Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է»

INTERVIEW

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել հանրակրթության ոլորտում: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է առաջարկվող մի քանի փոփոխություններին:

1-4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, իսկ ընդհանրապես անբավարար գնահատական չի լինի

Եթե իրավիճակը կատարելության մեջ դիտարկենք, ապա ակնհայտ է՝ երեխաներին սովորելու համար պետք է ներքին, ոչ թե արտաքին մոտիվացիա: 

Թվանշանն արտաքին մոտիվացիա է, բայց, մյուս կողմից, ներքին մոտիվացիա առաջացնելը շատ դժվար է: Եթե հիմա փորձում ենք կրթական համակարգը, գոնե դրա առաջին աստիճանը՝ կրտսեր դպրոցը, կառուցել միայն ներքին մոտիվացիայի վրա, սա իդեալի մեջ լավ գաղափար է, բայց այստեղ նախարարությունը պետք է կարողանա բավականին լուրջ փոփոխություններ անել դասագրքերի մեջ, փոխել ուսուցիչների մասնագիտական որակները, երկրում կրթության նկատմամբ վերաբերմունքը: Կրթության մեջ այսօր շատ մեծ տարածում ունեն հումանիստական գաղափարները: 

Թվանշանը հանելը հումանիստական գաղափարներից մեկն է, բայց եթե միայն հումանիզմով առաջնորդվելով ինչ-որ քայլ ես անում, որը չես լրացնում այլ գործոններով, կա ռիսկ, որ քո վիճակը կարող է ավելի վատանալ: 

Հնարավոր է՝ եթե թվանշանները հանեցինք, կրթության որակը չլավացրեցինք, մնաց նույնը, այն երեխաները, որոնք սովորում էին թվանշանի համար, այլևս չսովորեն: Սա է ռիսկը:

Աշակերտը, բացի պետական պարտադիր առարկաներից, կկարողանա ընտրել իր նախընտրածները

Չեմ պատկերացնում, թե դա ինչպես է արվելու գյուղական դպրոցներում: Ենթադրենք՝ դասարանում կա հինգ երեխա, որոնք ընտրում են տարբեր առարկաներ: Ինչպե՞ս է դպրոցը կարողանալու ապահովել դրանց դասավանդումը: 

Բուհերում էլ ունենք նման պրակտիկա, երբ ուսանողներն առարկաներ են ընտրում, դա բուհերում չի աշխատում, բազմաթիվ խնդիրներ կան, հիմնականում՝ ֆինանսական: 

Հաճախ ստիպված են լինում ուսանողին ասել՝ դու սա ընտրիր, որ դասախոսն առանց ժամի չմնա: Կարծում եմ՝ առարկաներ ընտրելու հարցը հիմնականում դեկորատիվ մի բան է լինելու, մանավանդ այն աշակերտների համար, որոնք բուհ չեն գնալու:

Հայոց լեզվի դասաժամերը կարող են նվազել

Նախ՝ փոփոխությունները քննարկման փուլում են: Ամեն ինչ պետք է բալանսավորվի, մանավանդ նախարարությունը հայտարարել է, որ դպրոցներում հայոց լեզվի ուսուցմանը մեծ տեղ է տրվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով հայոց լեզվի դասավանդումը բուհերում օրենքով պարտադիր չի լինելու: 

Բարդ հարց է՝ որ առարկային քանի ժամ տալ, որովհետև բոլոր առարկաներն էլ կարևոր են: Ի վերջո, եթե քիչ ժամաքանակն արդյունավետ դասավանդես, կարող ես ավելի լավ արդյունքի հասնել:

 Կարծում եմ՝ այս հարցում մասնագիտական շրջանակները պետք է որոշակի փոխզիջման գան, նախարարությունը պետք է համոզի մարդկանց, թե ինչու է ցանկանում նման փոփոխություն անել: Բայց այս նոր չափորոշիչը նաև ճկունություն է տալիս, այսինքն՝ եթե որևէ դպրոց գտնում է, որ հայոց լեզուն կարևոր է, իրենք հնարավորություն ունեն ժամերն ավելացնելու: 

Նախատեսվում է ներդնել ուսուցիչների ատեստավորման նոր կարգ, ինչից հետո նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ

Ինձ համար սա ամենավիճարկելի հարցն է: Նախ՝ այստեղ մի խնդիր կա, որ եթե ատեստավորման ժամանակ ուսուցիչը ցածր է ստանում, հնարավոր է՝ իրեն աշխատանքից ազատեն: 

Չենք կարող սա անել, որովհետև Հայաստանում որոշ առարկաների դեպքում ուսուցիչների թիվը քիչ է և տարեցտարի քչանում է: Հայաստանում այսօր 60 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը մոտավորապես 7000 է, որը ուսուցիչների ընդհանուր թվի մոտավորապես 23 տոկոսն է: Մինչև 25 տարեկան մոտավորապես 750 ուսուցիչ ունենք: 

Ներքևից շատ քիչ են գալիս, իսկ երբ 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները գնան թոշակի, ուսուցիչների լուրջ դեֆիցիտ կունենանք: Աշխատավարձի մասով: Հասկանում եմ տրամաբանությունը, որ պետք է լավ ուսուցչին շատ վճարել, բայց կրթության համակարգում շատ դժվար է որոշել՝ ինչ է նշանակում արդյունավետ ուսուցիչ: Օրինակ՝ եթե ուսուցիչը լավ է տիրապետում իր առարկային, նա արդյունավետ ուսուցիչ է, թե՞ ոչ: 

Եթե նա լավ մեթոդներ է կիրառում, բայց այդքան էլ լավ չի տիրապետում առարկային, նա՞ է լավը: Եթե ուսուցիչը լավ մեթոդներ գիտի և տիրապետում է առարկային, բայց երեխաների հետ լեզու չի գտնում, նա՞ է լավը, և այսպես շարունակ: Սա շատ դժվար հարց է: Ինչո՞ւ են աշխարհում շատերը հրաժարվում այս համակարգից, որովհետև տեսնում են՝ շատ դժվար է որոշել, թե ով է լավ ուսուցիչը: 

Այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա. եթե ամեն դեպքում կարծում ես, որ պետք է որոշես լավագույնին, խնդիր ես ունենում: Եթե 20 տոկոսին տվեցիր բարձր աշխատավարձ, բա մնացած 80 տոկոսը: Չէ որ երեխաները նաև այդ 80 տոկոսի մոտ են սովորելու: Համակարգի ներսում առաջանում է խտրականություն, առաջ են գալիս դեմոտիվացված ուսուցիչներ, որոնք կարող են վիճարկել՝ ինչու է այս կամ այն ուսուցիչը լավը: 

Կան աշխատանքներ, որոնց դեպքում հեշտ է չափել լավն ու վատը: Ուսուցչի և դասախոսի աշխատանքները բարդ են: Չես կարող հասկանալ, թե դասարանում իրականում ինչ է տեղի ունենում: Կան բաներ էլ, որոնք տեղի են ունենում, և դա դժվար է չափել: Կրթության մեջ շատ անտեսանելի, անչափելի բաներ կան, որոնք երբեմն ավելի կարևոր են, քան չափելիները: 

Նախկինում էլ ինչ-որ բաներ արել ենք, կիսատ թողել, հետո ասել՝ դպրոցնե՛ր, դուք չեք կարողանում աշխատել

Նման փաստաթղթեր այսօր հեշտ է գրել: Կա միջազգային փորձ, և կարող ես ինչ-որ երկրներից ինչ-որ բաներ վերցնել: Այստեղ նախարարության ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է այդ ամենն իրականացնելու: Կարող է ունենանք շատ լավ փաստաթուղթ, ինչպիսին մինչ օրս ունեցել ենք, այստեղ խնդիրն իրականացումն է: 

Որքանով է նախարարությունը կարողանալու ֆինանսական միջոցներ բերել, հատկապես հիմա, երբ տնտեսության վիճակը վատացել է և վատանալու է: Նախարարությունը սկսում է հավակնոտ ռեֆորմ առանց ֆինանսական երաշխիքների, եթե այդ երաշխիքները չեղան, այս ամբողջը կլցվի ջուրը: Առաջին՝ վստա՞հ ենք, որ փող կա, երկրորդ՝ ունե՞նք բարեփոխիչների թիմ: 

Նախարարության խնդիրներից մեկն էր այս երկու տարվա ընթացքում ձևավորել որոշակի թիմ, որը պատրաստ կլինի այս փաստաթուղթն իրականացնել: Ասենք թե սեպտեմբերին փաստաթուղթը հաստատվեց, բայց ունե՞նք այդ թիմը, որը ոչ թե մրցույթով պետք է հավաքենք, այլ արդեն պետք է ձևավորած լինեինք, որովհետև եթե կեսից ես թիմ ստեղծում, դա այնքան արդյունավետ չէ, որքան սկզբից ստեղծածը: Իհարկե, շատ կարևոր է, որ այն ինչ գրվում է, մինչև վերջ տարվի: 

Հիմա եթե թվանշանը հանեցին, ուսուցիչներին ասում են՝ թվանշաններ չկան, երեխաներին սովորեցրեք: Եթե երեխաները չեն սովորում, ուրեմն դուք եք մեղավոր: Սա էլ ճիշտ չէ: Նախկինում էլ ինչ-որ բաներ արել ենք, կիսատ թողել, հետո ասել՝ դպրոցնե՛ր, դուք չեք կարողանում աշխատել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal