Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)

POLITICS

1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Մայր օրենքում ամրագրվեց.

«Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը»:

Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի շուրջ, սակայն, վերջին 1 տարվա ընթացքում ծավալվում են իրադարձություններ, որոնք վտանգում են Սահմանադրությունը և ընդհուպ հասցնում սահմանադրական ճգնաժամի:

Փորձագիտական շրջանակն այս մասին արդեն 1 տարի է՝ ահազանգում է և իր աջակցությունը հայտնում Սահմանադրական դատարանի դատավորներին:

Իսկ ինչ է արել և անում իշխանությունը 1 տարվա ընթացքում։

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության ոտնձգությունները սկսվեցին Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն և երդմնակալությանը զուգահեռ:

Ըստ ընթացակարգի՝ դրանից մեկ օր հետո Սահմանադրական դատարանը Քրեական դատավարության 135 և Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով վարույթ ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Նույն՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկեց նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց և նրա լիազորություններն դադարեցվեցին։

Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց անմիջապես հետո Վահե Գրիգորյանը սկսեց խոսել սահմանադրական ճգնաժամի մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի կազմում իր՝ դատավոր ընտրվելու պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, և քանի որ վերջինս բացակա է, ինքն է դառնում ՍԴ նախագահ: Ավելի ուշ Վահե Գրիգորյանը դադարեց իրավական վեճ տեսնել ՍԴ անդամ և դատավոր մեկնաբանություններում, իսկ հիմա հայտարարում է, որ չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին:

Վահե Գրիգորյանի հայտարարություններին ու նամակին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց՝ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն ինչպես մի նոտարական գրասենյակ․

Սա Փաշինյանի առաջին բաց քննադատությունն էր Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, ինչին պատասխանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»:

Այս իրադարձություններին հաջորդեցին առավել կոշտ քայլեր․ իշխող ուժը որոշում կայացրեց դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել Ազգային ժողովը, որից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանն իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել: Այս միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Ավելի ուշ պարզվեց՝ Գրիգորյանն իր դիմումը ներկայացրել է` չպահպանելով օրենքի պահանջները:

Այս ամենից հետո սկսվեց հետապնդում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մերձավորների, սանիկների նկատմամբ և ի վերջո հոկտեմբերի մեկին կալանավորվեց Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որն ամիսներ անց ազատ արձակվեց, սակայն շարունակում է մնալ ամբաստանյալի կարգավիճակում:

Այդ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն այցելեց Հրայր Թովմասյանի հայրական տուն, նրա դուստրերն ու հայրը հրավիրվեցին Ազգային անվտանգության ծառայություն:

Ի վերջո, տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց․ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Այդ մեղադրանքի վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասել էր. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը մշակում էր օրենք,  որն իրավաբանները որակում էին պետական կաշառք Սահմանադրական դատարանի դատավորներին: ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, սակայն Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր չընդունեց իշխանության այդ առաջարկը:

Հենց այս ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայություններն է առաջարկել: Նույնիսկ խոստացավ ներկայացնել դա ապացուցող փաստը, իսկ այն գրիչ էր: Բնականաբար տարածվեց տեսանյութ, թե ինչպես էր այդ գրիչը հայտնվել Փաշինյանի մոտ, և ոչ ոք լուրջ չընդունեց վարչապետի ներկայացումը:

Արդեն հունվարին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մշակեց և փետրվարին հանրաքվեի դրեց ՍԴ նախագահի ու ևս վեց դատավորի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը:

Այդ փոփոխություններն իրավաբանները որակում էին սահմանադրական կարգի տապալում:

Չնայած բոլոր քննադատություններին ու պետությանը սպառնացող վտանգներին, որոնք  բարձրաձայնում էին իրավաբաններն ու փաստաբանները, իշխանական պատգամավորները շարունակում էին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող էր ընդունվել, բայց, ինչպես բացատրեց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, իրենք ուզում են լսել ժողովրդին։

Այդպիսով, ապրիլի հինգին նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, որը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում չեղարկվեց, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին սեփական նախաձեռնությամբ որոշեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Կառավարությունն էլ դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պաշտոնական հրապարակմանը, ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ հավանաբար իշխանությանը հայտնի էր դարձել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետում նշվում էր.

 «Հանձնաժողովն ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին»:

Ինչևէ, միայն իշխող խմբակցությունը և մեկ անկախ պատգամավոր միասին ընդունեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը. երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկվեց ՍԴ, իսկ նախագահը չստորագրեց այն՝ փոխարենը ստորագրելով իր լիազորությունից հրաժարման և դա ԱԺ նախագահին փոխանցելու վերաբերյալ նախագիծը։

Իրավաբանները սա համարում են իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում:

Այսպիսով՝ ընդունված փոփոխություններով՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական  դատարանի երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ դատավոր, նոր կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նոր նախագահ:

Սակայն, հունիսի 26-ին մինչ վարչապետն իրազեկում էր, որ ՍԴ նախագահն այլևս Հրայր Թովմասյանը չէ, դրան հաջորդող առավոտյան՝ հունիսի 26-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նամակ գրեց Հրայր Թովմասյանին՝ որպես ՍԴ նախագահի:

Բացի այդ, պարզվեց ինչ. իշխանության իրավաբանական թիմն ու արդարադատության նախարարը չեն գիտակցել, որ իրենց սահմանադրական փոփոխությունները չեն գործում անմիջականորեն, որովհետև 2015թ․ Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել,   բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:

Սահմանադրական փոփոխությունները մեկնաբանել են նաև ՍԴ դատավորները. Նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել»:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նախ իրեն վերաբերող որևէ ակտ չկա, չկա փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ այդ դեպքում պայքարելու է իր իրավունքների համար ընդհուպ մինչև ՄԻԵԴ:

Եվ ամենի ֆոնին, երբ Սահմանադրական դատարանի դատավորներին պարտադրում էին գնալ թոշակի, կատարում էին «պետական կաշառքի» առաջարկ, երբ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության ներկայացուցիչներին որոշում է ազատել աշխատանքից, երբ գործադիր իշխանության ղեկավարը վիրավանքներ է հասցնում, Սահմանադրական դատարանի դատավորները մնացին դատավորներ՝ շարունակելով աշխատել և իրականացնել սահմանադրությամբ իրենց տված լիազորությունները, և կայուն պահել երկրի սահմանադրականությունը՝ այն չվնասել ոչ մի հարվածից:

Շնորհավոր ՀՀ սահմանադրության օրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal