան դինաստիայի հիմնադիր, չինական կայսր Լի Յունը:
1498-Չինաստանում հայտնագործել են ատամի խոզանակը: 1580-հրատարակվել է լյութերականության հիմքերը շարադրող «Համաձայնությունների գիրքը»:
1673-վախճանվել է գասկոնցի արիստոկրատ, թագավորական հրացանակիր Շարլ Օժյե դե Բաց դե Կաստելմորոն՝ գրաֆ Դ'Արտանյանը:
1788 – Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը:
1907-Թիֆլիսում Իոսիֆ Ջուղաշվիլու (Ստալին) կողմից թալանվել է ինկասատորական կառքը:
919-գեներալ Դենիկինի կամավորական բանակը գրավել է Խարկով քաղաքը:
1941- թուրքական կառավարությունը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր չեզոքության մասին, բայց ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն է ցույց տալիս ֆաշիստական Գերմանիային։
1946-ԽՍՀՄ-ը դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ:
1950– Հյուսիսային Կորեան հարձակվել է Հարավային Կորեայի վրա, սկսվել է Կորեական պատերազմը:
1967– տեղի է ունեցել առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվել է Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:
1987-ԽՄԿԿ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվել է տնտեսական բարեփոխումների սկիզբը՝ վերակառուցումը:
1991– Սլովենիան և Խորվաթիան հայտարարել են իրենց անկախությունը Հարավսլավիայից:
1996-Սաուդյան Արաբիայի Էլ-Խուբար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 20 մարդ, որից 19-ը՝ ամերիկյան զինծառայողներ:
1998-պաշտոնապես սկսել է օգտագործվել «Windows 98» օպերացիոն համակարգը:
1999-վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստ, կինոռեժիսոր Եվգենի Մորգունովը:
2001-չեչեն գրոհայինները գրոհել են Խանկալայի վրա:
2009– վախճանվել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը: