Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բո­լոր ջղաձ­գում­նե­րը հա­կա­ռե­ակ­ցի­ա­յի են հան­գեց­նում, ին­չի հե­տև­ան­քով երկ­րում իրա­վի­ճա­կը լար­վում է»

INTERVIEW

Եթե նախորդ իշխանությունները փորձում էին թե՛ քաղաքական դաշտում, թե՛ դատաիրավական ոլորտում իրենց դիրքերը հաստատել օրենքների շրջանակներում, ապա այս իշխանությունը որդեգրել է ամենաթողության քաղաքականությունը: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի համոզմամբ՝ հատկապես վերջին ներքաղաքական զարգացումները, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները հենց այս մասին են վկայում:

«Այս իշխանության ներկայացուցիչները բացահայտ արհամարհում են գործընթացի օրինականության խնդիրը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս իշխանությունների դիլետանտությունը, ինչն, իհարկե, իր բացասական հետևանքները կունենա: 

Եթե այս տեմպերով շարունակենք, չի բացառվում, որ հաջորդ իշխանությունն էլ ավելի խայտառակ քայլեր ձեռնարկի. սա բացառելու համար Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է օրինական գործընթացների դաշտ գա, կա՛մ իշխանությունից զրկվելուց հետո ինքն ու իր թիմը պետք է պատասխան տան, որպեսզի հաջորդ իշխանություններն էլ իրենց այսպիսի քայլեր թույլ չտան: 

Առհասարակ Ն. Փաշինյանը խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին՝ Սահմանադրությունն իր հագով կարելու համար, բայց մենք տեսնում ենք, որ երկու տարվա մեջ նույնիսկ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունն է իր համար քիչ»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նկարագրված իրավիճակն իր հետևանքներն է ունենալու բոլոր առումներով 

«Պետք է հասկանալ հետևյալը. եթե անգամ երկրի ներսում լեգիտիմություն ունես, այդուհանդերձ, նման քայլերով թուլացնում ես լեգիտիմությունն արտաքին աշխարհի մոտ: Օրինակ՝ ո՞րն էր Վենետիկի հանձնաժողովին դիմելու իմաստը, եթե հանձնաժողովի դիտողությունները պետք է արհամարհվեին: 

Լեգիտիմ լինել՝ չի նշանակում լեգիտիմ լինել միայն երկրի ներսում: Այո, երկրի ներսում Ն. Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունեցել է, բայց այդ լեգիտիմությունը պետք է ճանաչվի նաև արտաքին աշխարհում: Խոսքը միայն ՍԴ-ին վերաբերող գործընթացների մասին չէ: 

Ընդհանուր առմամբ, երկրի միջազգային վարկանիշն ու երկրի ղեկավարության վարկանիշը սարսափելի թուլանում է այն դեպքում, երբ երկրի ներկայացուցիչները բացթողումներ են թույլ տալիս արտաքին ուժերի հետ հարաբերություններում: 

Ես մի օրինակ բերեցի, բայց մենք մինչ այս ավելի վտանգավոր իրավիճակների ենք հանդիպել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է վերջապես հասկանալ՝ եթե մենք խնդիրներ ենք ունենում երկրի ներսում, և այդ խնդիրները դուրս են գալիս երկրից, դրանից օգտվում են և՛ մեր բարեկամները, և՛ մեր հակառակորդները:

 Գագիկ Համբարյանն այս համատեքստում շեշտեց պետության շահերը առաջին տեղում դիտարկելու անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով քաղաքական դաշտում առկա որոշակի գործընթացներին՝ քաղաքագետն ընդգծեց.

«Այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, նորմալ է: Աննորմալ է գործող իշխանությունների վարքագիծը և նրանց կողմից այդ գործընթացների վերաբերյալ տրվող պատասխանները: Ես մի բան չեմ հասկանում. Ն. Փաշինյանը երևի մտածում էր, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չպետք է լինի: 

Երկու տարվա մեջ սովոր էր երկիրը ղեկավարել իր իսկ ցանկություններով, իր իսկ երազանքներով, բայց քաղաքական դաշտը առողջ օրգանիզմ է: Այնտեղ բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենում. քաղաքական նոր կուսակցություններ են ի հայտ գալիս, հները պատմության գիրկն են անցնում, նաև տրանսֆորմացիաներ են լինում:

 Ի դեպ, այդպիսի գործընթացներ նախկինում էլ են եղել: Երբ 2016 թ.-ին նույն «Քաղաքացիական պայմանագիրը» ձևավորվեց , դա ևս շատ նորմալ էր դիտարկվում: Բայց խնդիրն այն է, որ այսօրվա իշխանությունը, ի դեմս ղեկավարի, ներքաղաքական կյանքում տեղի ունեցող այժմյան իրադարձությունների շուրջ շատ ջղաձիգ ու անհեթեթ արձագանքներ է տալիս: 

Փորձում է անգամ նախկինների հետ բացարձակ որևէ առնչություն չունեցած մարդկանց և ձևավորվող քաղաքական թիմերին մեղադրել նախկինների հետ կապ ունենալու մեջ՝ մտածելով, որ դրանով վերջնականապես հարված կհասցնի բոլոր ընդդիմադիրներին ու այդպիսով կչեզոքացնի նրանց:

 Սա շատ էժանագին, բայց փորձված տարբերակ է, որը կիրառվում է: Բայց բոլոր ջղաձգումները հակառեակցիայի են հանգեցնում, ինչի հետևանքով երկրում իրավիճակը լարվում է:

Ն. Փաշինյանը պետք է պարզապես հասկանա, որ երկու տարի է՝ վարչապետ է և ԱԺ ամբիոնից ոչ թե պետք է հանդես գա գոռգոռոցներով, հաթաթաներով, այլ գործ անի: 

Ի դեպ, հասարակությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կարծիք է կազմում ոչ թե x կամ y, նախկին կամ նորաթուխ գործիչների հայտարարություններից, այլ իշխանության կատարած աշխատանքներից»:

Նա հավելեց՝ չի կարող երկրի ղեկավարը ելույթ ունենալ՝ ընդունելով ընդդիմադիր կեցվածք. «Սա զավեշտ է: Դուք տեսե՞լ եք մի երկրի ղեկավարի, ով գոռգոռում է, ղժղժում՝ հաթաթաներ տալով իր քաղաքական հակառակորդներին: 

Ուժեղ, ժողովրդի կողմից ընտրված ղեկավարը չի կարող «լաչառություններ» անել՝ դրանով ցույց տալով, որ շատ թույլ է: Ընդհանրապես, «լաչառություն» ասվածը, այսպես ասած, ի պաշտոնե տրված է ընդդիմությանը, բայց Հայաստանում ավելի կոռեկտ ընդդիմություն ենք տեսնում, քան իշխանություն»:

Գ. Համբարյանը նշեց, որ, ամեն դեպքում, մի վտանգավոր միտում էլ է նկատում:

«Ն. Փաշինյանն ուզում է Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված բոլոր ձախողված գործընթացների համար մեղադրել սկզբից ժողովրդին, հետո ընդդիմությանը, հետո՝ լրատվամիջոցներին: Բայց ինչ կապ ունի այս ամենը, եթե անգամ ինքն է հասկանում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում տանուլ են տալիս հենց իրենց ապիկար և ապաշնորհ լինելու հետևանքով»,-հավելեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ճգնաժամերը նոր ճգնաժամներ են առաջացնում: «Առհասարակ, գրեթե բոլոր հետհեղափոխական էյֆորիա ապրող հասարակություններում շատ արագ են փոխվում դիրքորոշումները քաղաքական ուժերի նկատմամբ: 

Մի կուսակցության վարկանիշը շատ արագ ավելանում է, մյուսինը՝ շատ արագ ընկնում: Եվ հատկապես ընկնում է իշխանության վերնախավում գտնվող կուսակցության վարկանիշը, եթե իրեն չի հաջողվում հեղափոխություն անելուց հետո սոցիալ-տնտեսական ոլորտում, ինչպես նաև արտաքին քաղաքականության ուղղության մեջ կարճ ժամանակահատվածում հաջողությունների հասնել:

 Հիմա, հասկանալով, որ չկա 2018 թ. դեկտեմբերին ունեցած վարկանիշը, որ բազմաթիվ ծրագրեր ուղղակի տանուլ է տվել, մանիպուլ յացիաների ենթարկելով՝ Ն. Փաշինյանն անընդհատ օգտագործում է ժողովրդի անունը: 

Միևնույն ժամանակ, օգտվում է այն իրավիճակից, որը ձևավորվեց 2018 թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Եվ, հաշվի առնելով այդ ամենը՝ ունենում ենք մի իրավիճակ, երբ այս խորհրդարանը բացարձակ չի արտացոլում ներկայիս հասարակության մոտ ձևավորված քաղաքական դիրքորոշումները: 

Սա ինքնըստինքյան ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը: Այս ամենին գումարենք նաև արտակարգ դրությամբ պայմանավորված սոցիալական, տնտեսական ճգնաժամը, նաև համաճարակային ճգնաժամը, որն անգամ իշխանությունը չի կարող հերքել: 

Միայն այն փաստը, որ մենք հայտնվեցինք ֆորսմաժորային իրավիճակում ու գործող իշխանությունները չկարողացան պատվով դուրս գալ այդ իրավիճակից, մեխանիկորեն բազմաթիվ ճգնաժամերի է հանգեցնում: 

Այդ ճգնաժամերը կուտակվում են ու մեկը մյուսին լրացնելով՝ ստեղծում են մի մեծ ճգնաժամ՝ ամբողջ երկրի համար»,-եզրափակեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal