Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտե­սա­գետ. «Այս մթնո­լորտն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն է ունե­նա­լու ոչ մի­այն տնտե­սու­թյան,այլ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րի ու ոլորտ­նե­րի վրա»

INTERVIEW

Տնտեսության կառուցվածքի տեսանկյունից մինչև, այսպես կոչված, հեղափոխությունը, մենք տնտեսության ոչ հաջող ու ոչ արդիական կառուցվածք ունեինք: Թեպետ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ նման իրավիճակ էր, բայց, ըստ նրա, չունենալով ռազմավարական բնույթի թանկ ռեսուրսներ, մեծագույն դժվարությամբ հաջողվում էր որոշակիորեն կայուն պահել իրավիճակը:

«Անցած ամբողջ ավելի քան երկու տարվա ընթացքում տնտեսական որևէ աչքի զարնող փոփոխություն տեղի չի ունեցել, բացի նրանից, որ մի քանի անգամ լսել ենք «100 փաստերի» մասին՝ «օդը մաքուր է», «հները վատն են, նորերը սարսափելի լավն են» տրամաբանության մեջ: 

Սա այն էր, ինչ ունեինք համաճարակից առաջ: Իսկ հիմա իրականում անկում ունենք, և այն այնքան նկատելի է, որ մինչև անգամ այսօրվա իշխանություններին պաշտպանող, հովանավորող արևմտյան ուժերը, միջազգային մի շարք կազմակերպություններ իրենց գնահատականներում չեն կարողանում թաքցնել այդ փաստը: Իրականում ցանկության դեպքում անգամ անհնար է թաքցնել իրողությունները, որոնք մեզ մոտ առկա են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, COVID-19-ն ընդամենը առիթ հանդիսացավ, որ մինչ այս առկա խնդիրներն ավելի ցայտուն դառնան:

«Պարզ է, որ համաճարակը պարզապես արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրների ավելի սրացում ու խորացում բերեց, որոնք, ցավոք, լուծում չստացան ու դեռ շարունակում են չստանալ, որովհետև այսօրվա իշխանություններն ամբողջությամբ այլ գործերով են զբաղված: Տնտեսություն, սոցիալական հարցեր, զբաղվածություն, աշխատանք… նման կարևորագույն հարցերը նրանց համար հետին պլան են մղված կամ այս պահին ընդհանրապես անտեսվում են: 

Բոլոր ցուցանիշները, սկսած սոցիալական խնդիրներից վերջացրած համավարակով պայմանավորված երևույթներով, ինձ մոտ անձամբ հավատ չեն ներշնչում: Այդ ամենը պարզապես ցույց տալու համար է: 

Արևմտյան կառույցներն էլ, իրենց հերթին տեսնելով այս վիճակը, նաև հասկանալով, որ իրենց որոշակի հանձնարարություններ շատ փնթի ձևով են իրականացվում, օգտագործում են «տնտեսական հետընթաց», «սոցիալական խնդիրներ» եզրույթները, բայց իրականում ճշմարիտ ձևով չեն բարձրաձայնում այն բոլոր հակաիրավական, հակասահմանադրական քայլերը, որոնք հորդում են երկրում:

 Իսկ այս մթնոլորտն իր բացասական ազդեցությունն է ունենալու ոչ միայն տնտեսության, այլ բոլոր ուղղությունների ու ոլորտների վրա»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ համավարակով պայմանավորված՝ համաշխարհային մասշտաբով այսօր բոլոր երկրներում տնտեսության անկում կա: «Այդ անկումն առկա է անգամ չափազանց զարգացած երկրներում: 

Պարզ է, որ այս պարագայում մինչ այս ավելի «տկար» տնտեսական իրավիճակ ունեցող երկրներում այդ անկումն ավելի զգալի ու մեծ կլինի: Այդպիսի երկրների թվում պետք է դասել նաև մեր երկիրը: 

Նշվածի խոսուն վկայությունը նաև կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների ոչ արդյունավետ, մեզ մոտ գոյություն ունեցող իրավիճակին ոչ համարժեք լինելու խնդիրն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետը շեշտեց, որ այսօրվա իրավիճակը ներկայացված թվերով ու տոկոսներով վերլուծելն անիմաստ է:

«Մենք գիտենք, թե ինչը ինչի հետ են համեմատում: 

Ու եթե անգամ համեմատելու փորձ է լինում՝ համեմատում են անհամեմատելին: Երբ կա գույքահարկի վերաբերյալ ընդունված օրինագիծը, երբ շրջանառության մեջ են դրվում այնպիսի նախագծեր, ինչպիսին բանկային գաղտնիքի, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագծերն են, թվերի մասին խոսելն անիմաստ է: 

Ավելի կարևոր է հետևյալ հարցադրումը՝ գոնե 1 դրամ ներդրում Հայաստանի Հանրապետությունում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսքը թե՛ օտարերկրյա, թե՛ ներքին սուբյեկտների կողմից հնարավոր ներդրումների մասին է: 

Բայց ներդրումներ չեն արվում, որովհետև դրա համար պայմաններ չկան: Հակառակը՝ բավականին մեծ ռիսկեր կան, և խոսքը միայն տնտեսական ու զուտ ներդրումային ռիսկերի մասին չէ: 

Դրանք յուրաքանչյուր ոլորտում են ու վտանգավոր են երկրի համար: Եվ եթե նման պայմաններում խոսենք, օրինակ, մայիսին կամ ապրիլին արձանագրված վիճակագրական տվյալների մասին, կնշանակի՝ ինքախաբեությամբ ենք զբաղվում: Մարդիկ եկամտի, աշխատանքի խնդիր ունեն: 

Շատ կցանկանայի դրսում գտնեինք մի մարդու, որը մեզ ամբողջովին սխալ կհաներ: Ընդհանուր առմամբ, եթե հանկարծ այսպես շարունակվի, կներեք, բայց մտածում եմ, որ այս իրավիճակը մեր երկրի վերջին է տանում: Սա տանում է փլուզման: Հարկավոր է շուտափույթ պարզապես փրկել երկիրը»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal