Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հապճեպությունը հիմք է տալիս ենթադրել, որ ինչ-ինչ նպատակ են հետապնդում. Դավիթ Գալստյան

INTERVIEW

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Խոսքը օրենքի 16-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին է, որով սահմանվում է, թե ովքեր կարող են դառնալ պալատի անդամ:

Գործող օրենքի համաձայն պալատի անդամ կարող են դառնալ նվազագույնը 5 տարվա աուդիտի աշխատանքային ստաժ ունեցող, Հաշվեքննիչ պալատում նվազագույնը 3 տարի աշխատանքային ստաժ ունեցող կամ պալատի աշխատակազմում բարձրագույն պաշտոն կամ գլխավոր պաշտոնների առաջին խմբում նվազագույնը 4 տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որից առնվազն 5 տարին՝ ղեկավարի պաշտոնում:

Առաջարկվող նախագծով, փաստորեն, փորձ է արվում հանել 5 տարվա պահանջը, այն հիմնավորելով որպես՝ հնարավոր թեկնածուների շրջանակը լայնացնելը և մնացած պահանջներին համահունչ դարձնելը:

Նախագծի քննարկմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Գալստյանը:

Orer.am-ը փորձեց պատգամավորից պարզել, թե արդյո՞ք առաջարկն ընդունելի է եղել իրենց համար և առհասարակ ինչ դիրքորոշում ունի խմբակցության ղեկավարն այս հարցի մասին:

Պարոն ԳալստյանՁեր համար ընդունելի՞ են առաջարկվող փոփոխությունները:

- Իհարկե՝ ոչ: Ասեմ ավելին՝ ես նիստի ժամանակ բարձրացրեցի այն հարցը, թե ինչու է Սահմանադրության դրույթը քննարկվում միայն ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, մինչդեռ, պետք էր նաև այն պետաիրավական հանձնաժողովի հետ քննարկել, կամ համատեղ նիստ գումարել: Հույս ունեմ, որ ամենայն հավանականությամբ հարցը կքննարկվի նաև պետաիրավական հանձնաժողովում: Ես բարձրաձայնեցի նաև, թե ինչո՞ւ է հանվում 5 տարվա ցենզը, և ինչո՞ւ են պայմանները մեղմացվում, քանի որ հաշվքեննիչ պալատն այն մարմինն է, որի անդամները պետք է խիստ մասնագիտացված լինեն և համապատասխանեն գործող չափանիշներին:

Ինչո՞ւ, առհասարակ, այս հարցը դարձավ քննարկման առարկա:

- 2017 թվականին է ընդունվել օրենքը և հասկանալի չէ, թե ինչու է այն դարձել քննարկման առարկա, առավել ևս՝ նման հապճեպ ձևով: Հոկտեմբերին տեղի է ունենալու Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրությունը, և այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ իշխանությունները ցանկություն ունեն օրենքը համապատասխանեցնել իրենց կողմից հովանավորվող անձանց: Ու թեև նախագծի հիմնավորման մեջ նշված է,  որ դրա նպատակը ավելի լայն շրջանակների համար հնարավորություն ընձեռելն է, սակայն, մեր կարծիքով իրական պատճառն այլ է: 

Կա՞ ուսումնասիրություն, թե այս պահին օրենքի ներկայիս պահանջներին համապատասխանող քանի մասնագետ կա Արցախում: 

- Մենք նաև այդ հարցն ենք բարձրացրել: Ի պատասխան նախագծի, հեղինակները նշեցին, որ ուսումնասիրության արդյունքում են նման եզրակացության հանգել, բայց այդպես էլ մեզ որևէ հիմք չներկայացվեց: Եթե զուգահեռներ անցկացնենք 6-րդ գումարման ԱԺ-ի կողմից Արցախի նախագահի թեկնածուի վերջին 10 տարին Արցախում ապրելու, ԱՀ-ում գրանցված լինելու սահմանադրական պահանջը հանելու հարցին «դեմ» քվեարկելու քայլի հետ, ապա, ստացվում է,  որ նախկինում նույնանման պահանջին դեմ եղած քաղաքական ուժերը այսօր այս կամ այն անձին համապատասխանեցնելու համար սահմանադրական պահանջները նվազեցնելու նախադեպ են ստեղծում:

Այնուամենայնիվ, այս նախագիծը ձայների երկու «դեմ» և երեք «կողմ» հարաբերակցությամբ ընդունվեց: Այն կքննարկվի նաև հունիսի 30-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, որի ժամանակ մենք առիթ կունենանք ավելի լայն ասպեկտով անդրադառնալ այս հարցին: Ամեն դեպքում՝ այս հապճեպությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ինչ-ինչ նպատակ է հետապնդում, ինչը մեզ համար ընդունելի չէ:

Մեր կարծիքով պետք է պաշտոնների անձնագրերի պահանջները ոչ թե նվազեցնել, այլ՝ ընդհակառակը թողնել նույնը կամ բարձրացնել,  որպեսզի պաշտոն զբաղեցնելու հավակնություններ ունենան բարձր անձնային և մասնագիտական ունակություններ ունեցող անձիք:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023