Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մինչև անձին սնանկ ճանաչելը առաջնահերթությամբ կատարել բռնագանձման մասին վճիռները. նախագիծ

SOCIETY

Past.am

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Սնանկության մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման անհրաժեշտությամբ։

Նշվում է` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Սակայն որոշ դեպքերում պարտապանի սնանկությունը կարող է առաջացնել խնդիրներ, որոնք դեռևս կարգավորված չեն գործող օրենսդրությամբ։ Այս նախագիծը նպատակ ունի կանոնակարգելու նշված երկու վարույթների հատման հետևանքները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և սնանկության գործերը քննելու համար անհրաժեշտ հատուկ մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև վարույթներից յուրաքանչյուրի էական ծավալը՝ նպատակահարմար է դրանց քննությունն իրականացնել տարբեր դատարանների կողմից։

«Սնանկության մասին» օրենքի կարգավորումների ուժով սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջանում է պարտապանի գույքին վերաբերող այլ քաղաքացիական գործեր հարուցելու և քննելու արգելք։ Հարուցված գործերը կարճվում են կամ ավարտվում են, իսկ համապատասխան պահանջները կարող են ներկայացվել սնանկության գործի շրջանակներում։ Առաջարկվում է հանել քաղաքացիական գործերի քննության սահմանափակումը, այնքանով, որքանով դա վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով գործերին։

Բացի դա, «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները։

Միևնույն ժամանակ, ժամանակագրական առումով սնանկության վարույթի նախաձեռնմանը (անձին սնանկ ճանաչելու մասին որոշման կայացմանը) նախորդած քաղաքացիական բռնագանձման դատական ակտերն ունեն նախապատվություն դրանց կատարման տեսանկյունից։ Նախագիծն առաջարկում է առաջնահերթություն տալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով կայացված դատական ակտերին, եթե դրանք կայացվել են մինչև անձին սնանկ ճանաչելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելը։ 

Նախագիծն առաջարկում է նաև առաջնահերթությամբ կատարել մինչև անձին սնանկ ճանաչելը կայացված բռնագանձման մասին վճիռները և միաժամանակ առաջարկում է չսահմանափակել սնանկության գործի քննությանը զուգահեռ բռնագանձման գործի քննությունը։ Նախագծով առաջարկվում է անձին սնանկ ճանաչելուց հետո կայացված բռնագանձման մասին դատական ակտերը կատարել պարտատերերի պահանջների բավարարումից հետո։ Միաժամանակ հնարավորություն ստեղծել իրավասու մարմնի համար ներկայացնելու առարկություններ և վիճարկելու պարտատերերի այն պահանջները, որոնց բարեխիղճ լինելու վերաբերյալ առկա են կասկածներ։ Վիճարկվող պահանջները «Սնանկության մասին» օրենքով նախատեսված կարգով կկասեցվեն մինչև դրանց վերաբերյալ որոշման կայացումը։

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal