Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տին, թե՛ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին»

INTERVIEW

Գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները շարունակում են քննարկվել տարբեր տեսանկյուններից: Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն այս առումով առաջին հերթին առանձնացնում է սկբզունքային մոտեցումների հանգամանքը: «Կարծում եմ՝ մենք շուկայական տնտեսվարման և կառավարման համակարգի ներքո պետք է սովորենք ճիշտ վերաբերվել թե՛ սեփականության ինստիտուտին, թե՛ սեփականության իրավունքին: Նախ՝ պետք է հասկանանք, թե սեփականությունից բխող ինչպիսի՞ իրավունքներ ու պարտականություններ կան, ինչպես նաև որո՞նք են այդ սեփականության իրավունքի իրացման արդի քաղաքակրթական մոտեցումները: 

Մենք երբեմն սեփականության հետ կապված խեղաթյուրված ու այլափոխված մոտեցումներ ենք ցուցաբերում, ինչը եկել է դեռ խորհրդային շրջանից: Եվ հենց դա է այն հոգեբանական պատնեշը, որի պատճառով օրինագիծը, կարծես թե, հանրության աչքում շատ մեծ վրդովմունք է առաջացրել: Խնդիրն այն է, որ խորհրդային շրջանին բնորոշ մտածողությունն իր արտացոլումն է գտնում նաև այսօր. մարդը կարծում է, որ եթե բնակարան ունի, պետությանն ընդամենը շատ չնչին գումարներ պետք է վճարի այդ բնակարանի համար ու դրանով սահմանափակվի: 

Մեր պատկերացումների մեջ ամրագրված է, որ սեփականության իրավունքը, ըստ էության, սահմանափակվում է միայն սեփականության տնօրինմամբ, դրանից ստացած օգուտներով, իսկ թե նույն սեփականությունն ի՞նչ պարտականություններ ու պատասխանատվություն է առաջացնում, մնում է հետին պլանում: Չէ՞ որ քաղաքացիներն էլ պետության հանդեպ որոշակի պարտականություններ պետք է ունենան՝ իրենց սեփականության արժեքին համապատասխան:

Մենք պետք է սովորենք մեր ունեցած սեփականության համար համարժեք վճարել պետությանը»,-ասաց Ս. Անտինյանը:

Ս. Անտինյանը խոսեց առաջացած թնջուկի պատճառների մասին. «Խնդիրն այն է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքներն անհասկանալիորեն և անհամամասնորեն մի քանի անգամ նվազեցված են եղել: Սա պայմանավորված է հետևյալ խնդրով. տասնամյակներով որոշակի շրջանակների կողմից պետական և համայնքային ունեցվածքի յուրացումներ են տեղի ունեցել: 

Պետական, համայնքային ունեցվածքն օտարվել է, և որպեսզի այդ օտարումները հնարավորինս ցածր արժեքներ ունենային, տարիներ շարունակ մշակվել ու ներդրվել են կադաստրային արժեքների որոշակի սանդղակներ, որոնք ոչ մի առնչություն չեն ունեցել գույքի իրական շուկայական արժեքի հետ: 

Մարդիկ հարստացել են՝ գրոշներով ձեռք բերելով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ տարօրինակ սանդղակների պրակտիկան շարունակվել է տարիներ շարունակ:

Նրա խոսքով, երբ հիմա անհրաժեշտություն է առաջացել վերջապես հասկանալ, թե, օրինակ՝ ինչո՞ւ է տասնյակ միլիոնների արժեք ունեցող գույքի սեփականատերը տարեկան երկու կամ երեք հազար դրամ գույքահարկ վճարում, պարզվել է, որ դա պայմանավորված է այդ գույքի ցածր կադաստրային արժեքի հետ. 

«Եվ երբ հիմա փորձ ենք անում օրինական ճանապարհ վերադառնալ, այդ ճանապարհը հասարակության համար ցավոտ է թվում ու ընդվզում է առաջացնում»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այստեղ խոսքը շքեղության հարկի մասին չէ, և դա այլ թեմա է. «Հարցն ընդամենը անշարժ գույքի կադաստրային ճիշտ կամ գոնե շուկայական արժեքին մոտ հաշվարկվող հարկի մասին է: 

Թանկարժեք սեփականություն ունեցողը պետք է շատ վճարի. սա է ժամանակակից ու քաղաքակիրթ աշխարհի տրամաբանությունը, սա է սոցիալական պատասխանատվությունը և սոցիալական համերաշխության արդի քաղաքակրթական մոդելը: 

Այս մոտեցումն, ըստ էության, պետության սոցիալական գործառույթի իրականացման գործիքակազմերից մեկն է, սոցիալական անհավասարությունը, բևեռացումը որոշ չափով մեղմելու գործուն մեխանիզմ է: 

Վերջապես, գույքի դիմաց համարժեք վճարն այդ թանկարժեք սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության երաշխիք է պետության կողմից: 

Քաղաքի (մայրաքաղաքի) կենտրոնում սեփականության համար վճարը նաև քաղաքակրթական տուրք է, որը վերը նշվածից զատ քաղաքային մշակույթի գիտակցված դրսևորում է:»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով այսօր առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ արդյո՞ք հիմա նման փոփոխության ժամանակն էր, կառավարման փորձագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ միգուցե կարելի էր մի փոքր հապաղել օրենքի ընդունման ժամկետի առումով:

Հայաստանը հիմա շատ վատ վիճակում է: 

Պետությունը, հասարակությունն իրենց ամբողջ ռեսուրսները մոբիլիզացրել են համավարակի դեմ պայքարելու ուղղությամբ: Համաձայն եմ, որ սոցիալական լարվածություն կա, և կարելի էր այս փոփոխությունն ավելի ուշ ձեռնարկել, որպեսզի նախ՝ դուրս գայինք այս իրավիճակից, գնահատեինք նաև տնտեսության իրական կորուստները: Մյուս կողմից, որքանով տեղյակ եմ, օրենսդրական կարգավորումներն անմիջապես չեն մեծացնում հարկային բեռը: Այս առումով 6 տարի ժամանակ է տրված»:

 

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ այս փոփոխությունից հետո շատերը պարզապես կվաճառեն Կենտրոնի բնակարաններն ու ավելի քիչ գույքահարկ վճարելու համար կնախընտրեն ծայրամասերում բնակարան ձեռք բերել, Ս. Անտինյանն ընդգծեց. «Այս առումով, իհարկե, խնդիրներ ու վտանգներ կան: 

Մենք ունենք հետևյալ իրավիճակը. մի կողմից՝ Երևանի կենտրոնում, Փոքր կենտրոնում մի քանի բնակարաններ ունեցող մեծահարուստներն են, որոնք իրապես վճարունակ են հարկային այս բեռը տանելու, մյուս կողմից՝ Երևանի այն բնակիչներն են, ովքեր ծնողներից, տատիկ-պապիկներից են իրենց գույքը ժառանգություն ստացել, բայց հիմա սոցիալական այդքան բարվոք վիճակում չեն, որ կարողանան իրենց հարկային պարտավորությունները կատարել: 

Կարծում եմ՝ այս առումով պետությունը պետք է բացառիկ զգուշություն ցուցաբերի. տիրապետելով այդ ինֆորմացիային, հաշվի առնելով այդ խնդիրները՝ պետությունը նշված խմբերի համար առանձին կարգավորումներ պետք է մշակի: 

Այս փոփոխությունները երբեք և ոչ մի դեպքում չպետք է պատճառ հանդիսանան, որ մարդիկ իրենց տները կամ իրենց պապական ժառանգությունը ստիպված վաճառեն՝ պայմանավորված ֆինանսական պարտավորություններ կատարելու հանգամանքով»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal